Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Ժամանց

Խեցգետիններին օրվա ընթացքում մի շարք անախորժություններ են սպասվում․ մայիսի 29-ի աստղագուշակը

Խոյ։ Բարեհաջող օր է սպասվում: Որքան էլ համարձակ լինեն ձեր ծրագրերը, միևնույն է, այսօր կհաջողվի դրանք իրագործել: Այդ հարցում կաջակցեն ոչ միայն աստղերը, այլ նաև մտերիմները, ովքեր ցանկացած իրավիճակում ձեր կողքին են: Կենսական ներուժը բարձր է, լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա: Այսօր հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, լեզու կգտնեք բոլոր նրանց հետ, ում հանդեպ համակրանք չեք տածում: Շատերը ձեր խորհրդի կարիքը կզգան, և պատահական չէ, քանզի ամենաբարդ իրավիճակներում էլ կարողանում եք հանգստություն պահպանել և ճիշտ եզրակացության հանգել:

Ցուլ: Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ դժվարություններ, որոնք կհաջողվի հաղթահարել մտերիմների աջակցության շնորհիվ: Հաջողության կհասնեք այն գործում, որին մեծ նշանակություն եք տալիս: Լուրջ հաղթանակ տանելու հավանականությունը մեծ է: Հրաշալի օր է մտերիմ մարդկանց հետ շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր բարձր տրամադրություն կունենան, հաջող գնումներ կկատարեն:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին հնարավոր են մանր անախորժություններ և դժվարություններ, սակայն ընթացքում ամեն բան կհարթվի, դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր են անսպասելի այցելություններ, ուրախ կլինեք հյուրընկալել բոլոր նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք: Երեկոյան հնարավոր են ռոմանտիկ բնույթի անակնկալներ: Կիրականանան այն նպատակները, որոնք արդեն անիրագործելի էիք համարում: Սիրահարված Երկվորյակները լավ ժամանակ կանցկացնեն սիրելիների ընկերակցությամբ: Հրաշալի օր է ընտանեկան, նաև ընկերական հարաբերություններն ամրապնդելու համար:

Խեցգետին: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ, որոնք, բարեբախտաբար, լուրջ հետևանքներ չեն ունենա: Փորձեք հանգստություն պահպանել: Հույզերին տուրք մի տվեք, սադրանքների մի ենթարկվեք: Միայն այդ դեպքում սխալներ թույլ չեք տա և կկարողանաք խուսափել ֆինանսական կորուստներից: Ուղևորություններ ծրագրեք միայն օրվա առաջին կեսին: Երեկոն հարմար է առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաների, մերսումների համար: Փորձեք լիցքաթափվել, կարող եք զբաղվել յոգայով:
Առյուծ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Բոլոր հարցերում զգուշավոր և շրջահայաց եղեք: Տարեց մարդկանց հետ շփումներն օգտակար կլինեն: Նրանց փորձն ու խորհուրդները ձեզ, միանշանակ, պետք կգան, իսկ անցյալի պատմությունները կօգնեն փոխել ներկա իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը։ Կարող եք նախապես ծրագրած ուղևորությունների մեկնել, իսկ անսպասելի առաջարկներից ցանկալի է հրաժարվել: Տանն անցկացրած ժամանակը թույլ կտա վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Երեկոյան կարող եք նոր ծրագրեր կազմել: Գաղափարներ կծնվեն, որոնք շատ շուտով կիրագործեք:

Կույս: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Շատ բան կհասցնեք, անգամ եթե ստիպված լինեք զբաղվել ձեզ համար բոլորովին անծանոթ գործերով: Այսօր նորն արագ եք ընկալում և բոլորին զարմացնում ձեր հաջողություններով: Երեկոյան փորձեք սահմանափակել կանանց հետ շփումները: Վերջիններիս հետ լեզու գտնել չի ստացվի, իսկ դատարկ խոսակցությունները ոչ մի արդյունք չեն տա: Եղանակային փոփոխությունների հանդեպ գերզգայուն, նաև սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններով տառապող Կույսերի ինքնազգացողությունը կվատանա:

Կշեռք: Բարդ օր է սպասվում: Թեև դժվարություններին պատրաստ եք, սակայն հնարավոր են նաև տհաճ անակնկալներ, որոնց պատճառով անելանելի իրավիճակում կհայտնվեք: Որոշ գումարային կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կարող են խորը հիասթափություն ապրել: Այսօր չափազանց անհամբեր եք և դյուրագրգիռ, հաճախ չեք կարողանա վերահսկել ինքներդ ձեզ, ինչը մտերիմների հետ վեճերի կհանգեցնի: Հիշաչար չեք և արագ մոռացության եք տալիս տհաճ խոսակցությունները, մինչդեռ նույնը չի կարելի ասել ձեզ շրջապատող մարդկանց մասին:

Կարիճ: Կարող եք կարևոր և մեծամասշտաբ գործեր ձեռնարկել, սակայն պատրաստ եղեք, որ դրանց իրականացման ճանապարհին մի շարք դժվարություններ կծագեն: Օրվա անհաջողություններից չեք հուսահատվի և շատ շուտով ցանկալի արդյունքների կհասնեք: Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ հանդիպումներ մարդկանց հետ, ում ընկերակցությունից կնախընտրեիք խուսափել: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Ինքնազգացողությունը փոքչ-ինչ կվատանա, անգամ չնչին ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն կզգաք:

Աղեղնավոր: Շատ հաճելի օր է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Համոզված եղեք՝ բոլոր գործերում աստղերը ձեր կողմից են: Նշանի շատ ներկայացուցիչներ անհանգստացնող խնդիրներին վերջնական լուծումներ տալու հնարավորություն կունենան, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանը: Կարևոր է չթուլանալ և նպատակասլացություն դրսևորել: Երեկոյան հնարավոր են դժվարություններ, որոնց հաղթահարման համար կենտրոնացում կպահանջվի:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսը կդասավորվի հանգիստ և հաճելի: Հարմար ժամանակահատված է տրամադրություն բարձրացնող, հետաքրքիր գործերի և հանդիպումների համար: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային մարզումները, ֆիզիկական աշխատանքը, զբոսանքներն այսօր չեն ձանձրացնի: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կդասավորվի: Թեև հաջողության հասնելու նոր հնարավորություններ կստեղծվեն, սակայն գործելու համար բավարար ինքնավստահություն և վճռականություն չեք ունենա: Կթերագնահատեք սեփական հնարավորությունները, ինքնաքննադատությամբ կզբաղվեք, կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Նման պահերին մտերիմների աջակցությունը ճիշտ տեղին կլինի:

Ջրհոս: Լարված օր է սպասվում, սակայն հաճելի իրադարձություններ, այնուամենայնիվ, կլինեն: Դրական եք տրամադրված: Անգամ եթե ստիպված եք հրաժարվել որոշ ծրագրերից և սեփական շահերից, միևնույն է, չեք ընկճվի, նամանավանդ որ դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում: Մտերիմների հետ վեճերից խուսափել չի ստացվի: Կփորձեք հնարավորինս նրբանկատ և զուսպ լինել, սակայն հարաբերությունները հարթել չի հաջողվի: Ձեր որոշ մեկնաբանություններ ոմանց համար կարող են վիրավորական լինել:

Ձկներ: Օրվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի առաջարկներ, հանդիպումներ մարդկանց հետ, ում վերջերս շատ եք կարոտել: Մտերիմների հետ շփումներում միանգամայն անկեղծ եք, ինչը բարձր կգնահատվի: Հարմար օր է նոր ծանոթությունների, սիրային հանդիպումների համար, կարող եք նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնել, ամեն դեպքում իրադարձությունների զարգացումը կգոհացնի: Օրվա երկրորդ կեսին առավել գործնական կտրամադրվեք: Կզբաղվեք կենտրոնացում պահանջող մի շարք կարևոր գործերով: Կարող եք լուծել որոշ ֆինանսական հարցեր, խոշոր գնումներ կատարել: