Ինչպես են կարոտում Կենդանակերպի տարբեր նշանները
Խոյ
Նա որևէ կարճ, անիմաստ նախադասություն կգրի կամ «կհավանի» մի քանի ամիս առաջ Instagram-ում հրապարակած լուսանկարդ: Նա անտարբերություն կցուցաբերի, բայց փաստը, որ հետաքրքրվում է քեզանով, ապացուցում է, որ կարոտում է քեզ:
Ցուլ
Նա ինչ-որ հիմար ու անհեթեթ բան կասի շոուի կամ հաղորդման մասին, որոնք դիտել ես՝ պարզապես քեզ հետ խոսելու համար: Նա հենց այնպես քեզ ձեր սիրելի սրճարանը կտանի:
Երկվորյակ
Նա կասի, որ ձանձրանում է և կհարցնի, թե երեկոյան ինչ ծրագրեր ունես: Նա կակնարկի, որ ուզում է շփվել քեզ հետ՝ ուղղակիորեն չասելով այդ մասին:
Խեցգետին
Նա երկարաշունչ հաղորդագրություն կուղարկի քեզ՝ բացելով սիրտը: Նա անկեղծ կլինի քո հանդեպ իր զգացմուքներում և հույս կունենա, որ կգնահատես իր ուղղախոսությունն ու փոխադարձությամբ կխատասխանես:
Առյուծ
Նա խանդում է, երբ հիշատակում եք այլոց մասին (որոնք գրավիչ են թվում) և հետաքրքրվում է քո կարգավիճակով: Նրան ակնհայտորեն հետաքրքրում է, արդյո՞ք ազատ ես:
Կույս
Նա կփորձի քեզ հետ համատեղ ծրագրեր կազմել. կփոխի իր գրաֆիկը, որպեսզի կարողանաք հանդիպել: Երբ կարոտի քեզ, ամեն ինչ կանի՝ դա ապացուցելու համար:
Կշեռք
Նա կկարդա քո հրապարակած ցանկացած նորություն: Նրան դուր կգա քո Instagram-ում հրապարակված ցանկացած լուսանկար: Երբեմն կթվա, որ նա ամենուր է:
Կարիճ
Նա կհարբի և անհասկանալի բաներ կգրի քեզ: Նա գիշերվա կեսին «Կարոտում եմ քեզ» բովանդակությամբ հաղորդագրություն կուղարկի կամ կառաջարկի հանդիպել: Եվս մի քանի բաժակ խմելուց հետո նա կասի, թե իրականում ինչպես է քեզ վերաբերվում:
Աղեղնավոր
Նա կսպասի քո տարեդարձին կամ որևէ տոնի, իսկ հետո կգրի: Կփորձի շարունակել խոսակցությունը՝ հրաժեշտ տալու փոխարեն: Նա կսպասի հարմար պահի և կօգտագործի ցանկացած հնարավորություն՝ ձեզ ընդառաջ քայլ անելու համար:
Այծեղջյուր
Նա առաջինը կգրի քեզ ու կսեթևեթի: Կատակով կհարցնի՝ արդյո՞ք կարոտել ես իրեն: Երկար այս ու այն կողմ կընկնի, բայց այդպես էլ չի ասի՝ ինչ է զգում: Բայց եթե նրան բավականաչափ ճանաչում ես, կարող ես հասկանալ, թե ինչ է կատարվում նրա հոգում:
Ջրհոս
Նա կպատմի, թե ինչպես է որևէ երգ կամ ֆիլմ իրեն ստիպել մտածել քո մասին: Նա քեզ բազմաթիվ լուսանկարներ ու մեմեր կուղարկի, որոնք, նրա կարծիքով, կզվարճացնեն քեզ: Նա քեզ կհասկացնի, որ մշտապես մտածում է քո մասին:
Ձկներ
Նա կհիշեցնի կատակների մասին, որոնք միայն ձեզ երկուսիդ են հասկանալի: Նա կհարցնի. «Հիշո՞ւմ ես, երբ մենք…»: Նա կթարմացնի ձեր համատեղ հիշողությունները, որպեսզի դու իրեն կարոտես նույնքան, որքան ինքը՝ քեզ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...