Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
Լիլիթ Կարապետյանը նախատոնական ֆոտոշարք է հրապարակելԱրուս Տիգրանյանի և Եվա Ղարիբյանի նախատոնական ֆոտոշարքըԵրևանում «Opel»-ը բախվել է ծառին. կա տուժածԵՄ անդամ 7 երկիր դիմել է ֆոն դեր Լեյենին և Կոշտային ռեպարացիոն վարկի վերաբերյալ որոշումն արագացնելու խնդրանքով. PoliticoԳյումրիի քաղաքապետի խորհրդականը կալանավորվել է, կոմունալ բաժնի պետի պաշտոնավարումը՝ կասեցվելԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամԼեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետումԱրաբկիրի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ․ նախաքննությունն ավարտվել էՀայաստանի տնտեսության իրական պատկերը այլ է, քան կառավարության հռետորաբանությունը․ ԱնանյանՀավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագըՇիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ ՊատարագիԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանԵրևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենայինՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանԱլիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանըՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունըԵկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանՀանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿ
Տեսանյութեր

Հունիսի 11-ի աստղագուշակ

Խոյ. Օրը բավական հաջող է դասավորվում, իրականանում են ձեր բազմաթիվ վաղեմի ցանկություններ: Հաջողության համար դուք պարտական եք ձեր հմայքին` դրա շնորհիվ եք դուք ստանում օգնություն, երբ դրա կարիքն եք զգում, իսկ սխալներն էլ մնում են աննկատ: Կարելի է նոր գործերի ձեռնամուխ լինել, որոնք ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ որոշումներ են պահանջում:Պետք չէ անհանգստանալ, եթե նախօրոք մշակած որոշ պլաններից ստիպված լինեք հրաժարվել: Ի վերջո, ձեր բոլոր իմպրովիզները չափազանց հաջող են ստացվում: Անսպասելի հանդիպումը կարող է էական դրական փոփոխություն մտցնել ձեր կյանքում:

Ցուլ. Ձեր հնարավորությունների ճիշտ գնահատումը օգնում է հիմար վիճակի մեջ չընկնելուն: Դուք ճիշտ կվարվեք, եթե վստահեք առաջին հերթին ձեր նախազգացմանը, իսկ հետո միայն` շրջապատի կարծիքին: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր իրենց պահում են այնպես, որ կողքից կարող է հիմարություն թվալ, սակայն իրենք քաջ գիտակցում են, թե ինչ են անում և ինչու:
Հնարավոր են զգալի դրամական մուտքեր և նույնքան զգալի ծախսեր:Հաջող կլինեն խոշոր գնումները, կարելի է տրանսպորտային միջոցներ ձեռք բերել: Անձնական հարաբերություններում վատ չի լինի մի փոքր թարմություն մտցնել:

Երկվորյակներ. Դուք չափազանց պրակտիկ եք, ոչինչ հենց այնպես չեք անում, ուժերը զուր չեք վատնում: Շանս կա հաջողության հասնել մի ինչ-որ բարդ ու խճճված գործում: Եթե դուք օգնության կարիք եք զգում, ապա անմիջապես այն ստանում եք` հարկ չի լինում խնդրել: Այսօր կարելի է մաշստաբային նախագծեր ձեռնարկել:Այսօր դուք հաճույքով նոր ծանոթություններ եք հաստատում:Զգույշ եղեք` դուք շատ արագ եք կապվում նոր մարդկանց հետ, առանց մտածելու, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ: Արդյունքում ռիսկ կա ընկնել հիմար իրավիճակների մեջ և դառնալ շատ տխուր ռոմանտիկ պատմությունների հերոս:

Խեցգետին. Այսօր ձեզ կհաջողվի գտնել ոչ միայն դաշնակիցներ, այլև` ազդեցիկ հովանավորներ, ովքեր պատրաստ են լուծել ձեր բազմաթիվ խնդիրները: Սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ ձեզ ցուցաբերած ծառայությունների դիմաց պետք կլինի թանկ գին վճարել:
Օրվա ընթացքում կարող են բարդ իրավիճակներ ծագել ընտանիքում, սակայն դուք շատ ճկուն ձևով հարթում եք սուր անկյունները, գտնում եք ցանկացած խնդրի լուծման տարբերակն առանց կոնֆլիկտի: Պետք է խոստովանել, որ դրա համար ստիպված եք լինում զոհաբերել ձեր շահերը:

Առյուծ. Այսօր ձեր խելամտությունն ու զգացմունքները համատեղվում են, և դա բավական է, որ բազմաթիվ խնդիրներից հետք անգամ չմնա: Դուք չեք վախենում դժվարություններից և նորերը չեք ստեղծում ձեր գլխին, ուղղակի ընթանում եք դեպի նպատակը և հասնում դրան; Ձեր ետևից հաճույքով գալիս են ոչ այնքան վճռական մարդիկ:Հետևեք, որպեսզի նրանք չշեղվեն ճանապարհից` շուտով ձեզ դաշնակիցներ պետք կգան:
Լավ օր է կոմերցիոն գործունեության, ինչ-որ բիզնես գաղափարներ կյանքի կոչելու համար: Ուղևորությունների արժե մեկնել միայն այն դեպքում, եթե դրանք ձեզ էական եկամուտ ապահովեն:

Կույս. Օրն այնքան էլ հարուստ չէ իրադարձություններով, սակայն այնուամենայնիվ բավական հաճելի է անցնում: Ձեզ գովում են, շոյում ձեր գլուխը, ձեր յուրաքանչյուր գործողություն համընդհանուր հիացմունք է առաջացնում, շատերի համար դուք ակնածանքի առարկա եք, և այդ ամենը շոյում է ձեր ինքնասիրությունը: Հաճոյախոսւթյուններին կարելի է վերաբերվել ամենայն լրջությամբ` այսօր շրջապատի մարդիկ դա միանգամայն անկեղծ են անում:Հնարավոր են չպլանավորած ծախսեր: Գնումները հաջող կլինեն, սակայն դրանց պատճառով դուք պետք է ստիպված լինեք մասամբ սահմանափակել ծախսերը: Բարենպաստ օր է ռոմանտիկ ուղևորություն սկսելու համար:

Կշեռք. Որքան ավելի բարդ ու կարևոր լինեն գործերը, որոնցով դուք այսօր կզբաղվեք, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Կարելի կլինի գրեթե անհավանական հաջողությունների հասնել` ձեզ համար մի ինչ-որ նոր ոլորտում:Միայն թե չի կարելի ռիսկի տակ դնել սեփական փողերը, դրանք կարող են ձեզանից նեղանալ ու լքել ձեզ:Հարմար օր է փոքրիկ, սակայն թանկարժեք իրեր գնելու համար, օրինակ` զարդեղեն կամ հազվագյուտ դրամանիշեր: Դուք անում եք ամեն ինչ, որպեսզի ռոմանտիկ ժամադրությունն անցնի անսովոր, սակայն չափից ավելի եք ջանք թափում, և ձեզ կարող են կասկածել ոչ անկեղծ լինելու մեջ:

Կարիճ. Ձեզ այսօր դուր է գալիս կարգուկանոն հաստատել ամեն ինչում` ձեր գործերում, մտքերում, զգացմունքներում և բնակարանում: Ամեն ինչ դնելով դարակների վրա, դուք ոչ միայն հաճույք եք ստանում դրանից, այլև`հասկանում եք, թե ինչ է պետք անել հետագայում: Ի դեպ, օրը շատ հարմար է երկարաժամկետ պլանավորման համար: Հնարավոր են տեղեկություններ մարդկանցից, ում դուք վաղուց չեք տեսել: Շանս կա վերականգնելու ձեզ համար ինչ-որ կարևոր հարաբերություններ, ընդ որում այս անգամ դրանք կզարգանան նախկինի համեմատ շատ ավելի ներդաշնակ: Հարմար օր է երկրորդ անգամ ամուսնանալու համար:

Աղեղնավոր. Սա զարմանալի զուգադիպությունների օր է, սակայն դրանցից պետք չէ հեռու գնացող եզրակացություններ անել: Պետք չէ կարծել, թե այսօր տեղի ունեցող իրադարձություններում առկա է ինչ-որ խորամանկ ու քողարկված ենթատեքստ, կամ գաղտնի պատճառներ` աստղերն ուղղակի ձեր նյարդերի հետ են խաղում: Ձգտելով ամեն ինչում քողարկված իմաստներ գտնել, դուք պահերով կհայտնվեք տհաճ իրավիճակներում: Օրվա երկրորդ կեսին իրադրությունը մի փոքր կփոխվի. դուք հաճելի տեղեկություններ կստանաք ձեզ համար թանկ մարդկանց մասին, ինչը չի կարող դրական ազդեցություն չթողնել ձեր տրամադրության վրա:

Այծեղջյուր. Դուք չեք ցանկանում նախաձեռնություն հանդես բերել, այդ իսկ պատճառով էլ տեղում դոփում եք: Նշանի որոշ ներկայացուցիչներ հիանալի պլաններ ունեն, սակայն դրանց իրականացման հարցում չեն շտապում: Հարմար օր է ուրիշների խնդիրները լուծելու համար, իսկ տարեց ու կրտսեր ազգականների մասին հոգ տանելը ձեզ հաճույք է պատճառում: Դուք ձգտում եք ինչ-որ փոփոխոթյուն մտցնել ձեր կյանքում` աշխարհի ծայրը կուղևորվեիք կամ հիանալի ժամանակ կացնկացնեիք մի որևէ երեկույթին, սակայն, ավաղ, հետաքրքիր առաջարկություններ չկան: Եթե մի որևիցե հետաքրքիր բան չհորինեք, ապա օրվա երկրորդ կեսին տրամադրությունը լրջորեն կվատանա:

Ջրհոս. Ձեր կենսական ներուժն իր կիզակետում է: Ձեզ հաջողվում է աշխարհը դարձնել ավելի լավը, վերականգնել արդարությունը, օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն: Օրը կլինի շատ հագեցած, սակայն դուք հոգնածություն չեք զգա, քանի որ օգտակար գործունեությունը ձեզ եռանդով է լիցքավորում:
Խուսափեք չպլանավորած ծախսերից, դուք շատ եք շտապում բաժանվել փողերից, այնինչ դրանց համար կարելի է արժանի կիրառություն գտնել: Հարմար օր է համերգադահլիճ այցելելու համար, ընդ որում, նախապատվությունը պետք է տալ դասական երաժշտությանը:

Ձկներ. Ձեզ պետք է շատ բան հասցնել, այդ իսկ պատճառով էլ` օրվա կարևորագույն խնդիրներից մեկը ուժերի ճիշտ բաշխումն է: Լավ կլինի հրաժարվել չպլանավորած ծախսերից, սակայն դժվար թե դուք գայթակղությանը դիմակայելու ուժ գտնեք: Ուրախացնում է հին ընկերների հետ հանդիպումները, ձեր հմայքը անտարբեր չի թողնում նոր ծանոթներին: Ձեզ այցելում են այն աստիճան անսովոր գաղափարներ, որ անգամ ձեզ թվում է, թե դրանք իրականացնելն անհնար է: Սակայն պետք չէ հապճեպ եզրահանգումներ անել` օրվա վերջին բարենպաստ հանգամանքներ կստեղծվեն ամենահամարձակ գաղափարների իրականացման համար: