Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Ժամանց

Հայ աղջիկների 7 նորաձև թրենդներ, որոնք ազդում են հայ տղաների նյարդերի վրա


Թող ինձ ներեն մեր աղջիկները, բայց իբր քիչ ձևիստ էին, հիմա էլ իրենց տվել են տարբեր ու տարատեսակ նորաձև թրենդերի, որնք մի այլ կարգի չեն բռնում իրենց մեծամասնության հետ, իսկ որոշ դեպքերում՝ համամարդկային տխմարության դրսևորում են։ Եվ սա չի կարող չազդել առանց այն էլ նյարդային ու էս մեր հայ աղջիկների ձեռքը հալումաշ եղած տղաների նյարդային համակարգի վրա։ Ահա 7 նման նորաձև թրենդ, որոնք կարող են հունից հանել հայ տղաներին։

7. Սելֆի սթիք

 

Չգիտեմ ով ա մոգոնել էս ուռոդությունը, բայց դրան պետք ա բռնելու աշխարհի բոլոր սելֆի սթիքերով շանսատակ անել։ Էս ի՞նչ ա տո, քաղաքում քայլում ես, ոնց որ մինի-ցախավելներով զինված վհուկների էսկադրիլիա եկած լինի։ Որ անկյունի, որ շիթիլի տակ նայես՝ ցցված փայտ է, որի ծայրին սելֆի անող այֆոնն է։ Աղջիկներ ջան, հավանաբար տեղյակ չեք, բայց սելֆիներ անելը արդեն հագեկան շեղում է ճանաչվել, իսկ դրանք ավելի հարամար ու ավելի շատ անելու համար նախատեսված աքսեսուարներ գնելուց արդեն կոնկրետ հոգեկան հիվանդության հոտ է գալիս։

6. Ոտքերը լուսանկարել

 

Զարգացել են, քանի կար դուբլյոնկով էին ջուրը մտնում Սևանում ու Քոբուլեթիում, որ հանկարծ հին հայկական հակասեքսուալ նամուսը գետնովը չտան, էն էլ հիմա հայտնաբերել են մասնավոր լողավազանները, որոնք այցելելիս, ոմանք իրենց սուրբ պարտքն են համարում ոտքերի «սելֆի» անելը։ Ու դեռ հեչ, որ ինչպես նշեցի, էդ նույն մասսան դեռ անցած տարի դուբլյոնկով ու հիջաբով էր ջուրը մտնում, բայց լավ, գոնե գեղագիտականության խաթեր, կարելի՞ է հրաժարվել էդ ախմախ սովորությունից, եթե ձեր ոտքերը պատահաբար հիշեցնում են կոնցլագերից նոր ազատված ռազմագերու վերջույթներ, կամ էլ ընդհակառակը՝ մինչև ոտքի եղունգները նրբագեղ ու հայեցի ցելյուլիտով են պատված։ Մեր տղերքին հալալ ա, անգամ սկսեցին ծաղրել այս ախմախությունը ու իրենք սկսեցին իրենց մազոտ վերջույթների նկարները դնել իրենց էջերում՝ ընգծելով երևույթի անհեթհեթությունը։

5. Ֆլեշ տատու

 

Բա էն որ խնայով իբր տատուներ են անում… ինքն էլ խզի՜կ… նենց մի ուզոռներ են նկարում ձեռքերին ու ոտնաթաթերին, ասես Մաթա Հարին լինեն ու որ հանկարծ երաժշտություն միանա՝ տռեղում պորտապար կսկսեն պարել։ Գոնե տեղյա՞կ եք, թե նույն հնդկական մշակույթում, որտեղից սերում է այդ խնայով ուզոռներ անելու մշակույթը՝ կոնկերտ ինչ կարգի կանայք են դրանցից օգտվում… չէ՞, չգիտե՞ք.. Դե ուսումնասիրեք ու կհասկանաք, որ էդքան էլ հաջող գաղափար չի, առավել ևս, եթե խնայով վրեքներդ ընդամենը ինչ որ թիթիզ ուզոռ եք անում, մի երկու հատ սրտիկ ու անպայմանորեն գրում «Love»: Չկա-չկա, գոնե գրեք «Լյով», էլի իմանանք հայեցի բան արեցիք։

4. Վրաստան գնալուց առաջ՝ անձնագրի նկարները ֆեյսբուքում դնելը

 

Հա-հա, գիտենք, արդեն անձնագիր ունեք։ Ասեմ ավելին, գիտենք որ արձակուրդ եք գնում, որովհետև մինչև պասպորտի նկարը շեյր անելը դուք այդ լուրով բռնաբարում եք ողջ շրջապատը ու դեռ տեղ չհասած, մենք արդեն գիտենք, թե քանի սենյակ ունի այն տունը, որտեղ մնալու եք, քանի մետր է հեռու այն ափից ու որ դուք անպայման գնալու եք Բաթումի բուսաբանական այգին։ Ժողովուրդ ջան, իմանամ Ավստրիա եք գնում, կամ էլ Ավստրալիա, էլի ասեմ հարաբերականորեն արդարացված ա ցուցամոլություններդ, բայց գնացածներդ Վրաստանը չի՞, որ էսօրվա դրությամբ ամենաէժան հնգստի վայրն ա (հա-հա, ես պարապ եմ ու նախանձ)..,.

3. Ուտելիք նկարել

 

Արա, բա որ գնում են մի թիթիզ կաֆեում նստում են, մի թիթիզ բան են պատվիրում՝ ասենք ինչ որ թխվածք, կամ էլ ասենք մի միկրոսկոպիկ կտոր եսիմինչի միս՝ յոնջի տերեվներով շրջապատված ու վրեն շոկոլադ պզզցրած ու էդ քցում են իրանց ֆեյսբուքը։ Ու մեկ էլ սկսվում ա՜, մե խի՜նդ, մե՜ ուրախություն։ Մարդու մոտ տպավորություն ա ստեղծվում, որ սրանց մայարական կաթի տեղը ֆուագրա ու ժուլյեն են տվել, հիմա էլ իրանց առօրյան էս ա։ Մինչդեռ բոլորս էլ քաջ գիտենք, որ էդ մի թիքա զիզի-բիզն նկարելուց հետո, այն ուտում են ու բան չեն հասկանում և հետո գնալով տուն՝ նորմալ հաց են ուտում։ Բայց չգիտես ինչու, իրենք կյանքում չեն գցի տանը կեած բոզբաշի, քռճիկի, ավելուկի ֆռեշի և իհարկե՝ պասուս տոլմայի նկարները։

2. Իրենց ֆեյսբուքյան նամակագրությունները հրապարակելը


Իհարկե կան այնպիսի ֆեյսբուքյան կին օգտատերեր, ովքեր էնքան համով են մատուցում էդ ամենը ու այնքան զվարճալի երկխոսություններ են սադրում օդնոլկլասսնիկյան մաչոների հետ, որ չես կարողանում զսպել ծիծաղդ, բայց նմանները հատուկենտ են։ Ցավոք սրտի, նման նամակագրությունների փրինթսքրինները հրապարակող հայ աղջիկների մեծ մասը դա ուղակի անում է զուտ նրա համար, որ ցույց տա, թե «տեսեք-տեսեք, ինձ էլ են ուզում կպցնեն, չէ՞ որ ես էլ եմ բոմբասծիՏ»։ Թարգեք էլի, էդ վիրտուալ մաչոները գրում են երկար մազեր ունեցող ցանկացած արարածի ու գրում են հարյուրներով՝ ով կպնի-կպնի հայեցկարգին հավատարիմ մնալով։ Դուք ոչ ինչ որ բացառիկ եք, ոչ էլ ինչ որ դիտարժան բան կա դրանում, եթե իհարկե չեք կարողանում դա ինքներդ դիտարժան դարձնել։

1. Ֆեյսբուքում հայհոյախառը բառապաշարով գրելը


Էս վերջերս մի նոր թրենդ եմ նկատել ֆեյսբուքյան աղջիկ օգտատարերից ոմանց մոտ. մեկ-մեկ այնպիսի հայհոյախառը բաներ կարող են գրել, որ ես որ ես եմ՝ նոր քֆուրներ եմ սկսում սովորել։ Աղջիկներ ջան, գոմիկ տղուց ավելի զզվելի բան, մեկ էլ կոշկակարի պես քֆրչի աղջիկն ա։ Հայհոյանք, այն էլ հայերեն հայհոյանքը, ի սպառ սպանում ա կանացիությունը իմ աչքերում, եթե արված ա աղջկա կողմից։ Ընդ որում, անողները որ նայեք, բոլորն էլ բավականին զարգացած ու գրագետ կերպարներ են, որոնք չգիտես ինչու ու չգիտես ում համար, գնալով ավելի ու ավելի հաճախ են թույլ տալիս իրենց վերջին բառերով արտահայտվել հրապարակավ՝ այս կամ այն երևույթի, կամ էլ անհատի մասին։ Սիրուն չի, սթափվե՛ք։