Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և Գերմանիայիում Միայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » Միքայելյանը Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում Կադրեր շրջիկ պատարագից Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա Սողոմոնյան Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Դատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան
Հակառակ դեպքում ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայրՈւկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ․ ԹրամփԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօրԳորայք-Ծղուկ ճանապարհահատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Աշոցքի, Արթիկի, Արագածի, Սպիտակի, Մարտունու տարածաշրջաններում տեղում է ձյունԿյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ ԱկոպյանԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը Նիկոլ Փաշինյանը ներքաշում է Հայաստանը «պրոքսի» պատերազմի մեջ` կատարելով պետական դավաճանությունԹալինի համայնքապետը մտավախություն ունի՝ ԶԼՄ-ներով իր մասին սկանդալային բացահայտումներից. «Հրապարակ»Քաղաքական ժողո՞վ, թե՞ նախընտրական քեֆ. հայտնի է՝ որտեղ են հավաքվելու. «Հրապարակ»Կաթողիկոսի դեմ ստորագրահավաք նախաձեռնողը Կճոյանի աշխատակիցն է. «Ժողովուրդ»Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն Մարուքյան«Շիշ բռնողը» ցուցակից դուրս է մնացել. Վարչությունը մերժել է․ «Հրապարակ»Ինչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանըՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է վարչական դատարան` ընդդեմ ՆԳՆ ոստիկանության. «Ժողովուրդ»Վաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ ԾառուկյանԿԳՄՍ նախկին փոխնախարար Թամրազյանը միացել է «Մեր ձեւով» շարժմանը. «Ժողովուրդ»
Ժամանց

Ծնողներիս ասել էի՝ այդ աղջկան շատ եմ սիրում, իր հետ կազմած իմ ընտանիքը երջանիկ կլինի. «Հումորի լիգա»-ից հայտնի հնդիկ Ռահուլի և հայուհի Աննայի սիրո պատմությունը (Տեսանյութ)

Ազգությամբ հնդիկ Ռահուլ Սեթհիին, ով հայ հանրությանն այսօր առավել ծանոթ է «Շանթ» հեռուստաընկերության «Հումորի լիգա» և «Արմենիա» TV-ի «Մեծից փոքր» նախագծերից,  Հայաստան բերեց հայուհի երաժիշտ Աննա Ավագյանի սերը: 2015 թվականին ընտանիք կազմած երիտասարդ ամուսիններն ընդմիշտ Հայաստանում են հաստատվել: Ինչպես Ռահուլն է ասում՝ այստեղ իրեն լավ է զգում. ունի աշխատանք, ճանաչում, շրջապատ, Աննայի շնորհիվ էլ՝ մեծ ընտանիք:

Aysor.am-ը հյուրընկալվել է հայ-հնդկական հյուրասեր ընտանիքում, ծանոթացել Ռահուլի և Աննայի սիրո պատմությանն ու հաղթահարած դժվարություններին:

Ռահուլը մասնագիտությամբ բժիշկ է, սովորում, մեկտեղ՝ դասավանդում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ անթերի է տիրապետում հայերենին: Ասում է՝ սովորեց, քանի որ հետաքրքրված էր հայ ժողովրդի ու Հայաստանի պատմությամբ, ու միայն լեզվի իմացությունն իրեն թույլ կտար ծանոթանալու այդ պատմությանը: Աննան էլ հետ չի մնացել ու յուրացրել է ամուսնու մայրենին:

Ամուսինները ծիծաղելով պատմում են՝ թեև Ռահուլը 2008 թվականից ուսում ստանալու նպատակով Հայաստանում էր գտնվում, բայց իրենք ծանոթացել են 2015թ.-ին՝ Հնդկաստանում, երբ սանթուրահարուհի Աննան համերգային ծրագրով այնտեղ էր: 

Հնդիկ փեսացուն չի թաքցնում՝ շա՜տ է տանջվել հայուհու սիրտը գրավելու համար:

«Ես ժամերով կանգնել եմ Աննայի հյուրանոցի դիմաց, որ ինքը դուրս գա, ու կարողանամ իրեն մեկ-երկու նախադասություն ասել: Անդրդվելի էր: Նաև երկու աներձագ ունեմ, պատկերացրեք, թե ի՜նչ դժվարության միջով եմ անցել: Ես հայ տղաների հետ լավ ընկերություն եմ արել. դե ձևը տենց ա՝ պիտի աղջկա ընկերներին մոտիկանաս, հետո՝ ախպերներին, բարեկամներին, մինչև հասնես նրան», — ծիծաղելով վերհիշում է Ռահուլն, ով այսօր այնքան է կապվել այդ ընտանիքին, որ կնոջ եղբայրներին իր «թիկունքն» է համարում, ծնողներին՝ իր ծնողները:

«Գիտեմ, որ Հայաստանում փեսաները զոքանչների մասին տարբեր պատմություններ են պատմում: Բայց ես Աննայի մայրիկին մամա եմ ասում, հայրիկին՝ հայրիկ: Մինչև տուն չգամ, չեն քնում, սպասում են, անհանգստանում՝ ինչպես իմ ծնողները: Իրենք էլ ինձ միշտ ասում են, որ իրենց փեսան չեմ, ընտանիքի տղան եմ», — ասում է նա:

Աննան էլ խոստովանում է՝ այնպիսի ընտանիքում է մեծացել, որ մտքով երբեք չի անցել, թե կարող է այլազգի ամուսին ունենալ: Սկզբում, Աննայի հորաքույրը գրկաբաց չի ընդունել հնդիկ փեսային, բայց դե Ռահուլին հաջողվել է շահել հայ բարեկամների սիրտը:

Պատկերն այլ էր Ռահուլի ընտանիքում. հնդիկ ընտանիքը գրկաբաց է ընդունել իրենց մինուճար որդու հայազգի հարսնացուին:

«Ծնողներիս ասել էի, որ այդ աղջկան շատ եմ սիրում ու գիտեմ, որ իր հետ կազմած իմ ընտանիքը երջանիկ կլինի: Ընտանիքս հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուրի որոշմանը, երբեք չի բռնացել», — վստահեցնում է Ռահուլը:

Աննայի և Ռահուլի հարսանիքը տեղի է ունեցել երկու պետություններում՝ հայկական ու հնդկական ավանդույթներով…

Մանրամասներն՝ Aysor.am-ի տեսանյութում։