Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

Կապ ամուսնացած տղամարդու հետ. սթափ վերլուծում ենք իրավիճակը

«Ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի»... «Ծեծված», բայց փորձված ճշմարտություն է: Ցանկացած կին ընտրության իրավունք ունի, այդ թվում` իրավունք ընտրելու իր տղամարդուն: Ցանկալի է` ազատ, սակայն, ցավոք, մեզանում ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ երիտասարդ աղջիկները կապվում են ամուսնացած տղամարդու հետ` դրանով իսկ դժվար վիճակում դնելով թե՛ իրենց, թե՛ տղամարդուն ու իր կնոջը: Այս երևույթն, ինչ խոսք, ունի նաև օբյեկտիվ պատճառներ, օրինակ` ազգաբնակչության դեմոգրաֆիկ պատկերը (տղամարդիկ քանակով քիչ են), սակայն այս դեպքում պատճառների վրա չենք կենտրոնանում: Փորձենք իրատեսորեն վերլուծել իրավիճակը. ի՞նչ ապագա կարող է ունենալ կապը ամուսնացած տղամարդու հետ:


Եթե ստացվել է այնպես, որ դուք սիրահարվել եք ամուսնացած տղամարդու, ապա մտերիմների և հարազատների կողմից ըմբռնում կամ աջակցություն մի ակնկալեք: Նախ` շրջապատում շատ կան ընտանեկան բեռից ազատ տղամարդիկ, երկրորդ` նույնիսկ ամենախորը զգացմունքն արդարացում չի կարող լինել այն դժբախտության համար, որը դուք պատճառում եք կայացած ընտանիքին: Դուք պարզապես իրավունք չունեք խառնվելու ուրիշների հարաբերություններին, ինչքան էլ դա ցանկալի լինի ձեզ համար: Եվ ինչքան էլ պնդեք ինքներդ ձեզ, թե նրանք չեն կարող միասին ներդաշնակ ապրել, իրականությունն այն է, որ եթե ապրում են, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ: Ապրեք ձեր կյանքով:

Նախքան ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններ սկսելը մտածեք. չէ՞ որ ինքներդ էլ կարող է հայտնվեիք նման իրավիճակում: Երբ ի հայտ գար մի երկրորդ կին, ով հաշվի չնստելով ձեր և ձեր զգացմունքների հետ` կցանկանար հարաբերություններ սկսել ձեր ամուսնու հետ և արդյունքում կհեռացներ նրան ընտանիքից:

Բացի այդ` տղամարդը, ով այդքան հեշտությամբ թողել է իր առաջին ընտանիքը, նույն հեշտությամբ, գուցե, լքի նաև ձեզ:

Շատերն արդարանում են ասելով` «Իսկ ո՞ւր մնաց սերը, ես առանց նրա ապրել չեմ կարող» և այլն: Արդարացումներն այստեղ տեղին չեն: Ինքներդ մտածեք, կարելի՞ է սերն օգտագործել որպես արդարացում ձեր այն գործողությունների համար, որոնց արդյունքում երկու մարդկանց ապրած ամբողջ համատեղ կյանքը վերածվում է մի մեծ սխալի: Ցանկացած ընտանիք փոքրիկ աշխարհ է, որը թույլ չի տալիս օտարի ներխուժում:

Որքան էլ ջերմ ու անկեղծ լինեն ձեր զգացմունքները, դուք այս դեպքում «ագրեսոր» եք, և ձեր բոլոր գործողությունները շրջապատի կողմից դիտվում են այդ տեսանկյունից: Եթե տղամարդը չի հեռանում իր կնոջից, նշանակում է` ներկան բավարարում է իրեն, նրանք ունեն ապագա: Լավ թե վատ` դա ուրիշ հարց է: Կարևորը, որ նրանք ընտրել են այդ ճանապարհը:

Կապ ամուսնացած տղամարդու հետ

Խառնվելով նրանց կայացած կյանքին` դուք թեթևացում չեք պարգևում ձեր ընտրյալին, այլ ընդամենը ժամանակավորապես շեղում եք նրան առօրյայից, օգնում եք մոռանալ ընտանեկան խնդիրները: Չարժե մեծ հույսեր ունենալ և մտածել, որ ամեն ինչ կհարթվի ինքն իրեն: Որպես կանոն` խնդիրներն աստիճանաբար ավելի են շատանում: Ավելի ուշ դուք կզգաք, որ տղամարդն այդքան էլ վստահ չէ իր որոշման մեջ, որ չկա նախկին պատրաստակամությունը ձեզ հետ գալու մինչև «աշխարհի ծայր»: Դա բնական է. տղամարդիկ կոնսերվատիվ են, և այն պատրաստակամությունը, որով նա շտապում է ձեր անկողին, դեռ չի նշանակում, որ նա կգա ձեզ մոտ ընդմիշտ:

Ձեր սովորություները, հագնվելու ոճը, խոհարարական հմտությունները ձեր նորընծա ընտրյալը կգնահատի միայն կնոջ հետ համեմատության մեջ: Մտածեք, հարմարավետ կզգա՞ք մշտապես գտնվելով երկրորդական դերում, ոչ իսկական, այլ` արհեստական կնոջ: Պատկերացրեք, որ ցանկացած ձեր գործողության կարող են հետևել նմանատիպ արտահայտություններ. «Իսկ, օրինակ, իմ կինը դա ավելի լավ կաներ», «Իսկ նա այս ուտեստն այլ կերպ կպատրաստեր»…

Ընտանեկան կյանքը այն տղամարդու հետ, ում «խլել» եք այլ կնոջից, նման է դասալիքի հետ հետախուզության գնալուն: Երբեք հայտնի չէ` կմնաք դուք միասին, թե նա կփոխի ձեզ ավելի երիտասարդ, հարուստ ու հմայիչ մեկի հետ:

Վիշտ պատճառելով այլ ընտանիքի` դուք այդ վշտի մի մասն ակամա կվերցնեք ձեզ հետ և, ամենայն հավանականությամբ, ինքներդ կհայտնվեք նմանատիպ իրավիճակում:

Եթե ձեր զգացմունքները չափազանց խորն են ու անկեղծ, և դուք վստահ եք, որ նա երջանիկ չէ իր կնոջ հետ, ձեր մեջ ուժ գտեք սպասելու: Եթե ամեն ինչ իսկապես այդքան վատ է, ինչպես դուք եք մտածում, ապա, ամենայն հավանականությամբ, Ձեր ընտրյալն ինքը կգա ձեզ մոտ: Իսկ եթե ոչ, ապա մոռացեք նրան:

Երբեք մի կառուցեք ձեր երջանկությունն ուրիշի դժբախտության վրա: Միայն ամեն ցավ ու դավաճանություն բացառող անկեղծությունը և փոխադարձ սերը կարող են երկարատև լինել: Հիշեք այս մասին: