Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան
Ժամանց

Զառա Սահակյանը` ոճափոխության ու սեքսուալ երևալու միտման մասին. «Լիլի Մորտոյին նմանվելու միտում չունեմ»․ (ՖՈՏՈ)

Դերասանուհու խոսքով` անգամ ամիսներ շարունակ եթերում լինելուց հետո շատերը չեն կարողանում իրեն ընկալել կերպարներից դուրս…

 

Այսպես է մեկնաբանում Զառան տարածված խոսակցությունները, թե ինքը փորձում է նմանակել Լիլի Մորտոյին…

 

Tert.am Life-ի հետ զրույցում Զառան անդրադարձել է սեքսուալ երևալու միտմանը, Լիլի Մորտոյին նմանակելու մեղադրանքներին, գռեհկության սահմանին ու բեմական ոճի փոփոխությանը…

 

«Մեկ-երկու տեղ ինքս էլ հանդիպել եմ Լիլիին նմանվելու վերաբերյալ մեկնաբանությունների, բայց չեմ կարող ասել, թե ինչի հետ է դա կապված։ Ինձ և Լիլի Մորտոյին մաքսիմում մազերի գույնով է հնարավոր նմանեցնել…

 

Ես ոչ իմ կերտած կերպարներով եմ նմանակում Լիլիին, ոչ իմ խառնվածքով, ոչ էլ ուրիշ որևէ բանով։ Լիլի Մորտոյին նմանվելու միտում չունեմ, կարծում եմ` դա սիրուն էլ չի լինի։ Հնարավոր է` հագուստներն էլ երբեմն ինչ-որ դետալով նման լինեն, սակայն պատճառն այն է, որ Արայիկ Գաբաջյանը մեզ հետ շատ պրոֆեսիոնալ է աշխատում և մեր հագուստները սովորաբար նույն ոճի են լինում»,- ասաց Զառան…

 

Դերասանուհու խոսքով` հեռուստադիտողներն իրեն տարիներ շարունակ տեսել են այլ ոճում, իսկ Women’s Club-ի բացմանը նա հանդես է գալիս որպես Զառա…

 

«Չնայած բացումներն էլ են սցենարով գրված, անկախ տեքստերից մենք մեր իրական կերպարներով ենք ներկայանում։ Նախկինում հնարավորություն չի եղել, որպեսզի ներկայանամ այնպիսին, ինչպիսին ինձ տեսնում են Women’s Club-ում։ Ես հանդիսատեսին ներկայանում էի միայն դերերով և ոճային որևէ հարց չկար, այդ պահին դերն ինչ պահաջում էր, դա էլ հագնում էի…

 

Հիմա բացի կերպարներից ես բեմին եմ լինում նաև որպես Զառա։ Աշխատում ենք Արայիկ Գաբաջյանի հետ և իմ բեմական հագուստներում, ոճում շատ փոփոխություններ են եղել։ Կարծում եմ, որ հեռուստադիտողի աչքին անսովոր է ինձ տեսնել այդ ամենից դուրս, բայց վստահ եմ, որ դա ժամանակի հարց է, ընթացքում կսովորեն,- ասաց դերասանուհին ու հավելեց՝ առօրյա ոճում փոփոխություններ չեն եղել,

 

— աշխատանքից դուրս անդավաճան եմ սպորտային ու հարմարավետ հագուստներին, որովհետև այդպես ավելի պրակտիկ է, թեթև, հանգիստ։ Իմ գրաֆիկն այնպիսին է, որ ես առավոտից մինչև ուշ երեկո վազքի մեջ եմ, շատ-շատ եմ կարևորում հարմարավետությունը»…

 

Զառան անդրադարձավ նաև սեքսուալ երևալու միտմանը, որը, ըստ նրա, կապված է եթերից բացակայելու հետ։ Ըստ նրա` որոշակի դադարից հետո այլ ձևաչափով եթեր վերադառնալը հեռուստադիտողներին հիմք է տվել կարծելու, թե ինքը փոխվել է…

 

«Սեքսուալ լինելու ակցենտ կոնկրետ չկա, հագուստն ընտրվում է ըստ նախապես որոշված խորագրի։ Ամեն ինչ ընդհանուր պատկերի համար է արվում, որպեսզի բեմին բոլորս համահունչ լինենք։ Ես չեմ փորձում սեքսուալությամբ հատուկ առանձնանալ»,- ասաց Զառան…

 

Դերասանուհին խոսեց նաև հագուստում իր համար թույլատրելի ու անթույլատրելի սահմանկի մասին․ «Ինտուիցիայով եմ կողմնորոշվում, թե որտեղ ինչ է պետք հագնել, որտեղ է այդ սահմանը…

 

Դեպքեր են լինում, երբ նույն զգեստը մեկի հագին տեսնելիս շատ հանգիստ են վերաբերվում, մյուսի դեպքում, ընդհակառակը, սկսում են քննադատել։ Գռեհկությունը ներսից է լինում։ Աշխարհի ամենահամեստ, հնարավորինս փակ հագնված մարդն էլ կարող է արտաքուստ մատնել, որ գռեհիկ է…

 

Կարող է լինել ճիշտ հակառակը՝ բաց շոր հագնես, բայց անմիջականությամբ, անկեղծությամբ, ներսիցդ եկած էներգիայով քեզ գռեհիկ չընկալեն։ Եթե ներսումդ չկա ագրեսիա ու սեքսուալ երևալու ձգտում, ոչ մի բաց հագուստ քեզ չի կարող այդպիսին ցույց տալ,- ասաց դերասանուհին ու ավելացրեց՝ էկրանից այն կողմ ամեն ինչ երևում է,

 

– Վստահ եմ` հեռուստադիտողն ունի շատ նուրբ աչք և տարանջատում է` ով է գռեհիկ, ով՝ ոչ։ Նույնն էլ պահվածքի մասին կարելի է ասել՝ մեկը մի բան է անում, ժողովրդի աչքից վրիպում է, մյուսին նույն անելու համար քարկոծում են։ Ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչպես կներկայացնես դա»…

 

Զառան ընդգծեց, որ իրեն ճանաչողները՝ ճանաչում են, գիտեն ինչ տեսակի մարդ է իրականում. «Աշխատանքում բոլորովին այլ մարդ եմ, աշխատանքից դուրս ավելի հասարակ, հանգիստ։ Ինձ նոր չէ, որ պետք է քննարկեն, ես էլ վաղուց հաղթահարել եմ այդ փուլը։ Իմ կերպարներից ելնելով, կարծում եմ, հանդիսատեսն ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին ես կամ»…

 

Ամփոփելով Women’s Club-ի անցած ամիսներն ու բոլոր փոփոխությունները՝ Զառան նշեց, որ ունի շատ կարևոր ձեռբերում. «Հետաքրքիր է, որ այս ամիսներին փորձ եմ ձեռք բերել աշխատելու և մերվելու աղջիկների կոլեկտիվում, որովհետև մինչև այս թե՛ «32 ատամ»-ում, թե «Վիտամին»-ում միշտ եղել եմ տղաների շրջապատում…

 

Սա իսկապես ինձ համար հետաքրքիր փորձ է։ Տարբեր հաջողված նախագծերից հետո կյանքում գալիս է մի շրջան, երբ մտածում ես` էլ ի՞նչ պետք է անես, որը նախորդին գերազանցի, բայց նման վերելքներ, փաստորեն. հնարավոր են, այս նախագիծը դրա վառ ապացույցն է»…