Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Տեսանյութեր

Միայնակ մայրը երեխաներից արտասովոր նվեր ստացավ և չկարողացավ զսպել արցունքները. Գիտե՞ք ինչ նվերի մասին է խոսքը

Երբ ամուսինս 11 տարվա ամուսնական կյանքից հետո շատ հանգիստ հայտարարեց, որ ապահարզան է տալիս ու հեռանում, առաջին միտքս երեխաներս էին։ Տղաս հինգ տարեկան էր, աղջիկս՝ չորս։ Կկարողանա՞մ նրանց դաստիարակել ու ընտանիքի զգացողություն ապահովել։ Ի վիճակի կլինե՞մ արդյոք ես՝ միայնակ մայրս, տանը նայել ու երեխաներիս փոխանցել այն արժեքները, որոնք նրանց պետք կգան կյանքում։

Միակ բանը, որում համոզված էի, այն էր, որ ընտրություն չունեմ։ Ամեն շաբաթ-կիրակի իրար հետ էինք լինում այնքան, որքան կարողանում էինք։ Շաբաթվա մեջ անպայման ժամանակ էի գտնում երեխաներիս հետ պարապելու համար։

Հաճախ էինք իրար հետ քննարկում՝ ինչքան կարևոր է ճիշտ վարվելը։ Դա ժամանակ ու եռանդ էր պահանջում, որոնք առանց դրա էլ ինձ չէին բավականացնում։ Ուսուցման ընթացքն իսկապես հեշտ չէր։ Այդպես անցավ 2 տարի։

Մայրերի օրը երեխաներիս հետ եկեղեցի գնացի։ Ես ուշադրություն դարձրի զամբյուղների մեջ զոհասեղանի երկու կողմերում շարված գեղեցիկ ծաղիկներին։ Ժամերգությանը տեր հայրը բազմիցս կրկնում էր, որ մայր լինելը կյանքում ամենաբարդ աշխատանքն է։ Եվ որ բոլոր մայրերը արժանի են ճանաչման ու վարձատրության։

Քահանան դիմեց ամեն մի երեխայի՝ խնդրելով մոտենալ զոհասեղանին, ծաղիկ ընտրել ու նվիրել մորն՝ ի նշան սիրո և երախտագիտության։ Երեխաներս մյուս երեխաների հետ ձեռք ձեռքի տված մոտեցան զոհասեղանին։ Նրանք միասին որոշեցին՝ ինչ ծաղիկ ընտրել ինձ համար։ Ես ու երեխաներս ծանր ժամանակներ ենք ունեցել, և ինձ անչափ անհրաժեշտ էր նրանց աջակցությունը։

Ես նայում էի գեղեցիկ բեգոնիաներին, ոսկեգույն թավշածաղիկներին և ծիրանագույն զառմանուշակներին։ Եվ փորձում էի գուշակել՝ այդ ծաղիկներից որը երեխաներս ինձ կնվիրեն՝ իրենց սերն արտահայտելու համար։

Երեխաներս բավական լուրջ վերաբերվեցին առաջադրանքին։ Նրանք ուշի-ուշով նայեցին զամբյուղի ամեն մի ծաղիկին։ Մնացած երեխաներն արդեն ուրախացրել էին իրենց մայրերին նվեր-ծաղիկով, իսկ իմոնք դեռ չէին որոշել՝ որն ընտրել։

Վերջապես ուրախության ճիչ լսվեց։ Եվ երեխաներս ժպիտը դեմքներին ու հպարտ-հպարտ մոտեցան և ինձ նվիրեցին այն բույսը, որն ընտրել էին ի նշան երախտագիտության։ Ես զարմանքով ու շվարած նայեցի կոտրված, ցեխոտված ու թառամած ծաղկին, որը ինձ մատուցեց ժպիտից պայծառացած որդիս։

Ես ինձ ստորացված զգացի, բայց նվերն ընդունեցի։ Նրանք, անկասկած, ընտրել էին ամենափոքր ու դալկացած բույսը։ Ըստ էության, դա փայտի կտոր էր՝ առանց մի ծաղկաթերթի։

Ես զարմանքով նայեցի իրենցից գոհ երեխաներիս։ Բայց հասկանալով՝ որքան երկար ու մանրակրկիտ էին նրանք ընտրել հենց այս ծաղիկը, իմ մեջ ուժ գտա ու ժպտացի։

Այնուհետև հարցրի՝ ի՞նչը նրանց ստիպեց նման անսովոր ընտրություն կատարել։ Ինչո՞ւ հատկապես հիվանդ ու սմքող բույսն ընտրեցին ինձ համար որպես նվեր ընտրեցին։

Եվ այդ ժամանակ որդիս վստահ ու աներևակայելի հպարտությամբ պատասխանեց․ «Որովհետև նա քո կարիքն ունի, մայրիկ։ Դու պետք ես նրան»։

Արցունքն աչքերիցս հեղեղի պես թափվեց։ Ես գրկեցի երեխաներիս։ Հենց նոր՝ Մայրերի օրվա առթիվ, նրանք ինձ կյանքիս ամենաթանկագին նվերը մատուցեցին։

Ես երազել անգամ չէի կարող նման նվերի մասին։ Իմ ծանր ու ինքնազոհ աշխատաքը զուր չի անցել։ Այժմ արդեն մազ անգամ չէի կասկածում, որ երեխաներս արժանապատիվ մարդիկ են դառնալու։