Ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ քնելուց առաջ հեռախոսով եք զբաղվում․ անպայման կարդացեք սա
Անհանգիստ քուն, ցրվածություն, մոռացկոտություն… Ծանո՞թ երևույթներ են։ Եթե այո, ապա, ամենայն հավանականությամբ, մինչև քնելը զբաղվում եք հեռախոսով։ Adme.ru կայքը գրում է, որ առաջին հայացքից անվնաս այս սովորությունն օրգանիզմի համար վնասակար հետևանքներ կարող է ունենալ։
Հեռախոսը լիարժեք քնի թշնամին է
Հեռախոսի օգտագործման հետևանքով նշանակալիորեն վատանում է քնի որակը։ Որոշել եք ստուգե՞լ էլեկտրոնային փոստը կամ սոցիալական ցանցի հաշիվը պառկելուց հետո։ Ուղեղը ստանում է հրահանգ՝ չքնել։ Էկրանի լուսարձակումը ճնշում է մելատոնինի արտադրությունը՝ հորմոն, որը պատասխանատու է քնի համար։
Ինչպես է ազդում քնի պակասն օրգանիզմի վրա
Օրգանիզմին 7-9 ժամվա հանգիստ է հարկավոր։ Եթե պարբերաբար քիչ եք քնում, տեղի է ունենում նեյրոնների վնասում։ Արդյունքում՝ վատանում է հիշողությունը, փոքրանում կենտրոնանալու և որոշումներ կայացնելու կարողությունը, թուլանում է իմունիտետը, օրգանիզմը սկսում է ծերանալ։
Բավարար չափով չքնելը հանգեցնում է նաև նրան, որ դանդաղում է նյութափոխանակությունը, մեծանում ախորժակը։ Օրգանիզմն աստիճանաբար քաշ է հավաքում։ Հեռախոսը մի օգտագործեք քնելուց նվազագույնը մեկ ժամ առաջ։ Թող գիշերը հանգիստ անցնի։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան