Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

Երջանկության համար ընդամենը 4 բան է անհրաժեշտ. նյարդակենսաբան

Ասում է ողջ կյանքում մարդկային ուղեղն ուսումնասիրած ամերիկացի նյարդակենսաբան Ալեքս Քորբը։
Գլխավոր հարցը

Եթե տրամադրություն չունեք, ինքներդ ձեզ մեկ կարևոր հարց տվեք․ «Ինչի՞ համար եմ ես շնորհակալ ճակատագրին»։

Դուք կզարմանաք, թե արդյո՞ք շնորհակալության զգացումն ուղեղի վրա կենսաբանական ներգործություն է ունենում։ Պարզվում է, որ՝ այո։ Գիտե՞ք, թե ինչպես է աշխատում «Բուպրոպիոն» հակադեպրեսանտը։ Այն խթանում է դոֆամին նյարդամեդիատորի արտադրությունը։ Իսկ գիտե՞ք, թե ինչ է անում ֆլուօքսետինը։ Խթանում է սերոտոնին նյարդամեդիատորը, ինչպես և շնորհակալության զգացումը։

Այո՛, շնորհակալության զգացման գլխավոր էֆեկտներից մեկը սերոտոնինի մակարդակի բարձրացումն է։ Երբ դուք մտածում եք այն մասին, թե ինչի համար եք շնորհակալ ճակատագրին, դուք կենտրոնանում եք կյանքի դրական կողմերի վրա։ Այդ պարզ գործողությունը բարձրացնում է սերոտոնինի արտադրության մակարդակն ուղեղի առաջնային կեղևում։

Խոսեք ձեր նեգատիվ զգացողությունների մասին

Եթե դուք ձեզ վատ եք զգում, տվեք ձեր վիճակի բնորոշումը։ Ի՞նչ է դա՝ տխրությո՞ւն, տագնա՞պ, վիրավորվածությո՞ւն… Դա բավական է, որ ինքներդ ձեզ լավ զգաք։ Կարծում եք՝ զառանցա՞նք է։ Իսկ ձեր ուղեղն այլ կերպ է մտածում։

Մի հետազոտության ժամանակ մասնակիցներին ցույց տվեցին դեմքի տարբեր արտահայտություն ունեցող մարդկանց լուսանկարներ ու չափեցին ուղեղի արձագանքը։ Ինչպես և սպասվում էր, նշիկն արձագանքում էր պատկերված էմոցիաներին։ Բայց երբ մասնակիցներին խնդրեցին անվանել այդ էմոցիաները, նրանց մոտ ակտիվացավ ուղեղի պրեֆրոնտալ կեղևը, իսկ նշիկի ակտիվությունն ընկավ։ Այլ կերպ ասած՝ էմոցիաներն անվանելը նվազեցնում էր դրանց ազդեցությունը մարդու վրա։

Որոշում կայացրեք

Երբևէ կայացրե՞լ եք ինչ-որ որոշում ու դրանից թեթևություն զգացել։ Դա պատահականություն չէ։ Նյարդակենսաբանությունը ցույց է տալիս, որ որոշումների ընդունումը նվազեցնում է անհանգստության չափաբաժինն ու տագնապայնությունը, ինչպես նաև օգնում է լուծել խնդիրները։ Որոշումներ կայացնելիս մենք ստեղծում ենք մտադրություններ ու դնում նպատակներ։

Այս ամենը դրական ազդեցություն է գործում պրեֆրոնտալ կեղևի վրա՝ նվազեցնելով տագնապի ու հուզմունքի մակարդակը։ Բացի դրանից՝ որոշումների ընդունումն օգնում է նվազեցնել ստիրատումի՝ բծավոր մարմնի ակտիվությունը, որը մեզ սովորաբար հակում է նեգատիվ ազդակների ու գործողությունների։ Եվ վերջապես, որոշումներ կայացնելը փոխում է մեր աշխարհընկալումը, ինչն օգնում է գտնել խնդրի լուծումն ու հանգստացնել լիմբիկ համակարգը։

Հպվեք մարդկանց

Մի հետազոտության ընթացքում մասնակիցները համակարգչային խաղ էին խաղում, որի էությունը գնդակներ նետելով փոխանակելն է։ Մի մասնակիցը նետում էր գնդակը, իսկ մյուսն այն հետ էր նետում։ Իրականում մարդը նստած էր էկրանի միայն մի կողմում։ Հետո գնդակը համակարգիչն էր նետում։

Բայց մասնակիցներին ասացին, որ էկրանի վրայի կերպարներին կառավարում են կենդանի մարդիկ։ Եվ ի՞նչ էր տեղի ունենում, երբ այդ «այլ մարդիկ» հրաժարվում էին վերադարձնել գնդակը։ Մասնակցի ուղեղը նույն կերպ էր արձագանքում, ինչպես որ արձագանքում էր ֆիզիկական ցավին, այսինքն՝ մեր ուղեղը մերժումն ընկալում է կոտրված ոտքի պես։ Սոցիալական բացառումն առաջնային գոտկային կեղևի և ուղեղի կենտրոնական հատվածի վրա ազդում է ֆիզիկական ցավի ազդելու պես։

Պարզ ասած՝ ուղեղի համար շատ կարևոր են այլ մարդկանց հետ հարաբերությունները։ Եվ եթե ուզում եք դրանք բարձրացնել ու հասցնել նոր մակարդակի, մարդկանց հպվեք ֆիզիկապես։ Խոսքը, իհարկե, մտերիմ մարդկանց մասին է։