Կինը խնդրեց ներկել եղունգի վրայի գիծը, բայց մատնահարդարը նրան խորհուրդ տվեց բժշկի դիմել. ահա, թե ինչ սարսափելի բան պարզվեց
Լիզա Հարիսոն Ուիլյամսը մատնահարդարման սրահում է աշխատում, վերջերս յուրահատուկ խնդրանքով հաճախորդի էր սպասարկում: Կնոջ ամբողջ եղունգով սև ուղղաձիգ գիծ էր անցնում: Նա ուզում էր, որ վարպետը այն քողարկեր մուգ լաքով:
Եղունգի գիծը գրավեց մատնահարդարման շատ վարպետների ուշադրությունը: Ոմանք ասացին, որ դա սովորական պիգմենտացիա է, մյուսները՝ կալցիումի պակաս, երրորդները՝ ժառանգականություն:
Բայց Լիզան անմիջապես հասկացավ, թե դա ինչ է: Նա քրտնեց: Նա չէր ուզում վախեցնել կնոջը և ասաց, որ կինը շտապ բժշկի դիմի:
Ապշած հաճախորդուհին դուրս եկավ սրահից: Մի քանի օր անց նա զանգահարեց Լիզային և ցավոտ լուր հայտնեց:
Նրան քաղցկեղ էին ախտորոշել՝ եղունգի մելանոմա:
Եղունգի մելանոման հազվագյուտ և ագրեսիվ տեսակի քաղցկեղ է: Պիգմենտացիան մաշկի վրա տարածվում է բավական արագորեն և ներթափանցում է շրջակա հյուսվածքների մեջ: Հետո ուռուցքն աճում է մինչև ոսկորներ և սկսում է ուժեղ ցավ առաջացնել:
Կներկայացնենք հիվանդության ընդհանուր նշանները՝
1. Դարչնագույն ուղղահայաց գիծ եղունգի թաղանթի տակ, որն աստիճանաբար լայնանում է:
2. Մուգ պիգմենտացիա, որն անցնում է մաշկի շրջակա հատվածներին:
3. Եղունգների փխրունություն և ճաքեր:
4. Արնահոսություն պիգմենտացիայի մասում:
5. Եղունգը վեր բարձրացնող փոքր հանգույց:
Եղունգի մելանոմայի առաջացման ռիսկի խմբերը՝
1. Բաց գույնի մաշկ և մազեր ունեցող մարդիկ:
2. Ավելի վաղ արևային այրվածքներ ստացած մարդիկ:
3. Մարդիկ, ում սերնդում որևէ մեկն ունցել էր այդ հիվանդությունը:
4. 50-ն անց մարդիկ:
5. Մարդիկ, ովքեր բժշկի չէին դիմել եղունգի վնասվածքներով:
Առավել տարածված բուժումը քաղցկեղային հյուսվածքի վերացման վիրահատությունն է:
Աղբյուր՝ Blognews.am




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...