Հորոսկոպի 3 ամենախիզախ և ամենաանվախ նշանները
Բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր մարդ իր բնավորությամբ տարբերվում է մյուսից, և այնքան էլ ճիշտ չէ նրանց պիտակավորել և բաժանել կատեգորիաների։ Բայց այնուամենայնիվ, աստղաբանները պնդում են, որ մարդու ծննդյան օրն ու ժամը շատ բան կարող են պատմել նրա մասին։ Հենց նրանք էլ կատարել են բազմաթիվ ուսումնասիրություններ և պարզել, թե հորոսկոպի 12 նշաններից որոնք են ամենախիզախ, ամենաքաջ և ամենաեռանդուն նշանները։
3․ Դե իհարկե, այս ցանկը լիարժեք չէր լինի առանց Խոյերի։ Այս նշանի տակ ծնված մարդիկ իսկապես բախտավոր են, քանի որ նպատակասլացությունն ու ոչնչից չվախենալու ջիղը նրանց մեջ ի ծնե առկա է։ Նրանք լավ գիտեն՝ ինչ են ուզում այս կյանքում և դրան հասնելու համար մի վայրկյան անգամ չեն վախենում կտրուկ քայլերի գնալուց։
2․ Երկրորդ հորիզոնականում էլ Առյուծներն են։ Սա այն դեպքն է, երբ խիզախությունն անգամ անցնում է բոլոր սահմանները։ Ասում են՝ երբեմն Առյուծները չեն ցանկանում ընդունել աշխարհն ու իրավիճակն այնպես, ինչպես կա՝ առանց դադարի ու առանց վախի առաջ տանելով իրենց ուզածը։ Այնուամենայնիվ, նրանք կենդանի առյուծի պես համարձակ ու համառ են կյանքի բոլոր ոլորտներում։
1․ Եվ այսպես՝ առաջին տեղում են Ջրհոսները։
Միգուցե անսպասելի էր սա լսել, բայց աստղաբաններն այդպես են պնդում։ Նրանք ամենահզոր, ամենակայուն և հստակ կողմնորոշում ունեցողներն են։ Ջրհոս ընկերներ ունեցող մարդիկ կփաստեն, որ նրանք պատրաստ են ցանկացած խենթության՝ առանց մտածելու, թե ինչ կասեն մյուսներն այդ մասին և այլն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...