Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան
Ժամանց

Կլինիկական մահ տարածների ապշեցուցիչ բացահայտումները

Իմ ֆուտբոլի մարզիչը հենց խաղադաշտում սրտի կաթված ստացավ ու 15 րոպե «մահացած մնաց»:

Երբ նրան հարցրին, թե ինչ է հիշում իր մահվան մասին, պատասխանեց, որ հիշում է «լիուլի դատարկություն»:

Նա ամնեզիա չուներ, պարզապես, ըստ իրեն, բացարձակ դատարկության մեջ էր գտնվում:

Ասում էր, որ դա իր կյանքի ամենահանգիստ պահն էր:

Ամենայն հավանականությամբ, մահը հիշեցնում է «Սկիզբ» ֆիլմը, որտեղ ինքդ ես կառուցում քեզ շրջապատող աշխարհը:
Երբ 15 տարեկան էի, հոգեկան խանգարում ունեցող հորեղբայրս խոհանոցային դանակը փորս խրեց: Ես փորձեցի հասնել հեռախոսին ու շտապ օգնություն կանչել, սակայն մնացի կես ճանապարհին:
Հիշում եմ այն զգացողությունը, որ փորձում էի լքել մութ սենյակն ու արևի տակ դուրս գալ: Խուճապն անցավ, և ինձ պատեց մաքրամաքուր հանգիստը:

Ես պառկած էի այգում, որում բոլո բույսերը կլանում էին լույսը, իսկ ինձ վրա բոլոր հնարավոր գույներն էին ընկած, այդ թվում՝ այնպիսի գույներ, որոնք երբևէ չեմ տեսել ու այժմ չեմ կարող բնութագրել:

Այնուհետև մի մարդ հայտնվեց այգում ու ասաց, որ ես դեռևս չեմ կարող տուն վերադառնալ, քանի որ ժամանակը դեռ չի եկել:

Ես սկսեցի լաց լինել, սակայն հիշում եմ, որ ունեի զգացողություն, որ պետք է վերադառնալ՝ անկախ նրանից, որ ցանկություն չունեի:

Վերոնշյալ մարդը, արցունքն աչքերին, բռնեց ձեռքիցս ու հետ ուղեկցեց «դեպի իմ մարմին», որը շտապ օգնության մեքենայի մեջ էր:

Երբ մորաքույրս 18 տարեկան էր, մի օր կորցրել է գիտակցությունն էպիլեպսիկ ցնցման ժամանակ: Նրա կողքին ոչ ոք չի եղել:

Այնուհետև տատիկս գտել է նրան, և բժիշկներին հաջողվել է փրկել նրան:

Մորաքույրս պատմում է, որ շատ լուսավոր ու հանդարտ միջանցքում էր: Նա աննպատակ քայլում էր այնտեղ, մինչև որ դրա վերջում չգտավ հսկայական կողպած մի դուռ: Նա ամբողջ ուժով փորձում էր բացել դուռը՝ թակում էր, քաշում, հարվածում ոտքերով, սակայն ապարդյուն:

Երբ նա հետ շրջվեց, տեսավ, որ միջանցքը վերածվել է վերակենդանացման բաժանմունքի:

Նա պառկած էր բուժասեղանին, իսկ բժիշկներն ու բուժքույրերը փորձում էին հետ վերադարձնել նրան կյանք: Նա թողեց դուռը, շրջվեց ու մտավ «իր իսկ մարմնի մեջ»:

Մորաքույրս մահացավ 42 տարեկանում:

Հայրս պատմում է, թե ինչ է իր հետ պատահել սրտի բաց վիրահատության ընթացքում:

Բժիշկները ստիպված էին նրա սիրտը կանգնեցնել 20-30 րոպեով, մինչև որ չտեղադրեին մեխանիկական փականը: Այդ ժամանակ նա 20 տարեկան էր:

Հայրս ասում է, որ «մահից» հետո նա հայտնվեց շատ մութ վայրում: Սկսեց այստեղ-այնտեղ զբոսնել, և ամենուրեք երևում էին դեֆորմացված մարդիկ, որոնք նրա վրա բղավում էին: Նա սարսափից թաքնվել էր մի անկյունում:

Հրեշները կհարձակվեին նրա վրա, եթե նա չտեսներ իր հանգուցյալ տատիկին: Տատիկը նրան էր մեկնել ձեռքն ու առևանգել նրան: Հաջորդ պահին նա արթնացել է հիվանդասենյակում:

Հայրս վստահ էր, որ դա դժոխքն էր: Չգիտեմ՝ դա իսկապես այդպես է, թե ոչ, բայց այդ դեպքն ամբողջապես փոխեց հորս կյանքը: Նա հավատացյալ դարձավ ու վերադարձավ ընտանիք:

Աներս հիվանդանոցում էր, և սրտի կանգ էր տեղի ունեցել: Նա մահացել էր, սակայն նրան վերակենդանացրին:

Այնուհետև նա մեկ առ մեկ պատմում էր, թե ինչպես է տեղի ունեցել իր սրտի վիրահատությունը: Վերջապես կինս նրան ասաց. «Պա՛պ, քեզ սրտի վիրահատություն չեն արել»: Իսկ նա պատասխանեց. «Արել են: Ես հիշում եմ, թե ինչպես իմ սրտին հարվածեցին ադամանդե գավազանով, ու այն կրկին սկսեց աշխատել»:

Չգիտեմ՝ ինչ նկատի ուներ: Մի քանի օր անց նա մահացավ և չկարողացավ այլ բաներ պատմել:

Աղբյուրը