Մենք սիրում ենք անձնային թեստերն այն պատճառով, որ նրանք թույլ են տալիս մեզ իմանալ մեր մասին ավելին։ Այսօր դուք հնարավորություն ունեք իմանալ Ձեր անձի տեսակը այս «թռչնային թեստի» հիման վրա։
Այս ուրախ թռչունները իրենցից ներկայացնում են անձի 4 տեսակ։ Այս թռչուններից յուրաքանչյուրն ունի իր ցանկությունները, էմոցիոնալ կարիքները և բնավորությունները։
Այս թռչուններից ո՞րն է Ձեզ առավել շատ դուր գալիս՝ աղավնի՞, բո՞ւ, սիրամա՞րգ, թե՞ արծիվ։ Ընտրեք Ձեզ առավել շատ դուր եկած թռչնին, իսկ հետո կարդացեք նրան համապատասխանող անձի նկարագրությունը ներքևում։
Աղավնի
Աղավնին ունի բարձր էմոցիոնալ ինտելեկտ, բայց շատ պասիվ է շփումներում։ Սա խաղաղասեր և բարի թռչուն է։
- համբերատարություն
- առատաձեռնություն
- հուսալիություն
- ինտրովերսիա
- ռիսկերից խուսափում
- բարեհամբույրություն
- ազնվություն
- թեթև բնավորություն։
Բացասական կողմերը
- թուլամորթություն
- կանխատեսելիություն
- սավառնող
- դյուրահավատություն
- կախվածություն այլ մարդկանցից։
Բու
Բուն տարբերվում է բարձր տրամաբանական ինտելեկտով, բայց շատ պասիվ շփվողականությամբ։ Սա հետևողական և ինտելեկտուալ թռչուն է։
Դրական կողմերը
- ինտրովերսիա
- հանգստություն
- մանրակրկտություն
- ուշադրություն
- լավ հիշողություն
- վճռականություն
- կոնսերվատիվություն
- ուշադրություն դետալների հանդեպ
- զգուշություն
- հետաքրքրասիրություն
Բացասական կողմերը
- կասկածամտություն
- եսակենտրոնություն
- վրեժխնդրություն
- անհեռատեսություն
Սիրամարգ
Սիրամարգը օժտված է բարձր էմոցիոնալ ինտելեկտով՝ ակտիվ շփվողականության հետ համադրությամբ։ Արդյունավետ և ցուցադրական թռչուն է։
Դրական կողմերը
- շատախոսություն
- էներգիայով լեցունություն
- էմոցիոնալություն
- խարիզմատիզմ
- սոցիալականություն
- էնտուզիազմ
- նախաձեռնողականություն
- մրցունակություն
Բացասական կողմերը
- ուշադրության շեղվածություն
- չափազանց էմոցիոնալություն
- էգոիստություն
- ղեկավարելու ձգտում
- գերակայելու ցանկություն
- իշխանասիրություն
Արծիվ
Արծիվն առանձնանում է բարձր տրամաբանական ինտելեկտով՝ համադրված շատ ակտիվ շփվողականության հետ։ Սա խիզախ և վճռական թռչուն է։
Դրական կողմերը
- խարիզմատիզմ
- ազնվություն
- նախաձեռնողականություն
- անկախություն
- ագրեսիվություն
- բարձր մոտիվացիա
- անկրկնելիություն
- անվախություն
Բացասական կողմերը
- ուղիղություն
- խստասրտություն
- ինքնասիրահարվածություն
- վիճելու հետ սեր
- անհամբերատարություն
- կամակորություն։
Դե ի՞նչ, ճանաչեցի՞ք Ձեզ։
Ահա ևս մեկ տարբերակ, թե ինչպես կարելի է արժեքավոր ինֆորմացիա ստանալ այս թեստի օգնությամբ։ Հարցրեք Ձեր կոլեգաներին և ընկերներին, թե դուք այս թռչուններից որի՞ն եք հիշեցնում։





















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել