Հորոսկոպի վատագույն զույգերը. հեռու մնացեք միմյանցից, ձեզ հակացուցված է իրար հետ լինել
Խոյ և Ցուլ
Խոյը շատ կամային է, իսկ Ցուլը՝ համառ: Երբ այս երկու հատկանիշները բախվում են, առաջանում է լուրջ խնդիր: Երբ նրանք ի վերջո բաժանվում են, Խոյը ցանկանում է հնարավորինս արագ մոռանալ ամեն բան ինչպես վատ երազ, իսկ Ցուլը դեռ երկար ժամանակ բացատրությունների է սպասում:
Ցուլ և Աղեղնավոր
Աղեղնավորը չի կարող ապրել առանց արկածների, իսկ Ցուլը սիրում է ժամանակ անցկացնել տանը, հանգիստ պայմաններում: Նրանց էներգիաներն իրար հակասում են, և Ցուլն ի վերջո չի դիմանում, իսկ Աղեղնավորի համար միևնույն է, նա շատ փորձառու է:
Կույս և Աղեղնավոր
Այս երկուսից և ոչ մեկն էլ հակված չէ լուրջ հարաբերությունների: Կույսերի կարծիքով Աղեղնավորները չափազանց անհոգ են և թեթևամիտ, կարող են օրերով կորչել, ինչը Կույսերը չեն պատրաստվում հանդուրժել, և ամեն բան այդտեղ էլ ավարտվում է:
Կշեռք և Կույս
Կույսը շարունակ քննադատում է Կշեռքին, ինչի արդյունքում նա սկսում է ինքն իր վրա կասկածել: Կույսերը միշտ ցանկանում են ճիշտ լինել, ինչն ահավոր նյարդայնացնում է:
Կարիճ և Խոյ
Այս միությունն իսկական ռումբ է, որը շուտով պայթելու է: Եթե դուք շեքսպիրյան կրքերի սիրահար եք, ապա այս միությունը ձեզ համապատասխանում է: Երկու նշաններն էլ ուժեղ են, կամային, ցանկանում են կառավարումը լիովին իրենց ձեռքում պահել:
Երկվորյակ և Այծեղջյուր
Այս միությունն իսկական աղետ է: Երկվորյակները շատ են սիրում զվարճանքներ և զրույցներ, իսկ Այծեղջյուրները չափազանց աշխատասեր են և սիրում են պլանավորել ցանկացած մանրուք: Այծեղջյուրները սպոնտան չեն և շատ կանխատեսելի, ինչը հունից հանում է Երկվորյակներին:
Խեցգետին և Ջրհոս
Խեցգետինները տնային մարդիկ են, իսկ Ջրհոսներն ամենից շատ ազատությունն են սիրում: Խեցգետինները կարիք ունեն զգալու և իմանալու, որ իրենց սիրում են, այդ իսկ պատճառով նրանց ճնշում է Ջրհոսների՝ սխալները մատնանշելու և քննադատելու հատկությունը:
Առյուծ և Կարիճ
Կարիճը չի գովելու Առյուծին և նրան չի հաճոյախոսելու, ինչի կարիքն Առյուծը շատ ունի: Առյուծները կարծում են, որ իրենք հիասքանչ են, սակայն Կարիճներն իրենց համապատասխան չեն, քանի որ չափից դուրս խանդոտ են:
Աղեղնավոր և Այծեղջյուր
Աղեղնավորները միշտ բողոքելու են, որ Այծեղջյուրներն իրենց բավականաչափ ազատություն չեն տալիս, որպեսզի իրենք կարողանան զվարճանալ: Բացի այդ՝ այս նշանների մեջ ֆիզիկական ձգողությունը բացակայում է:
Ձկներ և Կույս
Ձկները հորոսկոպի ամենաերազկոտ և զգացմունքային նշանն են, իսկ Կույսերը չափազանց պրակտիկ և հողին կպած են: Դուք ունենում եք շահերի բախում: Սիրային հարաբերություններն այս նշանների միջև անհնար են, սակայն ամուր և հարատև ընկերությունը շատ հավանական է:
Ջրհոս և Ցուլ
Ջրհոսները բոհեմական են և յուրահատուկ, իսկ Ցլերը՝ նյութապաշտ և կոնսերվատիվ, այդ իսկ պատճառով էլ այս նշաններն ունակ չեն կարգին շփվելու: Ցուլը մշտապես իրենն է պնդելու, ինչն էլ վանելու է Ջրհոսին:
Երկվորյակ և Խեցգետին
Այս միությունը կարող է հաջողվել միայն այն պարագայում, երբ երկուսն էլ հումորի զգացում ունեն: Երկվորյակները սիրում են զվարճանքներ, իսկ Խեցգետինները՝ նստել տանը, սակայն եթե դուք ջանք ներդնեք և մի փոքր հանդուրժող ու զիջող լինեք, գուցե և մի բան ստացվի ձեզ մոտ:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ