Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և Գերմանիայիում Միայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » Միքայելյանը Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում Կադրեր շրջիկ պատարագից Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա Սողոմոնյան Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Դատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան
Թորոսյանը հերքել է լուրերը, թե հնարավոր չի լինելու քարտերից կանխիկացնել կենսաթոշակներն ու նպաստներըՎերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6․50%Արցախից բռնի տեղահանված 26 հազար 233 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիությունՀայաստանի եվրասիական ընտրությունը Միքայել Սրբազանին «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿՄասկն առաջին մարդն է, որի կարողությունը գերազանցել է 600 միլիարդ դոլարը. ForbesԶգուշացում․ նախարարության պաշտոնյաների անունից գործում են կեղծ WhatsApp հաշիվներԵրկրին պետք է ղեկավար, որը կարողանում է երկու բան անել` բանակցել և աշխատատեղեր ստեղծել. Նարեկ Կարապետյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, շրջաններում՝ ձյուն և ձնախառն անձրևՄինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԿասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱնձամբ Նիկոլի հանձնարարականը ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը. Միհրան ՀակոբյանՔննարկվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հարցըՄոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել «TRIPP» նախաձեռնությունը և դրան ՌԴ մասնակցությունըԱռաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք ՉալաբյանՄարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. բոլոր ապօրինի ջրօգտագործումները կասեցվել ենԱմենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Լոնդոնում․ նախատեսված են երկկողմ հանդիպումներՇուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. Թրամփ
Ժամանց

Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները

Այսօր կփորձենք պարզել, թե ինչն է դրդում մարդուն դավաճանության։ Պատճառները տարբեր են և շատ բաներով կախված են մարդուց, նրա բնավորությունից, այդ պատճառով փորձենք պարզել դա Կենդանակերպի նշանների օգնությամբ։

 

Խոյ

 

Խոյերին չի կարելի դավաճանների թվին վերագրել։ Սովորաբար նրանք շատ հիմնավոր են ընտրում իրենց զուգընկերոջը և եթե հավատարմության երդում են տալիս, ապա այլևս չեն դրժում այն։ Միակ բանը, որ կարող է Խոյին դրդել դավաճանության դա վրեժն է։ Բայց այս դեպքում նրանք դա հրապարակային են անում, առանց թաքցնելու, որպեսզի դաս տան զուգընկերոջը, իսկ հետո բաժանվում են։

 

Ցուլ

 

Ցուլի բնավորության մեջ դավաճանությունը բացակայում է։ Սա բարոյապես կայուն նշան է, որն իր սիրելիին մեկընդմիշտ է ընտրում։ Ավելին, իմանալով իր երկրորդ կեսի դավաճանության մասին, Ցուլը պատրաստ է լինում ներել նրան, միայն թե չբաժանվի իր կեսից։

 

Սակայն եթե սառը հարաբերությունները շարունակվում են և այդ ընթացքում հորիզոնում մեկ ուրիշն է հայտնվում, ավելի ըմբռնող և համախոհ, Ցուլը կարող է տրվել գայթակղությանը։ Սակայն այս դեպքում նա այլևս չի վերադառնում իր հին զուգընկերոջ մոտ։

 

Երկվորյակներ

 

Երկվորյակների երկակի բնույթը կարծես հուշի, որ նրանց մոտ ամեն բան պետք է զույգով լինի, այդ թվում նաև սեռական զուգընկերները։ Ինչ–որ չափով դա հենց այդպես է, քանի որ այս նշանի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցիչ գոնե մեկ անգամ դավաճանել է իր զուգընկերոջը։

 

Սակայն Երկվորյակը պոտենցիալ դավաճանող չէ, որը տենչում է սեռական բավականության։ Որպես կանոն նման քայլի նրան դրդում է զուգընկերոջից վիրավորվածությունը, որից հետո նրանք փորձում են կողքի վրա սրտամոտ մարդ գտնել։ Սակայն Երկվորյակը միշտ միայն մեկ հոգու է սիրում, իսկ կողքի վրա նա պարզապես ցրվում է։

 

Խեցգետին

 

Խեցգետինները շատ ընտանեկան անձիք են՝ կապված իրենց տանը և սիրելիին։ Կենդանակերպի ավելի հավատարիմ նշան, քան Խեցգետինն է, դժվար է պատկերացնել։ Սակայն սա չի նշանակում, որ նա ընդունակ չէ դավաճանության։ Խեցգետինը պետք է զգա, որ իրեն սիրում են, իր մասին հոգ են տանում։ Եթե այս զգացողությունը անհետանում է, Խեցգետինն ինտուիտիվ սկսում է այդ հոգատարությունը ուրիշների մեջ փնտրել։

 

Առյուծ

 

Առյուծները ազատ մարդիկ են, «իրենք իրենց տերն են»։ Նրանք անկեղծորեն սիրում են իրենց երկրորդ կեսին, սակայն դա նրանց բացարձակ չի խանգարում կողքի վրա էլ կապեր ունենալուն։ Ավելին, դավաճանությունը նրանց մոտ խղճի խայթ չի առաջացնում, քանի որ նրանք կողքի վրա եղած սեքսը դավաճանություն չեն համարում։ Նրանք սկսում են այս ու այն կողմ գնալ, երբ տանը դադարում են հիանալ իրենցով։

 

Կույս

 

Քիչ բան կարող է Կույսին ստիպել դավաճանել իր սիրելիին։ Կույսերը գնահատում են կայունությունը, իսկ եթե զույգ են ընտրում, ապա մինչև վերջ հավատարիմ են մնում նրան։ Միայն երբ զուգընկերն է դավաճանում Կույսին, նրա մոտ ցանկություն է առաջանում իր կողքին ավելի կայուն և հավատարիմ մեկին ունենալ։ Այս դեպքում միայն կարող է դավաճանություն լինել։

 

Կշեռք

 

Առաջին հայացքից Կշեռքները համեստ, ընկերասեր և անկեղծ են թվում, սակայն իրականում «մարմանդ գետից վախեցիր»։ Գեղեցիկի երկրպագու լինելով՝ Կշեռքները չեն կարողանում դիմանալ զուգընկերոջ արտաքին գեղեցկությանը, ակնթարթարեն սիրահարվում են և ամեն բան անում են՝ նրան գայթակղելու համար։ Իսկ նման հանդիպման ավարտը դավաճանությունն է լինում։ Կշեռքները կարող են հաճախ դավաճանել, բայց նրանք շատ զգույշ են և հազվադեպ են բռնվում։

 

Կարիճ

 

Կարիճների մեծ մասը կարող են պարծենալ սեռական զուգընկերների մեծ քանակությամբ, քանի որ նրանք օժտված են վառ արտահայտված սեռական էներգիայով և անհավանական խարիզմայով։ Գայթակղել դուր եկած մարդուն նրանց համար բացարձակ դժվար չէ։ Սակայն ամուսնության մեջ նրանք շատ հավատարիմ են։ Կարիճը դավաճանում է միայն այն դեպքում, երբ գիտակցում է, որ սեր այլևս չկա։

 

Աղեղնավոր

 

Բարեսիրտ և շփվող Աղեղնավորները առանց դժվարության վստահություն են ներշնչում ցանկացած մարդու մոտ։ Այնպես որ դավաճանելը նրանց մոտ շատ հեշտ է ստացվում, նույնիսկ երբ արդեն ամուսնացած են։ Ինչն է նրանց դրդում դրան. Առաջին հերթին սեքսի նկատմամբ սերն ու թարմության մշտական ցանկությունը։ Դավաճանելով՝ Աղեղնավորը ինքնահաստատվում է, հերթական անգամ ապացուցելով, որ ինքն ազատ մարդ է։

 

Այծեղջուր

 

Բավական կայուն անհատներ են։ Ողջ կյանքի ընթացքում նրանք ֆինանսական բարօրության են ձգտում։ Նրանք շատ են աշխատում և ուզում են, որ իրենց կողքին վստահելի մարդ լինի, որին լիովին կարող են վստահել։ Սեփական դավաճանության մասին նրանք չեն էլ մտածում։ Սեքսը նրանց համար այնքան կարևոր չէ, իսկ վտանգել կայունությունը նրանք չեն ուզում։ Այծեղջյուրը գրեթե երբեք չի գնում դավաճանության, եթե ամուսնացած է։

 

Ջրհոս

 

Ջրհոսի հավատարմությունը միֆ է, որին հավատում են շրջապատողները։ Բայց երբ նրան լավ է ճանաչում զուգընկերը, պարզվում է որ նա միշտ կողքի վրա արկածներ ունի։ Ջրհոսները սիրում են կրքոտ կապեր ունենալ։ Եվ եթե նույնիսկ երբեք ոչ մեկի չեն պատմում իրենց սիրեկանների հավաքածուի մասին, ողջ կյանքում նրանք Դոն Ժուան են մնում։

 

Ձկներ

 

Ձկներին չի կարելի բառի ուղիղ իմաստով դավաճաններ կոչել։ Այս շատ զգայական անհատները, որոնք սիրում են սեքսը, դավաճանում են իրենց զուգընկերներին օրական տասն անգամ, բայց միայն մտքում։ Նրանք դա իրականում էլ կանեին, սիրելով իրենց երկրորդ կեսին, միայն թե վախենում են նրան կորցնել, բացի դրանից նրանք վախենում են հասարակական կարծիքից, որին մեծ նշանակություն են տալիս։ Այնպես որ նրանք շատ հազվադեպ են գնում դավաճանության, միայն այն դեպքում, երբ դրա համար առավելագույն բարենպաստ պայմաններ են ստեղծվում։