Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան
Ժամանց

Ձեռ­քե­րը ծա­լած նստե­լը չի բխում մեր շա­հե­րից, կամ՝ ի՞նչ պետք է անեն Ադր­բե­ջա­նի քա­րոզ­չու­թյու­նը չե­զո­քաց­նե­լու պա­տաս­խա­նա­տու­նե­րը

Նախիջևանում հունիսի 7-11-ը կանցկացվեն «Անխախտ եղբայրություն-2019» ադրբեջանա-թուրքական զորավարժությունները: Վերջինիս համատեքստում կան մի շարք տարրեր, որոնք, ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, ուշադրության են արժանի: Խոսքը հատկապես քարոզչական դաշտի մասին է:

Մինչ քարոզչական հատվածին անցնելը, խոսելով նախ տարածաշրջանային բաղադրիչից, «Փաստի» հետ զրույցում Վ. Ոսկանյանը նշեց. «Ընդհանուր առմամբ, եթե փորձենք գնահատել ադրբեջանական և թուրքական կողմերի նման քայլերը, ապա ակնհայտ է, որ գործ ունենք մի քանի պետության համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող տարածքի հետ: Խոսքը թե՛ Հայաստանի շահերի մասին է, որոնք առկա են Նախիջևանում, թե՛ իրանական ու ռուսական շահերի: Հետևաբար, Նախիջևանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն չպետք է միայն մեզ հետաքրքրի: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում պետք է տեղում ստեղծված իրավիճակի ռիսկայնությունը գտնել և որոշակի կերպով կառավարել: Տվյալ պարագայում մեր ունեցած գործիքակազմով այդ կառավարումը պետք է իրականացվի երկու հարթություններում՝ մեկը քարոզչական տիրույթն է, երկրորդը՝ դիվանագիտական ոլորտը: Բնական է, որ քարոզչական տիրույթում մենք հստակորեն պետք է հակազդենք և նույնիսկ շատ դեպքերում նախահարձակ դիրքորոշումներ ունենանք՝ կապված Նախիջևանում յուրաքանչյուր խնդրի արծարծման հետ»:

Ինչ վերաբերում է դիվանագիտական հարթությանը, Վ. Ոսկանյանն ընդգծեց. «Քանի որ Նախիջևանի տարածքում փաստացի առկա են մեր տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների շահերը, ապա ակնհայտ է, որ այստեղ մենք պետք է փորձենք մեզ համար դաշնակիցներ գտնել: Կարծում եմ՝ իրանական և ռուսական կողմերն էլ առնվազն խանդավառված չեն Նախիջևանի տարածքում թուրքական ներկայության մեծացմամբ կամ թուրքական ազդեցության աճով»:

Նա շեշտեց, որ ակնհայտ է ազդեցության մեծացման ձգտումը նաև ռազմական իմաստով, ինչը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի և Ռուսաստանի դեմ է ուղղված՝ հաշվի առնելով այդ պետությունների ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում. «Հետևաբար, մենք դիվանագիտական հարթության մեջ մեր երկու գործընկերների հետ պետք է գերակտիվ հարաբերություններ և կապեր ունենանք՝ հատկապես կապված նախիջևանյան խնդրի հետ: Պետք է հաշվի առնել, որ Իրանի հետ ունենք բարեկամական, ռազմավարական հարաբերություններ, իսկ Ռուսաստանի հետ բարեկամական, ռազմավարական հարաբերություններ և անգամ ռազմաքաղաքական դաշինք: Հետևաբար, ձեռքերը ծալած նստելը չի բխում մեր շահերից. մենք ադրբեջանաթուրքական դաշինքի յուրաքանչյուր քայլի պետք է ակտիվորեն հակազդենք՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենսական շահերը: Նման զորավարժություններն ակնհայտորեն որոշակի ռիսկայնություն են առաջացնում մեր շահերի տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև քարոզչական հատվածում ադրբեջանա-թուրքական կողմից ապատեղեկատվության և սադրանքների տարածումը՝ կապված այդ զորավարժությունների համար անհրաժեշտ «ծխածածկույթ» ապահովելու հետ»:

Վարդան Ոսկանյանը քարոզչական դաշտի ակտիվության առումով մի հանգամանք ևս առանձնացրեց. «Ադրբեջանա-թուրքական գործողության քարոզչական ապահովման ոլորտում այս պարագայում մի կարևոր և բավականին անհանգստացնող տարր կար: Այդ տարրը վերաբերում է, իբրև թե, Հայաստանի կողմից Քրդստանի բանվորական կուսակցության միջոցով նախիջևանա-թուրքական սահմանին անկայունություն սերմանելու վերաբերյալ ապատեղեկատվությանը: Այդ համատեքստում խոսվում էր բեռնատարի վրա հարձակման մասին: Ակնհայտ է, որ նման մեկնաբանությունը բացահայտ ապատեղեկատվություն ու սուտ է, բայց, այսուհանդերձ, նման մեկնաբանությունը հող է նախապատրաստում Նախիջևանի տարածքում ադրբեջանա-թուրքական սերտ համագործակցության խորացման համար՝ իբրև թե, հայկական վտանգի դեմ հանդիման: Այս համատեքստում հաշվի են առնվում նաև այն զգացական մոտեցումները, որոնք կան Թուրքիայում՝ կապված Քրդստանի բանվորական կուսակցության գործողությունների, ինչպես նաև տարածաշրջանում առկա այլ հանգամանքների հետ: Ինչպես հայտնի է, Իրանում այդ կուսակցության հետ կապված խնդիրներ կան: Եվ Ադրբեջանը փորձում է ինչ-որ առումով լեգիտիմացնել Նախիջևանի ռազմականացման ողջ գործընթացը, ինչին հասնելու նպատակով քարոզչական հատվածում բացահայտ ապատեղեկատվություն և սուտ է օգտագործում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, մեր զրուցակիցը շեշտեց. «Մեր բանակը մեզ համար ամենաթանկ ձեռքբերումներից մեկն է: Եվ այս հարթության մեջ պաշտպանության նախարարությանը չպետք է միայնակ թողնել: Հայաստանի Հանրապետության այն մարմինները, որոնք պատասխանատու են Ադրբեջանի քարոզչությունը չեզոքացնելու համար, պետք է առաջամարտիկի կարգավիճակով այդ բեռն իրենց վրա վերցնեն: Մեր դիվանագիտական համապատասխան կառույցները ևս պետք է այդ բեռի զգալի հատվածն իրենց վրա վերցնեն, որովհետև մեր բանակը և Հայաստանի անվտանգությունը մեզ համար շատ թանկ են ու կարևոր: Այդ կառույցները պետք է սերտորեն ներգրավվեն այս գործընթացի մեջ՝ փորձելով թեթևացնել պաշտպանության նախարարության բեռը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ