Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակում


«Երբ կատարեցի հանձնաժողովի նախագահի հրահանգն ու մեկ քայլ առաջ եկա, վերցրեց իմ ամբողջ գործն ու ինչքան ուժ ուներ խփեց դեմքիս»

«Սեռական կողմնորոշման հիմքով բանակից ազատվելու ժամանակ հոգեբանական բռնությունն ու ճնշումները շատ հաճախ են լինում, իսկ ամեն երրորդը ենթարկվում է ֆիզիկական բռնության: Ես այդ «երրորդն էի»»…

Forrights.am-ի փոխանցմամբ, 18-ամյա Ադամ Առաքելյանն այս տարեսկզբին պետք է զորակոչվեր պարտադիր զինվորական ծառայության: Բժշկական հանձնաժողովի մոտ բուժզննում անցնելուց առաջ, Ադամը մոտենում է հանձնաժողովի անդամներից մեկին և ականջին ասում, որ նույնասեռական է, ինչից հետո սկսում է «կինոն»:

«Հենց իմացավ, որ գեյ եմ, էլ չթողեց խոսքս շարունակեմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ: Չնայած իրենց իրավասությունների մեջ չի մտնում անձնական կյանքս քչփորելը, բայց սկսեցին շատ ինտիմ բնույթի հարցեր տալ, ծաղրել, վիրավորել ու ծիծաղել արտաքին տեսքիս վրա: Ամբողջ ընթացքում անընդհատ ոչ վայելուչ արտահայտություններ էի լսում հանձնաժողովի անդամների կողմից»,- Forrights-ին է պատմում Ադամը:

Նախնական բուժզննումից հետո Ադամին 2 օրով ուղարկում են Ավանի հոգեբուժարան՝ «բուժվելու»: Սահմանված կանոնակարգի համաձայն, հոգեբանն ու հոգեբույժը պետք է մասնագիտական եզրակացություն տան այն մասին, որ անձն ունի հոգեկան խնդիրներ: Արտակի դեպքում եզրահանգել էին՝ սեռի շեղում, որը ձեռք է բերել 15 տարեկանում: Ըստ եզրակացության, նա հենց այդ տարիքում է «հիվանդացել»:

Իր իսկ անվտանգությունից ելնելուց, այդ օրն Ադամը խուսափում է հոգեբուժարանում գիշերելուց: Օրեր անց նրան կանչում են վերջնական բժշկական հետազոտության, որտեղ սկսվում է «կինոյի երկրորդ մասը».

««Գեներալնի կամաիսայի» ժամանակ, ներքևում ինձ արդեն զգուշացրին, որ հանձնաժողովի նախագահը բավականին ագրեսիվ ա տրամադրված իմ հանդեպ: Երբ ներս մտա սենյակ, մոտ 15 անդամներից բաղկացած հանձնաժողովը սկսեց համատարած սեռական բնույթի հայհոյանքներ ու ռեպլիկներ թողնել իմ հասցեին, ծաղրել ու ծիծաղել ինձ վրա: Հանձնաժողովի նախագահ Հենրիկ Մուրադյանը րոպեներ անց առավել բորբորքվեց ու երբ կատարեցի իր հրահանգն ու մեկ քայլ առաջ եկա, վերցրեց իմ ամբողջ գործն ու ինչքան ուժ ուներ խփեց դեմքիս: Ես գոռգոռալով դուրս եկա ու զանգեցի կոմիսարին: Էլ երբեք չտեսա էդ մարդկանց…»,- նշեց Ադամը:

Նրա պնդմամբ, բժշկական հետազոտությունների ժամանակ հանձնաժողովը մի շատ կարևոր հարց է տալիս՝ արդյո՞ք նույնասեռական անձն իրեն հիվանդ համարում է: Եթե պատասխանը բացասական է լինում, ապա ուղարկում են բանակ: Ադամը նշել է՝ իրեն հիվանդ չի համարում, բայց և չի պատկերացնում իր ապահով և անվտանգ ծառայությունը բանակում:

Դեպքերից միայն ամիսներ անց է Ադամը ստանում զինվորական իր գրքույկը, որտեղ՝ բանակից ազատման պատճառ նշված էր՝ անձնային խանգարում, հոմոսեքսուալ տիպ, բուժման ենթակա չէ:

««Դիագնոզս» էդ էր: Զինգրքույկիս մեջ էդ գրվածքի «շնորհիվ» ես չեմ կարող հետագայում աշխատել պետական հիմնարկներում, զբաղվել մանկավարժությամբ, ունենալ վարորդական իրավունք և մի շարք այլ բաներ, որոնք «սովորական» մարդկանց հասանելի է»:

Այսօր Ադամը պայքարում է իր նկատմամբ կատարված բռնության դեմ: Արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, անձամբ Վալերիյ Օսիպյանին և Գլխավոր դատախազություն:

 

Ամբողջական հոդվածը` Forrights.am կայքում