Այս լողացող տունը վաճառքի է հանվել, և այն պարզապես հրաշալի է․ միայն տես, թե ինչպիսին է այն ներսից․․․
Ալան և Ջո Մեյսոնները բրիտանացի տարեց ամուսիններ են: 2012 թվականին նրանք դարձել են հատուկ պատվերով կառուցված 20 մ երկարություն ունեցող լողացող տան սեփականատերերը և այն անվանել են Վալհալա: Ներկայացնում ենք այդ յուրահատուկ կառույցը:
Առաջին հայացքից թվում է, որ այս տան պատկերն ընդամենը կադր է ինչ-որ հայտնի ֆիլմից: Ամուսիններն այս տարիների ողջ ընթացքը անց են կացրել ճամփորդելով, սակայն 76-ամյա Ալանի առողջական որոշ խնդիրների պատճառով այժմ վաճառում են իրենց տունը:
Տան կահավորումը ուղղակի հիացնում է: Հանգստի գոտին համալրված է երկու հարմարավետ բազմոցներով: Բացի դրանից՝ զբոսանավի մեջ կա նաև ճաշասենյակ, ննջասենյակ, աշխատասենյակ և երկու լոգարան: Շքեղ սև մանրահատակի տակ տեղակայված են ջերմապահովիչ սարքավորումներ, ինչից բացի՝ նավի մեջ կա նաև դիզել վառելանյութով աշխատող վառարան:
Սննդի պատրաստման գոտում տեղադրված են համապատասխան սարքեր: Նավի վրա կա ամեն բան լիարժեք հարմարավետ կյանքի համար՝ լվացքի մեքենա, հեռուստացույց, DVD նվագարկիչ և այլն:
Մեյսոնները մտածել են իրենց ապագա տան յուրաքանչյուր մանրուքը նախքան այն կառուցելը. գուցե դրա համար է այն այդքան հարմարավետ ստացվել: Հազիվ թե նոր սեփականատերը ցանկանա շատ բան փոխել:

























Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027