Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

«Ամեն ինչ շատ բուռն սկսվեց»․ Բեն Ավետիսյանի 28-ամյակի անակնկալներն ու մինչև լույս տևած քեֆը

Դերասան Բեն Ավետիսյանն այսօր տոնում է 28-ամյակը, ինչի առթիվ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ ու անակնկալներ է ստացել: Tert.am Life-ի հետ զրույցում Բենն ասաց, որ ամեն տարի էլ ընկերները կեսգիշերին գալիս են իրենց տուն՝ օրը նշելու, սակայն այս տարի նրանց քանակն անհամեմատ շատ էր: Մեկը մյուսից անկախ տարբեր խմբերով ընկերներն անընդմեջ գալիս էին:

«Օրս շատ բուռն է սկսվել: Լիքը մարդ էր եկել մեր տուն: Ամեն տարի էլ գալիս են, բայց այս տարի շատ-շատ էին: Մի խումբ չէր, տարբեր մարդիկ էին, մոտ 8 ութ տորթ ունեի։ Կային մարդիկ, որոնց չէի սպասում, օրինակ, ուսանողներիս, շատ ուրախացա, որ իրենք էլ էին եկել: Մինչև ժամը 5-ը ծնունդս ենք նշել, մեր բակում, երևի, ոչ ոք չի կարողացել քնել»,- ոգևորությամբ պատմեց դերասանը:

Բենի կեսգիշերայինն հյուրերի թվում են եղել «Էլենի օրագրից» Տիգրան Ալթունյանը, երգիչ Սարգիս Ավետիսյանը, երգչուհի Մաշ Իսրալեյանը, դերասանուհի Զիպին: «Էլենի օրագրից» իր խաղընկերուհին՝ Անուշիկի դերակատար Իրինան, որի հետ Բենի կազմած զույգը շատ է քննարկվում, լսարանի կողմից, դերասանին դեռ սթորիով է շնորհավորել: Բենը վստահ է՝ նրանից զանգ էլ կստանա:

 

Պարզվում է՝ դերասանը չի սիրում իր տարեդարձի օրը, թեև շրջապատի մարդիկ ամեն բան անում են, որպեսզի օրը լցվի դրական էներգիայով ու զգացողություններով:

«Որոշել էի այս տարի Վրաստան կամ Ռուսաստան գնալ, սակայն ընկերներիցս ոչ ոքի չհարմարվեց, ինձ էլ հարմար չեղավ, մնացի այստեղ: Ես, առհասարակ, չեմ սիրում ծննդյանս օրը: Մտածում եմ՝ սովորական օր է էլի, ինչու են շնորհավորում, սակայն ամեն տարի ինչ-որ լավ բան է լինում, սկսում ես սիրել օրը: Իրականում ինձ համար խառը էմոցիոներով օր է, երբ այն մոտենում է, կենտրոնանում ես, լարվում: Միշտ վախենում ես մենակ մնալ այդ օրը: Որքան էլ ուշադրության կենտրոնում ես, ուզում ես շրջապատիդ մարդիկ քեզ ուրախացնեն, որովհետև ինքդ միայնակ չես ուրախանա: Դիմացինդ պիտի ուրախացնի քեզ»,- ասաց դերասանը, որին շրջապատող մարդիկ նրան ուրախացնելու առթիը բաց չեն թողել:

Այսօր Բենն աշխատանքի չի գնալու: գործընկերները հիմնականում նամակներով են շնորհավերել իրեն: Այս տարի Բենը չի ծրագրում հատուկ խնջույքով տոնել օրը: Ընթացքը թողել է օրվա թելադրանքին՝ ընկերների հետ օրը կանցկացնեն կամ ժամանցի վայրերից մեկում, կամ քաղաքից դուրս: «Կարծում եմ՝ հաջորդ տարի արդեն ինքս մեծ ծնունդ կկազմակերպեմ»,- ասաց նա ու հավելեց, որ ցանկությունը պայմանավորված է ամեն տարի լինող փոփոխություններով, որոնք ազդում են տրամադրվածության վրա:

 

Դերասանն արդեն հասցրել է նվեր ստանալ օծանելիք, գումար, հագուստ: Մտերմներին նախապես չի ասում, թե իրեն ինչ նվիրեն, կարծում է՝ նվերը հենց նրանով է հետաքրքիր, որ անակնկալ է:

Բենն իր ձեռքբերումն է համարում ամեն րեպեն, որ ունի: Ասում է՝ ամեն պահի մեծանում է, հասունանում, նոր շփումներն ու սովորած ամեն նոր բանն արդեն իսկ ձեքբերում են: Ինչ վերաբերում է 28 տարեկանում հասած հաջողություններին ու դիրքին, որում գտնվում է այս պահին, դերասանին այն բավարարում է այս փուլի համար․ «Ես շատ գոհ եմ այն ամենից, ինչ ունեմ հայաստանյան պայմաններում: Ես բավականին ուշ եմ սկսել աշխատել այս ոլորտում․ դերասանական արվեստ սովորել սկսել եմ 20 տարեկանից հետո, պրակտիկ նկարահանվել՝ 24-25 տարեկանից, այսինքն՝ այս ամենին հասել եմ 3-4 տարվա ընթացքում ու շատ գոհ եմ: Շատ բաների նաև ինքս իմ մեջ եմ հասել, ձեռքբերումս աշխատավարձիս չափը չէ: Այս ամենով չեմ սահմանափակվելու: Կարծում եմ՝ հիմա իմ գործնական ամենաթեժ ժամանակն է ու քանի երիտասարդ եմ, պետք է աշխատեմ ոչ միայն Հայաստանում, դեռ ավելիին եմ հասնելու»:

Ինչ վերաբերում է բացթողումներին՝ նա ուրախությամբ նշեց, որ այդպիսիք չունի: «Ես փորձում եմ քայլ անել, հետո հասկանալ կփոշմանե՞մ, թե՞ չէ: Փառք Աստծո, մինչև հիմա ոչնչի համաչր չեմ փոշմանել»,- եզրափակեց դերասանը:

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 

BENSS JIGOS SHNORHAVOR CNUNDD CAVT TANEM