Առաջին հայացքից այս աղջիկը կատարյալ գեղեցկություն ունի,իրականում դա այդպես չէ, տեսեք թե ինչ է իրականում նա թաքցնում ծածկելով դեմքի ձախ կողմը
Իվանկա Դենիսովան 30-ամյա փաստաբան է Բրատիսլավիայից: Առաջին հայացքից նա հաջողակ բիզնես-լեդի է, ով սիրում է լուսանկարվել:
Սակայն իր բոլոր լուսանկարներում կարելի է նկատել մի բան. աղջիկը միշտ ծածկում է դեմքի մի կողմը կամ ձեռքով, կամ մազերով:
Բանն այն է, որ Իվանկան ծնվել է Հոլդենխառի սինդրոմով. այս ախտանիշի դեպքում գանգոսկրերը մի կողմից մնում են չզարգացած:
Դրա հետ մեկտեղ աղջկա դեմքի մի մասը նույնպես թերզարգացած է:

Բժիշկները աղջնակի ծնողներին վստահեցրել էին, որ այդ հիվանդությամբ աղջիկը հազիվ թե ապրի մինչև 12 տարեկան:
Բայց Իվանկան ոչ միայն ողջ մնաց, այլ նաև իր օրինակով այսօր նա ոգեշնչում է հազարավոր մարդկանց:

Հիմա աղջիկը որոշել է դիմել վերականգնողական վիրաբուժության օգնությանը, ինչի շնորհիվ իր դեմքի երկու կողմերը ժամանակի ընթացքում կարող են միևնույն տեսքն ունենալ:

Սինդրոմը ազդեցություն է թողել նաև Իվանկայի առողջության վրա. աղջիկը շատ վատ է լսում աջ ականջով:

Սակայն այս խնդիրները չեն խանգարել Իվանկային հաջողակ և հայտնի մարդ դառնալու հարցում:
Հիմա իր սոցիալական էջերում նա ծանոթանում է Հոլդենխարի հիվանդությամբ տառապող բազմաթիվ մարդկանց հետ, ոգեշնչում է նրանց իր համարձակ լուսանկարներով, անսովոր կերպարներով և ոչ ստանդարտ կեցվածքով:

Դանիսովան արդեն ենթարկվել է մի քանի պլաստիկ վիրահատությունների Չիկագոյում /ԱՄՆ/:
Առջևում դեռ երկար ու բարդ ճանապարհ կա անցնելու, բայց Իվանկան պատրաստ է դիմակայել ցավին:

Շատերը, ում Իվանկան օգնել է, նրան համարում են երկնքից ուղարկված և էներգիայով լեցուն մարդ:





















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...