Նիդեռլանդներում 17-ամյա աղջիկն էվթանազիայի է դիմել. տեսեք, թե ինչն է եղել պատճառը
Նիդեռլանդների բնակչուհի Նոա Պոտհովենը 17 տարեկան հասակում օգտվել է բժիշկների օգնությամբ կյանքից հեռանալու հնարավորությունից, որն օրինական է իր երկրում:
Հաղորդվում է, որ աղջկա մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, ընկճախտ և անորեքսիա է եղել այն պատճառով, որ մանուկ և դեռատի հասակում վերջինս սեռական բնույթի բռնության է ենթարկվել:
Բժիշկները նրան մահացու ներարկում են կատարել նրա 17-ամյակը լրանալուց երկու օր անց: Հենց այդ տարիքից է Նիդեռլանդներում թույլատրվում նման ծառայություն ստանալ առանց ծնողների թույլտվության:
Նոայի ծնողները տեղյակ չեն եղել նրա կայացրած որոշումից և ցնցվել են՝ տեղեկանալով կատարվածի մասին: Աղջիկն իր սենյակում հրաժեշտի նամակներ է թողել հարազատների և ընկերների համար: Նա երկար տարիներ հոգեբուժարաններում է անցկացրել և 16 տարեկանում հեղինակել է «Հաղթել, թե սովորել» ինքնակենսագրական գիրքը:
Երկրի օրենսդրության համաձայն՝ էվթանազիան թույլատրվում է 12 տարեկանից բարձր երեխաներին, եթե բժիշկը հաստատում է, որ նրանց տառապանքները համատեղելի չեն կյանքի հետ: 2017-ին նման եղանակով կյանքից հեռացել է 6500 մարդ, որը երկրում գրանցված մահացության դեպքերի 4.5 տոկոսն է:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027