ԿԵՑՑԵՍ. Հարություն Մովսիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
«Մեր ազգը երկար տանջվեց, հիմա շատ կարեւոր է, որ չսխալվի, որ իր հույսերն արդարանան: Բայց եթե այս ամենի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ամեն բան լավ կընթանա:
Ինքը երդվյալ տղա է, ասում է` եթե ինքն էլ սխալվի, իրեն էլ հանենք: Չի համարում, որ հավերժ է եկել իշխանության»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը: Նա հիշեցնում է ժողովրդական հայտնի խոսքը` «Ձայն բազմաց` ձայն Աստծո»: Դերասանի կարծիքով` ժողովուրդը ինչպես որ չի կարող վատ դերասանի սիրել, այնպես էլ` քաղաքական վատ գործչի:
Հարցին, թե ինչպես է գնահատում հանրապետականների շանսերն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, պարոն Մովսիսյանը պատասխանեց. «Հանրապետականների շանսերը մինիմալ են, ժողովրդի մեջ իրենցից լավ տպավորություն չի մնացել, իսկ Փաշինյանի հետեւում ոչ միայն հայաստանցիներն են, այլեւ ամբողջ հայ ազգը»: Մեր զրուցակիցն այն համոզման է, որ քաղաքական դաշտում անհրաժեշտ է ընդդիմություն ձեւավորել: Նա ընդդիմադիր գործիչներին համեմատում է թատերագետների հետ.
«Երբ դերասանը լավ չի խաղում, թատերագետը քննադատում է նրան, նույնը քաղաքական դաշտում պետք է լինի»,- նկատեց նա: Դերասանը երազում է, որ Հայաստանում շատ կուսակցություններ չլինեն, լինեն միայն երկուսը. «Թե չէ ամեն մեկն իր կուսակցական շահերն է առաջ տանում, ժողովրդի մասին չեն մտածում, այլ իրենց կուսակցության անդամների»,- մեկնաբանեց պարոն Մովսիսյանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...