ԹԵՍՏ. Աղջիկնե՛ր, այս թեստը կբացահայտի, թե ինչ են իրականում մարդիկ մտածում ձեր մասին, սակայն չեն ասում
Ընտրե՛ք ձեզ դուր եկած ծաղկեփունջը:

#1 Առատաձեռն և բարոյական: Դուք միշտ ձգտում եք լինել լավագույնը: Ունեք մեծ ամբիցիաներ և ձգտումներ: Թվում է, թե մարդկանց ձեզ հետ դժվար է, սակայն ամենադժվարը ձեզ համար է ինքներդ ձեզ հետ լինելը: Դուք ժրաջան աշխատում եք, սակայն էգոիստ չեք:
#2 Ճշմարտախոս և հետաքրքիր: Դուք հոգատար եք և պատասխանատու, ազնիվ եք: Դուք հավատում եք բարձր իդեալներին և դրանց համահունչ եք գործում: Դուք ունեք շատ լավ բնավորություն, ձեզ հետ հեշտ է:
#3 Խելացի և մտածկոտ: Դուք շարունակ մտածմունքների մեջ եք, ինչը ձեզ յուրահատուկ հմայք է հաղորդում: Դուք ինտրովերտ եք, ձեզ դուր է գալիս առանձնանալ, կտրվել աշխարհից և խորանալ ձեր մտքերի մեջ: Շփվում եք միայն նրանց հետ, ում հետ ձեզ հարմարավետ եք զգում, սակայն մյուսների հանդեպ էլ կոպիտ չեք:
#4 Խորթափանց և փիլիսոփայող: Դուք յուրահատուկ եք, ձեզ նման երկրորդը չկա: Ձեր շրջապատում չկա գոնե մեկն, ով մի քիչ ձեզ նման լինի: Դուք թեթևակի տարօրինակ եք, սակայն լավ իմաստով: Ունեք լավ զարգացած ինտուիցիա:
#5 Ինքնավստահ և դոմինանտ: Դուք չափազնաց անկախ եք, ամեն բան ինքներդ եք անում: Հույսներդ միայն ձեզ վրա եք դնում, ուժեղ եք մնում՝ անկախ ամեն ինչից, ձեզ և ձեր մտերիմների համար: Միակ բանը, որ ուզում եք մարդկանցից, անկեղծությունն է, դուք պատրաստ եք լսել ճշմարտությունը:
#6 Հմայիչ և էներգիայով լի: Դուք ուրախ մարդ եք: Դուք աշխարհի հետ ներդաշնակության մեջ եք: Լի եք եռանդով, երբեմն անկախատեսելի եք: Ձեր լավատեսությունը վարակում է շրջապատի մարդկանց:
#7 Երջանիկ և անվրդով: Դուք զգայուն և հասկացող մարդ եք, ունակ եք մտնելու դիմացինի դրության մեջ: Դուք չեք քննադատում այլոց, կարծում եք, որ յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը: Հիմնականում հանգիստ եք, չեք լարվում:
#8 Բարի և զգայուն: Դուք հեշտությամբ եք հարաբերություններ կերտում մարդկանց հետ: Ունեք շատ ընկերներ, մշտապես հրաշալի ժամանակ եք անցկացնում նրանց հետ: Ամեն օր փորձում եք լինել ավելի լավը, քան նախորդ օրը:
#9 Լավատես և հաջողակ: Դուք վստահ եք, որ կյանքն ի վերուստ տրված մեծագույն պարգև է և փորձում եք վայելել դրա ամեն մի պահը: Դուք շատ հպարտ եք ձեզնով և ձեր ձեռքբերումներով: Մտերիմների հետ պատրաստ եք լինել թե՛ ուրախության, թե՛ դժբախտության պահին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան