Միլիարդատերը 180 միլիոն է խոստացել նրան, ով կամուսնանա իր դստեր հետ, սակայն մինչև հիմա ոչ-ոք չի կարողացել անել դա... պատճառն ուղղակի անհավանական է
Ինչպես արդեն գիտենք լատինաամերիկյան սերիալներից, հարուստներն էլ են լաց լինում։ Ապահովված մարդիկ էլ գործնականում նույն հոգսերն ունեն, ինչ՝ հասարակ քաղաքացիները։ Նրանք նույնպես սիրում են, տառապում, հուզվում․․․Հոնկոնգցի միլիոնատեր Սեսիլ Չաոն հոգ է տանում ընտանիքի բոլոր անդամներին և նրանց երջանկություն ցանկանում։ Նա երազում է խնամել թոռներին և մեծացնել ժառանգներին։ Այնուհանդերձ նրա դուստրը՝ 37-ամյա Ջիջին, բոլորովին չի շտապում ամուսնանալ։Հինգ տարի առաջ Սեսիլն առաջին անգամ պոտենցիալ փեսացուներին շահագրգռելու հուսահատ փորձ արեց։ Նա խոստացավ 60 միլիոն դոլար տալ այն տղամարդուն, ով իրեն կսիրահարեցնի Ջիջիին և կամուսնանա հետը։Հակառակ նման հարուստ օժիտին՝ միլիարդատիրոջ փեսացու դառնալ ցանկացող էդպես էլ չհայտնվեց։ Այդ ժամանակ Սեսիլ Չաոն եռապատկեց պարգևավճարը և խոստացավ դստեր փեսացուին վճարել 180 000 000 դոլար:Սակայն այս առաջարկն էլ պահանջարկ չվայելեց։ Ջիջին վճռականորեն մերժում էր բոլոր երկրպագուներին։ Բանն այն է, որ նրան դուր են գալիս կանայք, ոչ թե՝ տղամարդիկ․․․Ավելին, դուստրն արդեն հանդիպել է իր կեսին․ Ջիջիի ընկերուհին՝ Շոն Իվը։ «Որպես քո դուստր շատ կուզեի քեզ երջանկացնել։ Ցավոք իմ մասին պատկերացումներդ իրականությանը չեն համապատասխանում»,- իր դիրքորոշումը հորը բացատրել է աղջիկը։Հորը մնում է մխիթարվել սոսկ նրանով, որ դստեր ընտրյալն արտաքինից շատ նման է տղամարդու։ Այո-այո, ակնոցով ու թիթեռնիկով այս մարդն էլ հենց Շոն Իվն է։Դե ինչ, իրական կյանքում կրքերը նույնքան բուռն են բորբոքվում, որքան՝ սերիալներում։ Այս պատմությունը պատմեք ընկերներին․ գուցե նրանք միլիարդատիրոջ աղջկան մոտենալու ինչ-որ ձև գտնեն․․․




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան