Ընդամենը երկու բաղադրիչ նուրբ ու խնամված ոտքեր ունենալու համար
Ոտքերի խնամքն անչափ կարևոր է, սակայն շատերը ենթադրում են, որ համապատասխան պրոցեդուրաները բավական թանկարժեք են, ուստի հաճախ պարզապես անտեսում են ակնհայտ խնդիրները: Սա կարող է ազդել ոչ միայն ոտքերի արտաքին տեսքի վրա, այլև դառնալ այնպիսի խնդիրների պատճառ, ինչպիսին են մաշկի կոշտացումը, ճաքերը, կոշտուկները և անգամ սնկային վարակը:
Առաջին հերթին հարկ է հիշել, որ ոտքերի խնամքը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, քանի որ այն անձնական հիգիենայի մասին վկայող գործոն է: Բացի այդ, իրականում ոտքերի առոջղությունն ու գեղեցկությունը պահպանելն այդքան բարդ չէ, որքան թվում է, քանի որ թանկարժեք պրոցեդուրաներից բացի կան նաև բազմաթիվ ժողովրդական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի հասանելի:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ պրոցեդուրա, որի համար հարկավոր է ընդամենը երկու հասանելի բաղադրիչ: Այս պրոցեդուրան կօգնի ազատվել կոշտացած մաշկից, կբարելավի արյան շրջանառությունը, ինչպես նաև կհանգստացնի հոգնած ոտքերն ու կազատի ծանրության զգացումից:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
2-4 բաժակ կաթ,
3 ճաշի գդալ կերակրի սոդա:
Պրոցեդուրան.
Նախ հարկավոր է կաթը տաքացնել ու լցնել փոքրիկ կոնքի մեջ, այնուհետև ավելացնել կերակրի սոդան, լավ խառնել և ոտքերը 10 րոպեով դնել ստացված լուծույթի մեջ:
10 րոպե անց հարկավոր է պեմզայի միջոցոց ազատվել կոշտացած մաշկից, լվանալ ոտքերը գոլ ջրով և լավ չորացնել մաքուր սրբիչով: Այս պրոցեդուրան ավերտելուց հետո հարկավոր է ոտքերի համար նախատեսված նրբաքսուք քսել:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...