Քեյթ Միդլթոնը հանդիպել է արքայազն Ուիլյամի սիրուհու հետ
Ավելի քան մեկ ամիս է, ինչ ցանցում քննարկում են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ընկերուհու՝ Ռոուզ Հանբերիի միջև հնարավոր սիրավեպը: Ռոուզը նախկին մոդել է, և Քեյթի հետ նրանց բարեկամությունը ավելի քան 10 տարեկան է. 2011-ին նա եղել է դուքսերի հարսանիքի հյուրերի թվում, և նրանց հաճախ են միասին նկատել բարձրաշխարհիկ միջոցառումների ժամանակ: Երբ դավաճանության մասին լուրերը հայտնվել են ցանցում, Ռոուզը դադարել է մասնակցել բարձրաշխարհիկ միջոցառումներին, որտեղ ներկա է գտնվել Քեյթ Միդլթոնը:
Եվ հիմա՝ երկար ժամանակ անց, նրանց կրկին միասին նկատել են Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի պատվին ճաշի ժամանակ: Հունիսի 3-ին Բուքինգհեմյան պալատում հավաքվել են ամենահեղինակավոր ընտանիքների ներկայացուցիչները: Հյուրերի թվում էին նաև Հանբերին և նրա ամուսինը:
Ինչպես հայտնում է The Sun-ը, Ռոուզի հայտնվելը հունից հանել է Քեյթին: Դքսուհին ճաշից հետո նույնիսկ սկանդալ է սարքել ամուսնու հետ:
Ի դեպ, թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է Ուիլյամի դավաճանության մասին լուրերը: «Վստահեցնում եմ ձեզ, որ այս երկու գրավիչ երիտասարդ կանանց միջև վիճաբանության մասին լուրերը կեղծ են: Ես կարող եմ նաև հայտնել, որ երկու կողմերը քննարկել են նաև դատական հայցեր ներկայացնելու տարբերակը, սակայն հրաժարվել են դա անել»,- ասել է թագավորական թղթակից Ռիչարդ Քեյը 2019 թ.-ի մարտին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027