Եթե ձեր տանը նույնպես կա այս բույսից, ապա հենց հիմա կարդացեք, թե ինչ հրաշք ունեք ձեռքի տակ
Թանձրատերևուկը, որը հասարակության շրջանում ավելի շատ հայտնի է որպես «փողի ծառ», զարդարում է շատերիս պատշգամբները:
Ոմանք հավատում են, որ այդ ծաղիկն ընտանիք է բերում հարստություն և առատություն:
Իսկ առհասարակ այն բավականին գեղեցիկ բույս է, որը մարդիկ աճեցնում են բնակարաններում էսթետիկ տեսք ապահովելու համար:
Առաջարկում է ծանոթանալ թանձատերևուկին իր բոլոր առավելություններով ու թերություններով:
Եվ այսպես՝ թանձրատերևուկը բազմաթիվ տեսակներ ունի, սակայն առավել շատ տարածված է դրա ծառային տեսակը, որն այլ կերպ անվանում են «փողի ծառ»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Թանձրատերևուկը մկնդեղի մեծ խտություն է պարունակում, ուստի բուժման նպատակով այս բույսի հիմա վրա ստեղծված դեղամիջոցների չարաշահումը խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է փսխում, փորլուծություն և գիտակցության խանգարում առաջացնել:
Շուրթերին առաջացած հերպեսի դեպքում կարելի է թանձրատերևուկի մի քանի տերևից հյութ քամել և յուրաքանչյուր կես ժամը մեկ բամբակով այդ հյութը քսել վերքին:
Անգինայի և տոնզիլիտի դեպքում թանձրատերևուկի տասը տերևներից հյութ քամել, խառնել 200մլ ջրի հետ և օրվա մեջ 3-5 անգամ ողողել բերանը:
Ստամոքսի և տասներկումատյա աղիքի խոցի դեպքում սնվելուց մեկ ժամ առաջ խորհուրդ է տրվում թանձրատերևուկի երկու տերև ուտել՝ հանգիստ ծամելով:
Պիելոնեֆրիտի և ցիստիտի դեպքում կարելի է թանձրատերևուկի հինգ տերևները կտրատել, լցնել 200 մլ եռացող ջրի մեջ, թողնել մեկ ժամ, որպեսզի հանգստանա:
Օրվա մեջ սնվելուց առաջ երեք անգամ օգտագործել 1թգ ստացված զանգվածից:

Արթրիտի և արթրոզի դեպքում անհրաժեշտ է թանձրատերևուկի 10-15 տերևներից հյութը քամել և քնելուց առաջ քսել ցավացող հոդերին:
Հեմորոյի դեպքում կարելի է մեկ տերևը կտրել մեջտեղից և դնել վերքին. Օգնում է անմիջապես:
Այրվածքների, վնասվածքների, կտրվածքների դեպքում կարելի է թանձրատերևուկի տերևներից կաշայի պես զանգված ստանալ ու ամեն երկու ժամը մեկ բինտով կապել վնասված մակերեսի վրա:




















«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում
Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի ...
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրո...
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է
«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել
«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ
ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադր...
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել