Նրանք ուզում էին լուսանկար իրենց երկու դուստրերի հետ, բայց լուսանկարում երկու մահացած մարդիկ են, ովքեր երբեք չեն մոռացվի (Photo)
2011 թվականին Քեթի և Ջասթին Պատենները երկվորյակների էին սպասում։ Երկվորյակներն ուր որ է պետք է լույս աշխարհ գային ու համալրեին ընտանիքը, սակայն իրավիճակն անսպասելի զարգացումներ ստացավ. Քեթիի մոտ ցավերը սկսվեցին հղիության 23-րդ շաբաթին։ Փոքրիկներ Այդենն ու Գևինը չափազանց շուտ ծնվեցին ու մահացան արդեն հաջորդ օրը։
Քեթին ու Ջասթինը հասկանում էին, որ երբեք չեն կարողանալու մոռանալ իրենց առաջնեկներին, երկար ողբից ու սգից հետո զույգը վերջապես կրկին որոշում է երեխա ունենալ։ Շուտով լույս աշխարհ եկավ Ավան, իսկ երեք տարի անց ծնվեց նրա կրտսեր քույրիկ Ջուլիանը։
Քեթին որոշում է ֆոտոսեսիա կազմակերպել ու հավերժացնել իրենց ընտանիքի ամենաուրախ դրվագներն իրենց փոքրիկ երեխաների հետ։ Լուսանկարիչ Լինդա Գիտինսը նրանց համար օր է նշանակում, և ամեն ինչ հիանալի էր ընթանում, մինչև այն պահը, երբ Քեթիի դեմքը ծանրացավ տխրությունից։
Այդ պահին մայրը հասկացավ, որ իր մահացած երկվորյակներին է կարոտել ու ցանկացավ, որ նրանք էլ անպայմանորեն լինեն այդ ընտանեկան ֆոտոշարքում։ Մայրը ցանկանում էր ցույց տալ, որ իր երկվորյակները երբեք չեն դադարել ընտանիքի անդամ լինել, որ սիրում ու հիշում է նրանց՝ անկախ ամեն ինչից։
Իմանալով այս մասին՝ Լինդան գտավ օրիգինալ լուծում։ Նա ավելացրեց երկու տղաների ստվերներ, որոնք ասես իրենց ծնողների ձեռքն են բռնել։ Տեսնելով սա՝ Քեթին ու Ջասթինը փշաքաղվեցին հուզմունքից։
Այս ընտանեկան լուսանկարը երբեք թույլ չի տա, որ Պատենների առաջնեկները մոռացվեն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027