Մայր Թերեզայի 8 պատվիրանները՝ երեխաների դաստիարակության մասին
1. Ուշադիր եղեք այն ամենի հանդեպ, ինչ Դուք նրանց ասում եք: Մեծերը այնքան էլ չեն հետևում իրենց ասածներին, երբ խոսում են երեխաների հետ: Շատերն են իրենց երեխաներին ալարկոտ, հիմար, անտաղանդ անվանում՝ դրանով իսկ վնասելով երեխային, որովհետև երեխաները ներշնչվող են և որոշ ժամանակ անց նրանք իրենց հենց այդպես էլ պահում են՝ անհետաքրքրասեր, ալարկոտ, անընդունակ:
2. Չի կարելի երեխային վախեցնել հրեշներով, գայլերով, ոստիկաններով: Դա նրանց ո՛չ խելացի կդարձնի, ո՛չ էլ զգոն:
3. Երեխաներին դաստիարակեք՝ նրանց համար հրաշալի օրինակ լինելով: Երեխաները չեն սիրում հրահանգներ ու թեզեր: Նրանք ուզում են տեսնել Ձեր արարքները և ոչ թե լսել Ձեր խոսքերը:
4. Ցանկացած իրավիճակում մնացեք ձեր բարձունքի վրա: Երեխայի առաջ մի՛ ցուցադրեք Ձեր թերությունները, թուլություններն ու անզորությունը: Երբ ծնողները թույլ են տալիս երեխաներին տեսնել իրենց թուլությունները, երեխաները կորցնում են իրենց կողմնորոշիչները կյանքում, որովհետև նրանք այլևս հենման կետ չեն տեսնում ձեր մեջ:
5. Իրեն թույլ ու փոքր զգացող երեխան իր վրա պարտադիր պիտի զգա մեծերից մեկի հովանավորությունն ու հոգատարությունը: Երեխան իր ծնողի մեջ մշտապես փնտրում է ֆիզիկական ու հոգևոր հենարան: Երբ երեխան ընտանիքում ականատես է դառնում ծնողների վեճերին ու կռիվներին, տեսնում է նրանց սուտը, նրանց դժբախտ լինելը, ապա նա չի կարող ճիշտ դաստիարակվել: Երբ երեխան տեսնում է, որ իր հայրը կամ մայրն իրենց սխալ են պահում, նա իրեն մոլորված է զգում և սկսում է ըմբոստանալ: Ահա սա էլ դառնում է շատ ընտանիքների ու հասարակության մեծ դժբախտության պատճառը:
6. Լավ կլինի երբեք չհարվածել երեխային: Ծայրահեղ դեպքում, եթե նա դա իսկապես վաստակել է, մի թեթև ապտակը նրան չի վնասի: Երբեք բարկության ու ցասումի պահին մի՛ պատժեք երեխային: Նրա մոտ պատիժը կընկալվի որպես ատելության, չարության, այլ ոչ թե արդարության վերականգնման դրսևորում: Իսկ իսկական ճիշտ դաստիարակության հիմքում ընկած է հետևյալը. երեխան պետք է հասկանա, որ Դուք արդար եք և դրա համար էլ ճիշտ եք, երբ պատժում եք նրան:
7. Ահա թե ինչու երեխային պատժելիս Ձեր աչքերում ատելություն ու չարիք չպիտի լինի: Երեխան շատ արագ կմոռանա ապտակը, բայց այդ հայացքը՝ երբեք: Երեխային պատժել պետք է ոչ թե նրա համար, որ Ձեր համբերությունը հատել է, այլ նրա համար, որ երեխան հասկանա իր սխալը և հետևի վարքի այն կանոններին, որոնք բոլորի համար են:
8. Երեխաները պետք է անսահման վստահեն իրենց ծնողներին: Դա երեխային համերաշխ ու սիրող ընտանիքում մեծացնելու հիմնական պայմանն է: Այդպիսի ընտանիքում է մեծացել Հիսուսը և դրա համար էլ 33 տարի ապրել է՝ ծնողներին հնազանդ:
Թարգմանությունը՝ BlogNews.am




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027