3 բան, որոնք թույլ չեն տալիս երջանիկ լինել
Երջանկությունը հոգեվիճակ է և կախված է միայն ձեզանից և երջանիկ լինելու ձե՛ր ցանկությունից։
Դժբախտ մարդկանց խնդիրն այն է, որ նրանք միշտ սպասում են որևէ բանի, որը նրանց կերջանկացնի։ Մարդն ինքն է ստեղծում այն սահմանները, որոնք չեն թողնում լինել երջանիկ։ Կարևոր չէ, թե քանի տարեկան եք և որքան է ձեր եկամուտը, միևնույնն է դուք երջանիկ լինելու իրավունք ունեք, այդ պատճառով եկել է ժամանակը, որպեսզի այլևս արդարացումներ չփնտրեք և վերջապես երջանկանաք։
Կախվածություն
Կյանքից հաճույք կարող է ստանալ միայն ազատ մարդը, իսկ կախվածություն ունեցողը գերության մեջ է գտնվում։ Կարևոր չէ, թե ինչ կախվածությամբ եք դուք տառապում՝ ալկոհոլային, ծխախոտային կամ ասենք սոցիալական ցանցերից։ Առաջինը, որ հարկավոր է անել՝ գիտակցել խնդիրը և ընդունել այն։ Սա արդեն հաջողության կեսն է։ Վերլուծեք, թե որքան ժամանակ եք ծախսում ժամանակակից սարքավորումների վրա, որքան արդյունավետ է այն և ինչ օգուտ եք դուք ստանում։ Ավելի լավ չէ՞ ապրեք սեփական կյանքով, և ոչ թե սոցիալական ցանցերի միջոցով թերթեք ուրիշներինը։
Վախ
Վախը սահմանափակում է մարդուն, թույլ չի տալիս նրան աճել, զարգանալ և ուղղակի ապրել։ Վախերը լինում են տարբեր․ անհասկանալի լինելու վախ, սխալ գործելու վախ, ինչ-որ մեկի սպասումներ չարդարացնելու վախ և այլն։ Ընդունեք ձեզ այնպիսին՝ ինչպիսին կաք իրականում, ընդունեք ձեր զգացմունքները և ցանկությունները, մի վախեցեք անել այն՝ ինչը ցանկանում եք։ Կործանեք այն սահմանները, որն ինքներդ եք ստեղծել և դարձեք ազատ ու երջանիկ։
Նյութական արժեքներ
Փողը ժամանակակից հասարակության անբաժան մասն է։ Մարդիկ նյութական բարիքների ետևից վազելով մոռանում են ժամանակի և կյանքի արժեքի մասին։Բրենդային հագուստները և թանկարժեք հեռախոսները մարդկանց ստիպում են բաց թողնել մի շարք հետաքրքիր բաներ։ Իրերին ավելի պարզ վերաբերվեք, մի ընկեք գումարի ետևից, գնահատեք կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով հանդերձ, քանի որ երջանկությունը մանրունքների մեջ է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...