Երեխաների սննդակարգից պետք է հանել նրբերշիկը. հորդոր-զգուշացում բժիշկներից
րբերշիկները և նմանատիպ կիսաֆաբրիկատներն իրական փրկություն են տնտեսուհիների համար, երբ նրանք չունեն պատրաստի այլ սնունդ:
Երշիկեղենը պատրաստում են կենդանական ճարպից (բեկոն), կենդանիների կաշվից և մսի ավելցուկներից, թռչնի մսից, նիտրատներից, նիտրիտներից, ֆոսֆատից, կարագինանից, կոշենիլից (ներկանյութ): Այս բոլոր հավելումների շնորհիվ նրբերշիկները դառնում են հոտավետ և ախորժելի:
Բացի այս ամենից՝ նրանցում պարունակվող համի խթանիչները կախվածություն են առաջացնում նման սննդամթերքից:
Եթե երեխաները հրաժարվում են թարմ պատրաստված սննդամթերքից, ապա նրբերշիկներից նրանք չեն հրաժարվում, իսկ այս հանգամանքը տագնապ ու մտահոգություն է առաջացնում բժիշկների մոտ:
Ամերիկացի բժիշկներն իրենց երկրում մի պարզ տեսություն են առաջ քաշում, որի համաձայն՝ ամսական 10 նրբերշիկից ավել նրբերշիկ ուտող երեխաներն ավելի շատ հավանականություն ունեն արյան լեյկոզով հիվանդանալու:
Այն ապագա մայրիկները, որոնք շաբաթական մեկ անգամ հացով նրբերշիկ են ուտում, վտանգում են իրենց ապագա երեխայի առողջությունը, քանի որ նրանց մոտ կարող է գլխուղեղի ուռուցք զարգանալ: Իսկ այն հայրերը, որոնք մինչև երեխայի բեղմնավորումը չափից շատ նրբերշիկներ են օգտագործել սննդում, մեծացնում են ապագա երեխայի՝ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Այս ամենի պատճառն այն է, որ նրբերշիկի մեջ պարունակվող նիտրատները քիմիական ռեակցիայի մեջ են մտնում մսի մեջ պարունակվող ամինների հետ, ինչի հետևանքով ձևավորվում է նոր միացություն, որը կոչվում է N-նիտրոզ: Այս միացությունը վտանգավոր կանցերոգեն է, որ նպաստում է քաղցկեղի առաջացմանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027