Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

«Դիանան ինձ համար քրոջ պես է»․ Կարեն Ասլանյանը՝ Դիանա Գրիգորյանի հետ մտերմության և առաջինը լինելու ձգտման մասին

Մանկատանը մեծացած տղա, որը դեռ շատ փորձություններոի միջով կանցնի․ դերասան Կարեն Ասլանյանը «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի հերոսներից մեկն է: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է նոր աշխատանքի ու Դիանա Գրիգորյանի հետ սպասված համագործակցության մասին:

«Շատ ուրախ եմ, որ այս մասնակցում եմ նախագծին առաջին հերթին այն պատճառով, որ աշխատում եմ Դիանա Գրիգորյանի հետ: Մենք աշխատել ենք «Առաջնորդները» նախագծում և հասցրել ենք շատ լավ հասկանալ իրար»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ շատերը կարծում են, որ Դիանա Գրիգորյանի հետ ընկերություն է անում, որպես գործատու, նրան հաճոյանալու համար, Կարենը պատասխանեց․ «Ժամանակն ամեն ինչ ցույց է տալիս, գուցե, լինեն նման մարդիկ, բայց մենք այդպես չենք մտածում: «Առաջնորդների» ավարտից հետո էլ մենք շարունակեցինք լավ ընկերներ մնալ: Եթե ես ընկերություն անեի նախագծերում լինելու համար, չէի նկարահանվեի նաև այլ պրոդյուսերների սերիալներում, կնկարահանվեի միայն Դիանայի մոտ: Մենք պրոֆեսիոնալ ենք մոտենում հարցին: Եթե Դիանան գտնում է, որ պետք է լինեմ նախագծում, լինում եմ, եթե ոչ, ոչ: Դա կապ չունի մեր ընկերության հետ: Դիանայի մայրը՝ իմ շատ սիրելի Ալլա Գրիգորյանը, մեզ համար ծնողի պես է, Դիանան ինձ համար քրոջ պես է: Մենք ընտանիքի անդամների պես ենք»:

Անդրադառնալով սերիալում իր մասնակցությանն ու մարմնավորած հերոսին՝ Կարենը շեշտեց, որ այս կերպարն առանձնահատուկ է իր համար: «Կերպարս բավականին լուրջ տղա է, որը շատ փորձությունների միջով է անցնելու: Մանկատանը մեծացած տղա է, որը մեծ ողբերգություն ունի, կորցրել է եղբորը, չգիտի, որ քույր ունի: Շատ նուրբ թեմա կա, որը պետք է ճիշտ մատուցել: Բեկը «լավ տղա» է, ինչպես Դիանան է ասում։ Պատրաստակամ, անվախ տղա է, որի մեջ կա մարդ, պատրաստ է խղճալու, սիրելու: Նա դրակա՞ն է, թե՞ բացասական, հեռուստադիտողներն իրենց համար կորոշեն: Շատ գունավոր կերպար է: Սցենարը ֆանտաստիկ լավն է: Դիանան, ինչպես միշտ, տարբերվեց և արեց մի բան, որը դառնում է սիրելի հեռուստադիտողների կողմից»,- ասաց դերասանը, որը տարված է նոր աշխատանքով:

Նրա խոսքով՝ կարևոր է կերպարն այնպես մատուցել, որպեսզի չհիշեցնի իր նախորդ դերերը: Այս կերպարը շատ է տարբերվում իր մյուս հերոսներից․ «Առաջնորդներում» սահմաններ չճանաչող Արամիկի կերպարը խաղալուց անմիջապես հետո խաղացի «Դեպի երազանքում», որտեղ կերպարս՝ Արմանը, Արամիկի հակապատկերն էր, հետո «Այրված անուրջներում» դրական հերոսի խաղացի, իսկ Բեկն ինձ համար բոլորովին այլ աշխարհ է: Իմ կյանքի ամենասպասելի դերն էր: Մեծ հաճույքով եմ մարմնավորում այս կերպարը: Անհնար է այս կերպարը չսիրելով խաղալ»:

Նոր նախագիծը նրանից էներգիայի մեծ չափաբաժին է պահանջում: Ամեն սկսվող հեռուստասերիալ դերասանի համար սթրեսով է ուղեկցվում, մինչև հասկանում է, որ ամեն ինչ իր տեղում է

«Ամեն սկսվող սերիալ սթրեսային է, որովհետև պատասխանատու եմ, փորձում եմ ամեն ինչ լավ անել: Եթե կա հեռուստասերիալ, որը նոր է սկսվում, մինչև իմ կերպարն իմ պատկերացրածի պես չհասկանամ, այլ նախագծի մասին չեմ մտածում: Այդս դեպքում իմ ստուդիայի, երգի մասին խոսք գնալ չի կարող: Երբ իմանաք, որ նոր երգ եմ թողարկել, նշանակում է՝ սերիալում ամեն ինչ ընկել է իր հունի մեջ: Սկզբնական փուլում պետք է 3-4 անգամ ավելի տրվես խաղիդ: Անկախ նրանից, թե ինչ կերպարում եմ, եթե մի բան անում ենք, պետք է լինենք լավը ու առաջինը, տարբերվենք: Մեր ամբողջ թիմն է այդպես մտածում ՝ Դիանա Գրիգորյանի գլխավորությամբ»,- շեշտեց Կարենը:

Անդրադառնալով խաղընկերներին՝ Կարենը շեշտեց, որ պատիվ ունի խաղալու նաև ավագ գործընկերների հետ: «Ինձ համար շատ հաճելի է խաղալ Հարություն Մովսիսյանի հետ, որն ինձ համար կարծես հայր լինի: Առաջին անգամ եմ խաղում իր հետ, մեծ պատիվ է: Նախագծի շրջանակում ծանոթացա նաև Աշոտ Ղազարյանի հետ, ի դեմս նրա՝ ավագ ընկեր ձեռք բերեցի, որից կարող եմ օրինակ վերցնել»,- եզրափակեց նա: