Կենդանակերպի 6 ամենահարուստ զույգերը
Խոյ և Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երջանիկ են հարաբերություններում, քանի որ լրացնում են միմյանց: Նրանք հեշտությամբ են լուծում խնդիրները, անհաջողությունների դեպքում երբեք չեն տրտնջում: Այդ պատճառով հաջողությունը մշտապես ուղեկցում է նրանց:
Խոյերն ու Կշեռքները չեն սիրում խնայել, բայց կարողանում են գումար աշխատել և կանգ չառնել ձեռքբերումների վրա: Որպես կանոն՝ հարաբերություններում գաղափարների հեղինակը Կշեռքներն են, իսկ կայունության պատասխանատուն Խոյերն են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարաբերություններում զգույշ են, հավատարիմ սկզբունքներին, ամբիցիոզ:
Ջրհոս և Աղեղնավոր: Աղեղնավորները կարող են հաջողության հասնել նաև միայնակ: Ջրհոսները ևս կարողանում են ֆինանսական բարեկեցության հասնել: Ֆինանսական հաջողությունը գրեթե ամեն քայլափոխի ուղեկցում է այս զույգին, քանի որ նրանք լրացնում են միմյանց:
Բարդ իրավիճակներում Ջրհոսները պահպանում են հանգստությունը, իսկ Աղեղնավորները նոր գաղափարների հեղինակ են դառնում: Ցանկության դեպքում կարող են ստանձնել միմյանց պարտականությունները՝ առանց աշխատանքին վնասելու:
Առյուծ և Կույս: Կույսերը զգույշ են, խնայող: Նրանք վերահսկում են ամեն բան, իսկ Առյուծները ոգեշնչում են նրանց, ստիպում գերազանցել իրենց, դուրս գալ հարմարավետության սահմաններից: Բացի այդ՝ Առյուծները հնարամիտ են, կարողանում են լավ գաղափարներ առաջարկել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաջողակ զույգ են դառնում, բարենպաստ պայմաններում կարող են հարստանալ, բայց ոչ միշտ: Եթե նրանք միմյանց օգնեն ազատվել թերություններից, հաջողության հասնելու հնարավորությունը կմեծանա:
Ցուլ և Ձուկ: Ցուլերը հաջողությամբ են բանակցություններ վարում, ծրագրում: Նրանք խոհեմ են, խորամանկ: Հենց այսպիսի զուգընկերոջ կարիք ունեն Ձկները, ովքեր կօգնեն վերահսկել զգացմունքները:
Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամբողջությամբ վստահում են միմյանց, կարողանում են հաջողության հասնել: Բայց միմյանց վստահելու համար նրանց երկար ժամանակ և ուժեղ զգացմունքներ են հարկավոր:
Երկվորյակներ և Խեցգետին: Երևկվորյակները երջանիկ ու ինքնաբավ լինելու համար ունեն ամեն ինչ, բայց հաճախ անիմաստ վատնում են էներգիան: Խեցգետիններն օգնում են ազատվել դրանից: Խեցգետինները Երկվորյակների ազդեցությամբ հանգստանում են, առաջնահերթ համարում համատեղ բարեկեցությունը, ոչ թե անձնական կարիքներն ու խնդիրները:
Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները կարողանում են ֆինանսական հաջողության հասնել, քանի որ ամուր կապված են միմյանց հետ:
Այծեղջյուր և Կարիճ: Այս զույգն իմաստուն է, լավ ինտուիցիա ունի, աշխատասեր է ու խորամանկ, համեստ, մեծ ամբիցիաներ ունի: Այծեղջյուրները նախաձեռնող են, նպատակալսաց: Կարիճները տաղանդավոր, հաջողակ մարդիկ են: Դեպքերի մեծամասնությունում նրանք աշխատում են ոչ թե միասին, այլ միմյանց զուգահեռ՝ միմյանց օգնելով դուրս գալ բարդ իրավիճակներից:
Ծանոթության առաջին իսկ օրերից կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վստահում են միմյանց: Նրանց հարաբերություններում միշտ հանգստություն է առկա, ինչը հարկավոր է ֆինանսական հաջողության ու ինքնարտահայտման համար:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»