Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում
Ժամանց

Ինչպես կարելի է հասակ առնել («բոյ քաշել»)

Մարդու հասակի աճի հիմնական գործոնը ժառանգականությունն է Պետք է հասկանալ, որ մարդու հասակը միշտ պայմանավորված է ժառանգական գործոնով: Գիտնականները ենթադրում են, որ այն 60-80%-ով պայմանավորված է ժառանգական ցուցանիշներով: Այլ կերպ ասած՝ ցածրահասակ ընտանիքում բարձրահասակ երեխայի ծնունդը քիչ հավանական է: Բայց դա ամենևին չի նշանակում, որ բոյի վրա ընդհանրապես անհնար է ազդել: Մեր խնդիրը պետք է լինի հասակի բնական աճը չխանգարելն ու այն գործոնները բացառելը, որոնք կարող են խոչընդոտել դա: Թմրանյութերը, ալկոհոլը մարդու օրգանիզմի զարգացման թշնամին են: Դրանց գործածումը սեռահասունացման տարիքում անխուսափելիորեն հանգեցնում են աճի կանգի: Մեկ հավանական պատճառ էլ կա՝ անբավարար կամ սխալ սնունդը: Կան նաև որոշ խորամանկություններ, որոնց շնորհիվ հնարավոր է ավելի բարձրահասակ տպավորություն ստեղծել: Հիմա` ամեն ինչի մասին Հաշվարկեք ձեր ենթադրվող հասակը՝ հիմնվելով ծնողների նույն տվալների վրա հետևյալ կերպ. մոր ու հոր բոյը՝ սմ-ներով գումարեք իրար, ստացված թվին ավելացրեք 13 սմ, եթե տղա եք, 13 սմ հանեք՝ եթե աղջիկ եք ու այդ թիվը բաժանեք 2-ի: Արդյունքում կստացվի ձեր ենթադրվող հասակը ապագայում՝ +-10 սմ: Բոյի համար կարևոր է ճիշտ օրաբաժինը: Գեր մարդիկ միշտ էլ ավելի ցածրահասակ են թվում, քան բարեկազմները: Ճիշտ սնունդը նաև լավ ինքնազգացողության երաշխիք է: Պետք է սննդի մեջ ներառվեն սպիտակուցով հարուստ մթերքներ. թռչնամիս, ձկնեղեն, կաթնամթերք: Դրանք նպաստում են մկանների նորմալ զարգացմանն ու ոսկրերի առողջությանը: Արագ ածխաջրերը (պիցա, կոնֆետ, ըմպելիքներ ու քաղցրեղեն), հակառակը, բացասական ազդեցություն են թողնում հենաշարժողական ու մկանային համակարգի վրա: Կալցիումով հարուստ մթերք ընդունեք: Կալցիումով հարուստ են սպանախը, կաղամբը, կաթնամթերքը: Դրանք պետք են ոսկրերին: Օրաբաժնում պետք է ցինկ ներառվի: Գիտական հետազոտություններով ապացուցվել է ցինկի դեֆիցիտի ու երիտասարդ տղամարդու հասակի աճի կանգի փոխկապվածությունը: Ցինկով հաուստ աղբյուր են ոստրեները, դդումը, ծլած ցորենը, գետնանուշը, դդմիկի սերմերը, խեցգետնիններն ու հորթի միսը: D վիտամին գործածեք: Երեխաների մկանային ու ոսկրային համակարգերի զարգացումն ուղղակիորեն կապված է օրգանիզմում D վիտամինի քանակի հետ: Դրա անբավարարությունը հանգեցնում է աճի կանգի, իսկ աղջիկների մոտ՝ ավելորդ կգ-ների կուտակման: D վիտամին կա ձկնեղենի մեջ: Սպորտ կամ դեպի վեր ուղղված մարզումներ Սեռահասունացման ժամանակ ֆիզիկական մարզումները շատ կարևոր են: Աճի ու զարգացման համար դեռահասը պետք է մարզվի, ակտիվ լինի: Հասակի աճը խթանելու համար շատ կարևոր են թռիչքների տարրերով մարզանքները: Ակտիվ մարզումներին պետք է օրական առնվազն 30 րոպե տրամադրել: Ու որպեսզի այդ մարզումներն էլ ավելի արդյունավետ լինեն, կանոնավոր ու հետաքրքիր, կարելի է մի քանի խորհրդի հետևել: Մարզասրահ հաճախեք, որտեղ տարատեսակ մարզասարքեր կան, ու հոգնելու դեպքում մեկից կարելի է մյուսին անցնել: Ի վերջո, բաց չեք թողնի ոչ մի պարապմունք, չէ՞ որ դրանց համար նաև վճարել եք: Մարզական խմբակ մտեք կամ էլ թիմային մարզումների հաճախեք: Շատերին է հարազատ մրցակցային ոգին, ինչը թիմային մարզաձևերին հատուկ է ու շատ ավելի ոգեշնչող է, քան ինքնին ֆիզիկական ակտիվությունը: Թիմային աշխատանքը շատ ավելի հետաքրքիր է, քան անհատական պարապմունքները: Մի ծուլացեք պարզապես զբոսնել,երբ ազատ ժամանակ եք ունենում: Ու կարևոր չէ, թե ուր կգնաք, խանութ, հյո՞ւր, թե՞ աշխատանքի: Կարևորը՝ շատ քայլեք ու հաճույքով: Քնում ենք՝ նշանակում է աճում ենք Ակտիվ աճի ևս մի երաշխիք է առողջ քունը: Օրգանիզմն աճում է քնի ժամանակ: 20 տարին դեռևս չբոլորած դեռահասներն ու երիտասարդները պետք է քնեն օրական 9-11 ժամ: Աճի հորմոնի (սոմատոտրոպ հորմոն) մշակման պիկը համընկնում է քնի ժամանակահատվածին: Առողջ, հանգիստ, խոր քունը նպաստում է հիպոֆիզում այդ հորմոնի նորմալ սինթեզին: Հուզող հարցեր 1. Սուրճն իսկապես դանդաղեցնում է հասակի աճը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինը դանդաղեցնում է աճի տեմպը: Ու բացի այդ, կոֆեինը քնի խանգարման, տևողության ու որակի վրա էական բացասական ազդեցություն է թողնում: 2. Ծխելը խանգարում է աճին Նիկոտինի ու ծխի ազդեցությունը դեռևս ուսումնասիրման փուլում են: Կոլումբիական համալսարանի մասնագետների ներկայացրած զեկույցի համաձայն՝ ուսումնասիրություններ են կատարվել ու ապացուցվել է, որ պասիվ կամ ակտիվ ծխող երեխաները հասակակիցներից ցածր են: 3.Ստերոիդները խոչընդոտում են աճը Անկասկած: Անաբոլիկ ստերոիդները երեխաների օրգանիզմում ճնշում են ոսկրահյուսվածքի աճը, բացի այդ, նպաստում են սերմնահեղուկի քանակի նվազմանը, ճնշման բարձրացմանը, սրտի նոպայի հավանականության մեծացմանը: Այն երեխաներն ու դեռահասները, որոնք ասթմայի ինհալյատորներ են գործածում, հասակակիցներից 1-2 սմ ցածրահասակ են: 4.Երբ է հասակը դադարում աճել Սեռահասունացումից հետո: Սովորաբար՝ 20 տարեկանում կամ մի փոքր ավելի ուշ: Քանի դեռ սեռահասունացում է կատարվում, օրգանիզմը շարունակում է աճել ու հասակ առնել: Այսինքն՝ սեռահասունացման ավարտի հետ դադարում է նաև հասակի աճը: Տեսողական խորամանկություններ, որոնք ավելի բոյով են ցույց տալիս Հետևեք կեցվածքին, միշտ ուղիղ պահեք մեջքը, մի կուզիկացեք: Ուսերը հանգիստ հետ տարեք, մտովի ձգեք ողնաշարը: Բանն այն է, որ ճիշտ, ուղիղ կեցվածք ունեցող մարդիկ ավելի բոյով են թվում, քան իրականում են: Կիպ հագուստը նույնպես բոյի տեսողական պատրանք է ստեղծում, ավելի բարձրահասակ տպավորություն է թողնում: Կիպ հագուստները շեշտում են կազմվածքը, մինչդեռ ազատ հագուստի մեջ ուրվագծերը կորչում են: Լայն հագուստը տեսողական վատ ծառայություն է մատուցում՝ այն հագնողին գեր ու ցածրահասակ դարձնելով: Ուրեմն, եթե ցանկանում եք բարձրահաակի տպավորություն թողնել, հրաժարվեք լայն հագուստներից: Հասակի հետ խնդիր ունեցող աղջիկները լավ կլինի՝ կրունկով կոշիկներ ընտրեն, հարթ ներբանով կոշիկներն անցանկալի տպավորությունն էլ ավելի են սրում: Եթե երկարաոտ եք, ընդգծեք ձեր բարեմասնությունը կարճ կիսաշրջազգեստով ու շորտերով: Ի դեպ, մուգ գույնի հագուստն ավելի բարեկազմ տպավորություն է ստեղծում: Իսկ բարձրահասակ ու բարեկազմ մարդիկ էլ ավելի բոյով կթվան: Ուրեմն, եթե ցանկանում եք ձեր ուզած տպավորությունը ստանալ հագուստի օգնությամբ, ապա նախընտրեք սև, մուգ կապույտ, հագեցած կանաչ ու մյուս մուգ երանգները: Ուղղահայաց գծերով ու նախշերով հագուստ գնեք: Դրանք ևս տեսողական ցանկալի արդյունք կապահովեն: Մինչդեռ հորիզոնական գծերը մի քանի կգ են ավելացնում ձեր «տեսողական» քաշին: Հետաքրքիր փաստեր - 1936-ին Կենտրոնական Չինաստանում մի գյուղակ հայտնաբերվեց, որտեղ 800 կին ու տղամարդ էին ապրում, բոլորի հասակը` 120 սմ: - Երբևէ գրանցված ցածրահասակ ազգությունն Անդամանյան կղզիներում բնակվող մի ցեղ է: Մինչև XX դար նրանցից ընդամենը մի քանի մարդ է մնացել: 1970-ի հոկտեմբերին էլ գաճաճների ցեղ է հայտնաբերվել բրազիլա-պերուական սահմանի մոտ, ցեղի անդամներից և ոչ մեկի հասակը չի անցել 105 սմ-ից: - Շվեդիայի թագավոր Գուստավ Ադոլֆն իր բանակում գաճաճ զինվորների դասակ ուներ: - Շատ հայտնի պատմական դեմքեր են եղել, որոնք ցածրահասակ են համարվել. Մախնոն 151 սմ հասակ է ունեցել, Լենինը` 164 սմ: Ի դեպ, օրվա ընթացքում մարդու հասակը տատանվում է միջինը 2 սմ-ով: Օրվա մեջ ամենաբոյով ժամանակն արթնացումից հետո է գրանցվում: Օրվա ընթացքում միջողնային սկավառակները նստում են, իսկ գիշերվա քնի ընթացքում նախնական բարձրությունը վերականգնվում է: Տիեզերագնացներն անկշռելիության պայմաններում 5-8 սմ բոյովանում են, սակայն դա բավական վտանգավոր է, քանի որ ողնաշարը կորցնում է ամրությունը: Երկիր վերադառնալուց հետո՝ նախկին բոյը վերականգնվում է: Մահից հետո մարդու հասակն ավելանում է միջինը 5 սմ-ով: 149 սմ-ից նվազ հասակով մարդիկ. Թամերլան` 145 սմ, Չինգիս խան` 145 սմ: 150-159 սմ. Ալեքսանդր Մակեդոնացի` 150 սմ, Վիկտորյա թագուհի` 152 սմ, Ֆրանց Շուբերտ` 156 սմ, Լյուդովիկոս XIV` 156 սմ: 160-169 սմ. Նիկիտա Խրուշչով՝ 160 սմ, Մադոննա` 160 սմ, Դմիտրի Մեդվեդև և Բեթհովեն` 162 սմ, Եղիսաբեթ Երկրորդ, Մոցարտ` 163 սմ, Պուշկին, Չերչիլ ու Վագներ` 166 սմ, Նապոլեոն I, Ստալին ու Մուսոլինի` 169 սմ: Պուտինի հասակը 170 սմ է: Էյնշտեյնն ու Հիտլերը 176 սմ հասակ ունեին, իսկ Արքայադուստր Դիանան` 178 սմ: Չեխովը, Վոլտերն ու Ժան-Ժակ Ռուսոն 186 սմ հասակ ունեին, Օտտո Բիսմարկը, Մյուրատն ու Լյուդովիկոս XVI –ը` 190 սմ, Լինքոլնը, Գրիգորի Ռասպուտինը՝ 193 սմ: Պետրոս Առաջինը 205 սմ հասակ ուներ, իսկ Ռամզես I-ը՝ 210 սմ:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: