Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

Ինչպե՞ս է ծննդյան ամիսն ազդում տղամարդու բնավորության վրա

Հունվար

Տրավա առաջին ամսում ծնված տղամարդիկ օժտված են կամքի ուժով, նպատակասլացությամբ, ամբիցիոզությամբ: Հունվարյան տղամարդն իր կողքի կնոջ կայնքը դարձնում է ստաբիլ և հարմարավետ: Սակայն հունվարին ծնված տղամարդիկ զուրկ են ռոմանտիկ և սպոնտան արարքներից, նրանց համար նախանշված գրաֆիկով շարժվելն ամենից առաջ է:

Այնպես որ ամեն կին ի վիճակի չէ նրանց հետ լեզու գտնել: Եթե ձեր ամուսինը հունվարին է ծնվել, ապա նրա հետ հարկավոր է մի կողմ դնել մեծամտությւոնն ու ինքնահավանությունը և զինվել ծով համբերատարությամբ: Նրանք լի են էգոիզմով, ինչի պատճառով հաճախ հարվածի տակ են դնում իրնց հարաբերությունները: Իսկ այ աշխատանքում նրանց հավասարը չկա՝ ինքնավստահ, հավասարակշռված, նպատակասլաց:

Փետրվար

Փետրվարյան տղամարդն իսկական ալտրուիստ է, իդեալիստ և ռոմանտիկ: Դուք պարզապես երջանիկ կին եք, եթե ձեզ հաջողվել է դառնալ նմանատիպ պոետիկ ոգի ունեցող մեկի մուսան:

Ընտանիքը փետրվարյան տղամարդու համար սրբավայր է: Իսկ այ աշխատանքում չափազանց համառ են և չեն սիրում խորհուրդներ լսել:

Մարտ

Մարտին ծնված տղամարդիկ իմաստուն և հավասարակշռված ինտելեկտուալներ են: Մարտյան տղամարդիկ շատ հնարամիտ են, լի անսպառ ֆանտազիայով և կատարելությանը հասնելու ձգտմամբ:

Արագ և հեշտությամբ են դուրս գալիս բարդ իրավիճակներից և ունակ են ճիշտ և համարձակ որոշումներ կայացնելու: Սիրային հարցերում բավականին թեթևամիտ և տատանողական են:

Ապրիլ

Ապրիլյան տղամարդիկ ձգտում են հասարակության կողմից հարգանքի արժանանալ և լավ կարիերա կերտել: Նրանք գործի մարդ են: Ինչով չզբաղվեն, նրանք հաստատ կատարելության կհասնեն այդ ոլորտում:

Հարաբերություններում ռոմանտիկն են, սակայն խանդոտ չեն: Հանգիստ, հանդարտ, ոչ կոնֆլիկտային. ապրիլյան տղամարդը զոքանչ մայրիկի սիրելին է:

Մայիս

Մայիսյան տղամարդն իսկական էսթետ է: Նա թուլություն ունի լավ երաժշտության, գեղեցիկ իրերի և շքեղ կանանց հանդեպ: Սիրահարվելիս նա շրջապատում է իր սիրո օբյեկտին ջերմությամբ և հոգատարությամբ:

Սակայն ունի նաև դավաճանելու հակում: Աշխատանքում մայիսյան տղամարդիկ ինքնավստահ են և հաջողակ: Ավելի հակված են մտավոր աշխատանքի, քան ֆիզիկականի:

Հունիս

Հունիսյան տղամարդը ազատասեր ինդիվիդուալիստ է: Նա գիտի՝ ինչ է ուզում և սլանում է դեպի իր նպատակը: Հունիսյան տղամարդիկ շատ հնարամիտ են և տաղանդավոր, ինչի շնորհիվ հեշտությամբ են դուրս գալիս բարդ իրավիճակներից:

Հարաբերություններում կրքոտ են և չափազանց խանդոտ: Նրանք հաճախ տառապում են սեփական խանդի պատճառով:

Հուլիս

Հուլիսյան տղամարդիկ համարվում են ամենահոգատար և հավատարիմ ամուսինները: Չնայած բնույթով բավականին դաժան են և ցինիկ:

Իրենց նպատակներին հասնելու ճանապարհին ագրեսիվ են և ճնշող: Այդ ամենի հետ մեկտեղ ազնիվ են և ունակ չեն դավաճանության:

Օգոստոս

Օգոստոսյան տղամարդն իդեալական ընտանիքի գլուխ է, հավատարիմ ամուսին, հոգատար հայր: Իսկական ասպետի նման նա պատրաստ է օգնության հասնել կարիքավորին և արդարություն հաստատել:

Օժտված է բարձր ինտելեկտով և մտքի ճկունությամբ, լավ լիդեր և ղեկավար է: Սիրային հարցերում ընտրում են մեկ կնոջ ողջ կայնքի համար:

 Սեպտեմբեր

Սեպտեմբերյան տղամարդիկ բավականին թեթևամիտ և փոփոխական են են. այսօր ուզում են սա, վաղը՝ նա: Իդեպ սա տարածվում է կյանքի բոլոր բնագավառներում: Դրա հետ մեկտեղ այս տղմարդիկ չափազանց արտիստիկ են և խելացի:

Շատ կապված են ընտանիքին, սակայն ընտանեկան հարցերում ավելի հակված են ղեկը փոխանցել կնոջը: Նրանք շատ են սիրում, երբ իրենց մասին հոգ են տանում, մի խոսքով՝ ասես երեխա լինեն:

Հոկտեմբեր

Հոկտեմբերյան տղամարդիկ բավականին անկեղծ են, ունեն նուրբ հոգի և այդ ամենով հանդերձ չափազանց քմահաճ են և կամակոր: Ունեն լիդերության հակումներ, խելացի են և ունեն լավ զարգացած ինտուիցիա:

Սիրում են ղեկավարել թե՛ աշխատանքի վայրում, թե՛ տանը: Սիրային հարցերում ռոմանտիկ են և նրբանկատ: Անհանդուրժող են դավաճանությունների հանդեպ:

Նոյեմբեր

Նոյեմբերյան տղամարդիկ շատ ամուր և բարդ բնավորություն ունեն: Իսկ նրանց խարիզմայով հիանում են բոլորը: Բավականին դրական բնավորություն ունեն՝ լավ զրուցակից, հավատարիմ ընկեր, ռոմանտիկ սիրեկան, սիրող հայր: Էլ ի՞նչ է հարկավոր:

Հարկավոր չէ հապճեպ ենթադրություններ անել: Նամանատիպ տղամարդուն ‹‹սանձահարելը›› չափազանց բարդ է և ամեն կին դրան ընդունակ չէ:

Դեկտեմբեր

Դեկտեմբերյան տղամարդիկ բավականին աշխատասեր են և ունակ են ավարտին հասցնել ամենաբարդ հանձնարարությունը: Շատ արկածասեր են և ճամփորդելու հնարավորությունը բաց չեն թողնում:

Այս տղամարդիկ հիանալի ամուսիններ և հոգատար հայրեր են: Նման տղամարդուն կողքին պահելու համար կինը չպետք է սահմանափակի նրա ազատությունը: