Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

13 բան, որոնց վրա պետք է թքած ունենա ցանկացած «մեծ աղջիկ»

Կյանքի ընթացքում ցանկացած աղջիկ հասնում է մի պահի, երբ գրեթե ամեն բանի վրա թքած ունի։ Այդ պահից սկսած՝ կանանց չի հետաքրքրում ուրիշների կարծիքը, հիմար մարդկանց հորինած հիմար կանոնները։ Այդ պահից սկսած՝ կանայք հետաքրքրվում են միայն իրենց նեղ շրջապատով և մեկընդմիշտ ջնջում իրենց կյանքից թունավոր մարդկանց։ Շատ կանանց նկարագրությամբ՝ հենց այդ պահն է, որ վերջնականապես ձևավորում է իրենց անհատականությունը և օգնում կայանալ որպես անհատականություն և որպես կին։

BlogNews-ը պատրաստել է մի հոդված, որտեղ առանձնացված են 13 առանձնակի կարևոր բաներ՝ կյանքի այդ փուլին հասնելու համար։ Հուսով ենք՝ այս հոդվածը կօգնի բոլոր աղջիկներին ավելի շուտ հասնել այդ գեղեցիկ և ցանկալի փուլին և ավելի կայուն ու ինքնուրույն կյանք սկսել։

1. Թքած ունենալ ուրիշների կարծիքի վրա

Ցանկացած մեծ աղջիկ թքած ունի ուրիշների կարծիքի վրա, հատկապես, երբ այդ կարծիքն իր մասին է։ Հակառակ դեպքում դուք թույլ եք տալիս ուրիշներին կառավարել ձեր կյանքն ու որոշել, թե ինչ հունով պետք է այն ընթանա։

2. Թքած ունենալ նորաձևության անհեթեթ կանոնների վրա

Սպիտակ հագնել խորհուրդ չի՞ տրվում. թքած ունեցեք։ Ապրեք այնպես, ինչպես հարմար է ձեզ և ինչպես ձեզ լավ եք զգում։

3. Թքած ունենալ նախկինի վրա

Հիշեք, որ դուք բաժանվել եք ստույգ պատճառով, իսկ այդ պատճառը տատանվում է նրա՝ շատ հիմար կամ ամենահիմարը լինելու մեջ։ Այդ իսկ պատճառով էլ թքած ունեցեք նրա և նրան վերաբերող ցանկացած բանի վրա։

4. Թքած ունենալ անկողնում քաղաքավարի լինելու վրա

Երբ դուք մեծ աղջիկ եք, դուք թքած ունեք ցանկացած քաղաքավարիության վրա, իհարկե, անկողնում։ Դուք պետք է ստանաք այն ամենը, ինչ ուզում եք, իսկ հակառակ դեպքում՝ պարզապես թքած ունեցեք նրա և ամեն ինչի վրա։

5. Թքած ունենալ «լաչառ» լինելու վրա

Պետք չէ ամեն անգամ լեզուն կուլ տալ և լռել, երբ ցանկանում եք խոսել և ձեր դժգոհությունն արտահայտել։ Եթե ինչ-որ մեկը ձեզ համար վիրավորական բան է ասում, ապա արտահայտվեք և պաշտպանեք ձեր իրավունքները։

6. Թքած ունենալ թունավոր հարաբերություններին վերջ դնելու վրա

Որոշ մարդիկ վատ են ազդում ձեզ վրա։ Դուք պետք է թքած ունենաք նման մարդկանց և նրանց հետ ունեցած հարաբերությունների վրա և անհապաղ ազատվեք նրանց վատ ազդեցությունից։

7. Թքած ունենալ սխալների վրա

Սխալները չեն որոշում ձեզ. դրանք պարզապես դրվագներ են, որոնք օգնում են դառնալ այն մարդը, որը դուք կաք։ Սխալները ետ չեն պահում ձեզ, չեն բացում քննադատության տեղ և չեն կործանում ձեր կյանքը։ Դրանք անհրաժեշտ խոչընդոտներ են, որոնք վրա ոչ միայն պետք է թքած ունենալ, այլև ինչ-որ տեղ շնորհակալ լինել՝ սովորեցրած դասերի համար։

8. Թքած ունենալ որևէ տեղ «համապատասխանելու» վրա

Որոշ մարդիկ ամբողջ կյանքում փորձում են համապատասխանել որոշ խմբերի ստանդարտներին ու նորմերին։ Սակային ինչու լինել միլիոնավոր ոչխարներից մեկը, եթե կարող եք ձեր յուրահատուկ անհատականությունն ունենալ։

9. Թքած ունենալ սոցիալական ցանցերի վրա

Սոցցանցերը իրական կայնքը չեն։ Այն մարդիկ, ովքեր չեն լայքում ձեր նկարները, ձեր թշնամիները չեն։ Պարզապես թքած ունեցեք նման մանր բաների վրա։

10. Թքած ունենալ «անթերի մարմին» ունենալու վրա

Դուք պետք է անթերի մարմին ունենաք հենց ձեզ համար և ոչ թե ուրիշների։ Իսկ հիմա գնացեք և կերեք այն պիցցան, որը չէիք կերել դիետաների և նման բաների պատճառով։

11. Թքած ունենալ կարգավիճակը ցուցադրող նշանների վրա

12. Թքած ունենալ այն բաների վրա, որոնք չեք կարող կառավարել

Միշտ էլ կան այնպիսի բաներ, որոնց վրա պարզապես անհնար է ազդել։ Դուք ազատ և երջանիկ կլինեք միայն այն ժամանակ, երբ թքած ունենաք նման բաների վրա։

13. Թքած ունենալ թքած ունենալու վրա

Կյանքի ընթացքում դուք պետք է կարողանաք դասակարգել իրերն ըստ առաջնահերթության ու կարևորության։ Եթե որոշել եք մի բանի վրա թքած ունենալ, ապա ամբողջ ուժով թքած ունեցեք, իսկ եթե հակառակը, ապա ամբողջ ուժով զբաղվեք այդ խնդրով։ Երբեք պետք չէ կիսով չափ ինչ-որ բան անել։