Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

Անհնար է առանց արցունքների կարդալ Նազենի Հովհաննիսյանի հուշերն՝ իր հայրիկի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել Instagram-ում։


«Մեջս էնքան կուտակված ասելիք կա, կուտակված, բայց և կարծրացած, որ մզում, քամում եմ, ուզում եմ դուրս հանել, բայց չի ստացվում:

Պապաս պաշտում էր Հայաստանը: Մեր Օհանավանի այգու մի ծառի համար կենաց- մահու պայքար կտար, ինձ անսահման սիրելով հանդերձ չէր լքում իր ծառերը, հավերին, նապաստակներին, շան կերը, որ պիտի հասցներ, կանաչները, որոնք ժամանակին ջրել էր պետք... Էդպես էլ մեզ հետ չեկավ հանգստի... իր հանգիստն իր այգին էր ու իր ընտանիքը` Հայաստանում:

Հայրս իսկական հայ էր ու քրիստոնյա:

Իմ լավագույն ընկերն էր ու իմ ճանաչած լավագույն տղամարդը:

Սրտիս մնացած կտորները ժայռ են դարձել առանց նրա: Միշտ ամուր ու պինդ էր, կոկիկ, անսասան եւ անտրտունջ, ներսից` փոթորիկ:

Շշմելու դիսցիպլինայով ու իր աղջիկներին անմնացորդ նվիրումով:

Երբ ես մեծացա ու դուրս եկա «մեծ» աշխարհ, շատ ծանր էի տանում այդ «աշխարհների» տարբերությունը. պարզվեց, որ տղամարդիկ հայհոյում են, հայրերն առավելապես թքած ունեն շատ պարտավորությունների վրա ու աղջկասեր չեն, որ երեխայի վրա գոռալը նորմալ է, որ կնոջը չմեծարելը հասարակ բան, որ իր անձի ու միջավայրի նկատմամբ մաքրասիությունը «ձև» է, որ դասական երաժշտություն իմանալն ամոթ է ու դուստրերի հետ բակում որևէ խաղ խաղաղալը` խայտառակություն: Նորքի բարձունքում մեզ մեծացրած ծնողներս Փոքրիկ իշխանի պես ջրում ու խնամում էին հատուկ կերպ, որ խուլիգանական - բակային «դաստիարակությունը» չդառնա դոմինանտ ու չխեղի մեր իսկական էությունը: Մեզ ջրում էին սիրով, խոնարհությամբ ու կողքինի նկատմամբ ընդգծված հարգանքով....

Էսօր հայրիկիս հուղարկավորությունից անցավ 7 օր:

Էս յոթ օրվա մեջ ես նորից հասկացա թե որքան անչափելի է իսկական, հզոր ծնողական սերը, և որքան անիմաստ մեր գոյը` թե չկա սեր ու շնորհակալություն:

Պառակտված հայրենիքում, երբ բոլորը բոլորին թշնամի են ու քննադատ` ես կապրեմ հորս նման: Նա ԱՅԳԻ ԷՐ խնամում օր ծերության, ԽՍՀՄ լավագույն քիմիկոսներից մեկն անտրտունջ ծառ էր աճեցնում, այգուց բարիք ստանում, բաժին հանում ԲՈԼՈՐԻՆ ու երջանիկ ապրում իր դուստրերի հետ միասին:

Ես ժայռ եմ` թեկուզ ճեղքված: Էդ ճեղքերում քամու բերած հողն անգամ ծիլ է տալու», - գրել է նա։