Սա տեսնել է պետք.Մարիամ Ալեքսանյանի անակնկալ նշանադրությունը տարեդարձի օրը
Մարիամ Ալեքսանյանը հունիսի 8-ին դարձել է 22 տարեկան: Օրը դերասանուհու համար նշանավորվել է անակնկալ իրադարձություններով: Նրա տարեդարձի խնջույքին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը եւ ականատես եղել, թե ինչպես է սիրելին՝ դերասան Գոռ Համբարձումյանը, ամուսնության առաջարկություն անում:
«Երբեւէ այսպիսի ծնունդ չեմ ունեցել, իմ կյանքի 22-րդ տարին միշտ հիշելու եմ, միշտ, միշտ: Առհասարակ համեստ ծնունդների կողմնակից եմ, ճոխություններ չեմ սիրում»,-ասել է հոբելյարը:
Պարզվում է՝ տարեդարձի օրը Գոռը խնդրել է Մարիամին պատրաստվել, որպեսզի միասին ընթրելու գնան: «Աչքերս փակել էր, եւ բացարձակ չգիտեի, թե ուր ենք գնում: Երբ սրահ մտանք, եւ տեսա հյուրերին, իմ ընկերներին, աչքերիս չէի հավատում, միայն գոռում էի: Քանի որ կեսգիշերին ընկերներս եկել էին շնորհավորելու, իսկ Գոռը խնդրել էր՝ այս տարեդարձս երկուսով նշենք, բացարձակ չէի մտածել, որ հնարավոր է՝ խնջույք նախաձեռնած լինի: Գիտեի՝ անակնկալ կանի, բայց որ այսպիսի, չէի էլ կարող ենթադրել»,-պատմել է Մարիամը:
Նրան նաեւ մեկ այլ հանգամանք է հուզել.«Երեկույթին ներկա էին մարդիկ, որոնց հետ ուղիղ մեկ տարի առաջ ես վիճել էի, չէինք խոսում՝ մեր կուրսի Ռուզաննան, Աննաները, իսկ այսօր նրանք իմ մտերիմ մարդիկ են: Երբեք չէի մտածի, որ իրար անծանոթ ընկերներս մեկ օրում մտերիմ կդառնան: Բոլորն ուրախանում էին, պարում, գոռում, իմ օրը տոն դարձնում: Շնորհակալ եմ ընկերներիս, ծնողներիս, Գոռին եւ նրա ծնողներին»:
Երեկոյի երկրորդ հատվածում Գոռն ամուսնության առաջարկ է արել սիրելիին.«Դա լրիվ ուրիշ բան էր, հրաշք էր, անիրական… Ընդունել եմ մատանին՝ առանց երկար մտածելու: Ես սիրում եմ, իսկ դա շատ կարեւոր է: Երբ սիրում են, չեն մտածում համաձայնելու մասին, ավելին ասեմ՝ չեմ էլ լսել, որ առաջարկել է ամուսնանալ, ես միայն գոռում էի՝ այո՜: Փաստորեն, Գոռը կազմակերպել էր նաեւ մեր նշանադրությունը: Նա միշտ առանձնահատուկ է եւ տարբերվող նման հարցերում»:
Մարիամից հետաքրքրվել ենք՝ արդյոք մատանին իր սրտով է.«Գոռի ճաշակը լավն է, բայց քանի որ ես էգոիստ անձնավորություն եմ, չէի կարողանում մատանուն նայել, վախենում էի չհավանել: Իսկ եթե կատակը մի կողմ` շատ վաղուց ցույց էի տվել, իսկ նա ինչպես միշտ շատ ուշադիր է գտնվել: Շնորհակալ եմ իմ Գոռ, սիրում եմ»




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027