Օլգա Այվազյանն առաջին անգամ խոսել է ամուսնու և մեկ տարեկան որդու՝ Ռոմայի մասին
Հունիսի մեկին երգչուհի Օլգա Այվազյանն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով իր երեխայի ոչ ամբողջական լուսանկարը, գրել էր. «Իմ աշխարհ, թող անհոգ ու առողջ մանկություն ունենաս և ամենակարևորը՝ լավ մարդ դառնաս: Մենք քեզ շատ ենք սիրում: Շնորհավոր բոլոր մանուկների տոնը, երջանիկ և անհոգ մանկություն բոլորին»:
Պարզվում է՝ երգչուհին ամուսնացել է, և արդեն մեկ տարի է՝ վայելում է մայրիկի կարգավիճակը. «Ես և ամուսինս պարզապես չէինք ցանկանում ժամանակից շուտ լուսաբանել ծնողներ դառնալու փաստը: Առհասարակ, ամուսինս չի սիրում, որ անձնականս լուսաբանում եմ․ դա էր պատճառը, որ ցույց չէինք տալիս փոքրիկին: Մինչև մեկ տարեկանը մենք չէին ցանկանում երեխայի լուսանկարը տեղադրել, շուտով երեխայի նկարն էլ կտեղադրենք»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշում է երգչուհին։
Օլգան նշեց, որ որդի է ունեցել, ում էլ ամուսնու ցանկությամբ անվանակոչել են Ռոմա: Ինչ վերաբերում է ամուսնությանը, երգչուհին հակիրճ պատասխանեց. «Իմ մտերիմները, հարազատներն իհարկե գիտեին ամուսնությանս մասին, բայց հանրությունը՝ ոչ»:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»