Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

«Չէի հիշում, թե ինչպես էր Գոռն ասում. «կամուսնանա՞ս ինձ հետ», միայն հիշում եմ, որ անդադար բղավում էի՝ այո». Մարիամ Ալեքսանյանը նշանադրվել է

«Չէի հիշում, թե ինչպես էր Գոռն ասում. «կամուսնանա՞ս ինձ հետ», միայն հիշում եմ, որ անդադար բղավում էի՝ այո». Մարիամ Ալեքսանյանը նշանադրվել է: Հունիսի 8-ին դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի ծննդյան օրն էր։ Դերասանուհին այդ օրն անակնկալ կերպով նշանադրվել է: «Ես և Գոռը ավանդույթ ունենք․ նրա ծնունդը ես եմ կազմակերպում, իմն էլ՝ նա: Այս տարի ես չէի պլանավորել ծնունդ անել, քանի որ եղբայրս բանակում էր, իսկ ես ուզում էի, որ նա ևս ներկա լիներ: Բայց հետո հասկացա, որ դա լուրջ փաստ չէ ծնունդս չնշելու համար:

Անակնկալը սկսվեց այն պահից, երբ նստեցի մեքենան, և Գոռը պարտադրեց, որ աչքերս փակեմ: Բայց մինչ այդ ընկերուհիս ինձ տարել էր գեղեցկության սրահ, դիմահարդարվել էի, վարսահարդարվել, որպեսզի Գոռի հետ հիանալի օր ունենամ:

Հավատացել էի այն փաստին, որ օրն անցկացնելու եմ միայն Գոռի հետ։ Աչքերս փակ մտա սրահ, որտեղ երևի մոտ երկու հարյուր մարդ կար, և ինձ մի ակնթարթ թվաց՝ բոլորը իմ բարեկամներն են: Հետո տեսա իմ և Գոռի ծնողներին, իմ հին և նոր ընկերներին: Ծնունդս շատ համեստ է եղել, մտերիմներով: Հետո ինձ ասացին, որ ևս մեկ անակնկալ կա։

Картинки по запросу Մարիամ Ալեքսանյանի անակնալ նշանադրությունը

Մարիամ ալեքսանյան

Սրտատրոփ սպասում էի, որ սրահ է մտնելու եղբայրս: Բայց կանչեցին պարահրապարակի կենտրոն, և Գոռն իր գրպանից հանեց մատանին։ Չեմ հիշում, թե այդ պահին ինչ եմ զգացել: Մոռացել եմ, որ ինձ ասում էր․ «Մար, կամուսնանա՞ս ինձ հետ», միայն հիշում եմ, որ անդադար ասում էի՝ այո: Հետո, երբ արդեն նայեցի տեսանյութերը, տեսա, որ անդադար բղավում էի՝ այո, և թռվռում էի: Մայրս ասաց․ «Չե՞ս լսել, Գոռը քեզ առաջարկություն է արել»:

Մարիամ ալեքսանյան

Դերասանուհին նաև պատմել է, թե ինչպես է Գոռը նախապատրաստվել այս ամենին. «Մայիսի 5-ն էր, նա արդեն ամեն ինչ պլանավորել էր: Իմ բոլոր ընկերները գիտեին, ծնողներիս ևս տեղյակ էր պահել, բայց ինձ ոչինչ չէին ասում, անգամ չէին ակնարկում: Ամեն ինչ մայրիկիս հետ էր կազմակերպել, ասեմ ավելին՝ իմ ծննդյան նվերը երեկոյան էր տվել, որ հանկած չմտածեմ, որ ինձ ուրիշ նվերներ են սպասվում»:

Մարիամի խոսքով՝ դեռևս ամուսնությունը չեն պլանավորել, և հույս ունի, որ դա էլ անակնկալ կերպով չի լինի. «Հարսանիքին մի քիչ ուրիշ կերպ կպատրաստվեմ: Սա իմ երազանքներից մեկի իրականացումն էր, ես ինչ երազանք ունեմ, նա իրականացնում է: Հիշում եմ՝ ուղիղ մեկ տարի առաջ Գոռը հարցրեց՝ ինչ մատանի կցանկանաս, ես նրան ցույց տվեցի՝ ինչ եմ նախընտրում, և նա ծննդյանս օրը հենց նույն մատանին էլ դրեց մատիս: Նա ամեն է հնարավոր ամեն բան, որ ամեն ինչ իմ ցանկությամբ լինի»:

Մարիամ ալեքսանյան