Կենդանակերպի երեք ամենաանպատկառ ու հանդուգն նշանները. Իսկ դուք կա՞ք նրանց մեջ
Անպատկառությունը հասարակության մեջ բացասական վերաբերմունքի է արժանանում: Ոչ ոք չի սիրում, երբ ինչ-որ մեկը սողոսկում է հերթի մեջ, զանգ է տալիս ուշ ժամի կամ հասարակական տրանսպորտում զբաղեցնում է երկու նստարան: Մի կողմից էլ դա միակ միջոցն է ուզածին հասնելու և հարմարավետ զգալու տեսանկյունից: Աստղաբանները վստահեցնում են, որ անպատկառության աստիճանը շատերի մոտ պայմանավորված է նրա կենդանակերպի նշանով: Ահա ներկայացնում ենք ձեզ համեմատաբար ավելի հանդուգն ու անպատկառ նշաններին:
1. Ցուլ Երբեմն մեկ ավտոկայանումը կամ հարևանությունը որևէ տրանսպորտի հետ կարող է Ցուլերին դարձնել նյարդերի կծիկ: Այս նշանը մշտապես հոգ է տանում իր հարմարավետության մասին: Հնարավոր է, որ շրջապատին հենց դա էլ նյարդայնացնում է, սակայն կարևորը՝ Ցուլերի համար շատ լավ է: Նա կարող է արձակել վերնաշապիկը տրանսպորտում, կայանել մեքենան ոչ թույլատրելի վայրում կամ էլ գիշերվա կեսին ձեզնից որևէ բան խնդրի: Ցուլերը հաճախ են ընտրում պարտնյորներ կամ ընկերներ, որոնք մերժել չեն կարողանում: Այս դեպքում նրանք հեշտորեն օգտագործում են այդպիսիններին:
2. Աղեղնավոր Աղեղնավորն այնպես է հոգ տանում իր մասին, կարծես միշտ ձգտում է լինել առաջինը և ամեն ինչ ստանալ ձրի: Այս նշանի որոշ ներկայացուցիչներ սիրում են հերթը խախտել, նաև կարող են խնդրել հյուրընկալվել ինչ-որ մեկին և օգտվել անձնական իրերից: Եթե Աղեղնավորն աշխատանքի վայրում ինչ-որ բան այն չի անում, հնարավոր է այն բարդի կոլեգայի վրա
3. Խեցգետին Խեցգետինները շատ են սիրում գեղեցիկ բաներ: Եթե ընկերուհին հագել է շքեղ զգեստ, ապա Խեցգետինն անպայման կհետաքրքրվի՝ ինչպես է ձեռք բերել այն և ինքն էլ կունենա դրանից:Հնարավոր է անգամ խնդրի, տալ իրեն: Տոներին այս նշանը կարող է պատվիրել այնպիսի նվերներ, որոնց համար ձեր ամբողջ բյուջեն անգամ չի բավականացնի: Նրանք ուղղակի չեն հասկանում, որ իրենց պահվածքով իրենք են հենց նվաստանում: Եթե նման մարդիկ հստակ կերպով մերժվեն, նրանց անպատկառությունը չի ազդի այլևս ձեզ վրա:




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ