Գիտնականները պարզել են, թե որքան պետք է քնեն տարբեր տարիքի մարդիկ
Այսօր որոշել ենք պարզել, թե ինչպես է տարիքն ազդում մարդու՝ քունն առնելու համար անհրաժեշտ ժամանակի քանակության վրա։
Քնի պակաս

Մենք հաճախ ենք սպասում հանգստյան օրերին, որպեսզի վերջապես քնենք։ Սակայն աշխատանքային օրերին էլ չպետք է անուշադրության մատնել քունը։ Քնատությունը բացասաբար է անդրադառնում առողջության վրա և շատ լուրջ հետևանքների կարող է հանգեցնել։
Բացի այդ, քնատությունը բացասաբար է անդրադառնում նաև արտաքին տեսքի վրա. կարող է ավելորդ քաշի խնդիր առաջանալ, գունատություն, աչքերի տակ սևություն, նաև ուշադրության պակաս և անաշխատունակություն։

Տարիքն ու քունը
Գիտնականները պարզել են տարիքի և մարդու լիարժեք հանգստի համար անհրաժեշտ քնի ժամանակի միջև կապը։

0–3 ամսական: 14–17 ժամ
4–11 ամսական: 12–15 ժամ
1–2 տարեկան: 11–14 ժամ
3–5 տարեկան: 10–13 ժամ
6–13 տարեկան: 9–11 ժամ
14–17 տարեկան: 8–10 ժամ
18–25 տարեկան: 7–9 ժամ
26–64 տարեկան: 7–9 ժամ
65+ տարեկան: 7–8 ժամ
Սակայն պետք չէ մոռանալ նաև օրգանիզմի անհատական առանձնահատկությունների մասին, որոնք կարող են փոփոխություններ մտցնել նշված թվերում։

Կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն քնի տևողության,
այև որակի վրա։
Որպեսզի քնեք, իսկ հետո ձեզ առույգ զգաք, աշխատեք պառկել քնելու և արթնանալ միևնույ ժամին՝ ամեն օր։
Քնից առաջ մի օգտագործեք առույգացնող ըմպելիքներ։
Ընթրիքին շատ մի կերեք։
Հարմար մահճակալ ընտրեք։
Աշխատեք գաջեթներից չօգտվել քնելուց առաջ։
Օրվա ընթացքում ուշադրություն դարձրեք ֆիզիկական ակտիվությանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...