Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Փաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ժամանց

Հունիսի 19-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր հատոկ ինչ-որ բանի մի սպասեք: Օրը կարող է ոչ սովորական և հիշարժան դառնալ, եթե ինքներդ ջանաք: Խոյերն այսօր անսովոր երևակայություն ունեն, և գաղափարներին, որ նրանք կհղանան, շատերը կնախանձեն: Կարելի է զբաղվել նաև այն գործերով, որոնց ժամանակին անհրաժեշտ ուշադրություն չեք դարձրել ծանրաբեռնվածության պատճառով: Հաջողության հասնելու ձեր շանսերն այսօր շատ բարձր են:Հին ծանոթների հետ հարաբերությունները հրաշալի են, բայց, ահա, նոր ծանոթություններ հաստատել և նոր ծանոթների հետ շփվել, կհաջողվի դժվարությամբ: Սիրահարված խոյերը պետք է զինվեն համբերությամբ: Նրանց երկրորդ կեսը դեռևս չի պատրաստվում ասել այն խոսքերը, որ կուզենային լսել:

Ցուլ: Թվում է` արտասովոր ոչինչ տեղի չի ունենում: Գործնականում դուք աստիճանաբար առաջ եք գնում, մոտենալով ամենակարևոր նպատակակետին: Կարևոր է, որ չշեղվեք ընտրած ճանապարհից` ինչ էլ ասեն կամ ինչ խորհուրդ էլ տան շրջապատի մարդիկ: Լավ կլինի, եթե զբաղվեք սիրած գործերով, որոնք կենտրոնացում են պահանջում` ձեռագործից սկսած` մինչև շախմատ:Օրը հարմար է հին ծանոթների հետ շփվելու համար, որոնց ուժեղ և թույլ կողմերը հայտնի են ձեզ վաղուց: Իսկ եթե ստիպված եք լինել նոր միջավայրում, ապա իմացեք, որ ձեզ այնտեղ գնահատելու են հագուստին նայելով: Աշխատեք անթերի տեսք ունենալ:

Երկվորյակ: Այսօր ձեզ տհաճություն կպատճառեն փոքրիկ անհարմարությունները: Նշանի առանձիին ներկայացուցիչների այդ անհարմարությունները, որնք այլ օրերի գուցե աննկատ մնային, կհանեն հունից: Բայց փոխարենը, ձեզ երկար ժամանակով անհանգստացրած լուրջ խնդիրները կսկսեն աստիճանաբար լուծվել, և օրվա վերջում շատ Երկվորյակներ կթոթափեն կուտակված բեռն ու, թեթևացած, շունչ կքաշեն:Հեռու վանեք մռայլ մտքերը, փորձեք չհիշել վերջին օրերի տհաճ անցուդարձը, աշխատեք լավատես լինել: Այդ հարցում ձեզ կօգնեն սպորտով զբաղվելը, ճանապարհորդությունը և կենդանիների խնամքը:

Խեցգետին: Շատ հաջող օր է, լի` հաճելի անակնկալներով և հետաքրքիր հանդիպումներով: Դուք ուրախանում եք կյանքով և շրջապատին վարակում ձեր լավ տրամադրությամբ ու լավատեսությամբ, դեպի ձեզ են ձգտում բոլոր նրանք, ովքեր այդ պահին չեն կարող պարծենալ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ իրենց լավատեսությամբ: Մտերիմների հանդեպ հոգատարության համար դուք ժամանակը չեք խնայում, և ձեր բարյացակամությունն էլ ոչ ոք շահագործել չի փորձում:Օրը հարմար է ապագայի մասին մտածելու համար: Կարելի է թե ծրագրեր կազմել և թե առայժմ երազել դրանց մասին, դա օգտակար կլինի ձեզ: Ղեկավարության և գործընկերների հետ ոչ ձևական շփումները ծնունդ կտան հետաքրքիր գաղափարների, իսկ ոմանց համար էլ կարող են ծառայողական սիրավեպի սկիզբ դառնալ:

Առյուծ: Մտախաբկանքներով մի տարվեք, աշխատեք ռեալ գնահատել իրողություններ: Այսօր կարող է թվալ, որ կարևոր գործի հաջողությունը մոտ է, միայն ձեռքդ մեկնիր, բայց իրականում այդպես չէ: Պետք է չարչարվել, և որքան շուտ սկսեք աշխատել, այնքան լավ: Շատ Առյուծներ հակված են գերագնահատելու շրջապատի մարդկանց, նրանց մեջ տեսնելու միայն լավը, ինչպես նաև սևեռվելու ուրիշի թուլությունների վրա:Ֆինանսների առումով այնքան էլ հասարակ օր չէ: Ստիպված կլինեք հրաժարվել նախապես ծրագրած ժամանցից կամ գնումներից, որպեսզի չմնաք վերջին դրամների հույսին: Օրը հարմար է սովորելու, հետազոտություններ կատարելու, ինչպես նաև մանկավարժական գործունեության համար:

Կույս: Մի վշտացեք, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես մտածում էիք: Արգելքները հաղթահարելի են, այսօր ծագող խնդիրների լուծումները ձեզ շատ բան կսովորեցնեն: Թափանցիկությունը, անկեղծությունը և շրջապատի հանդեպ ոչ ձևական հետաքրքրությունը կօգնեն ձեզ նոր ծանոթություններ հաստատել: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն, բայց պետք է պատրաստ լինենք այն բանին, որ դրանք կարող են ինչպես ուրախություն, այնպես էլ խնդիրներ պարգևել:Օրը հարմար է ակտիվ հանգստի, մաքուր օդում սպորտով զբաղվելու, ճանապարհորդելու համար: Կարևորը` անգործ չնստել, որովհետև ծուլությունը ձեզ համար չէ այսօր: Կարելի է ոչ մեծ գնումներ կատարել:

Կշեռք: Օրվա առաջին կեսին կարող են դժվարություններ ծագել, բայց արդեն կեսօրին հաղթահարած կլինեք դրանք: Կարևորն այն է, որ այդ ամենում չմեղադրեք ձեզ: Խնդիրը ձեր սխալների մեջ չէ, այլ ոչ միանշանակ այն հանգամանքների, որնք կարելի է ծառայեցնել սեփական հետաքրքրություններին: Ստուգեք ստացվող յուրաքանչյուր տեղեկություն, որովհետև այսօր ինչ-որ մեկը, հնարավոր է, կփորձի մոլորեցնել ձեզ:Օրվա երկրորդ կեսը նպաստավոր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների համար: Ամուսնացած Կշեռքները անպայման պետք է ժամանակ գտնեն իրենց ամուսնու կամ կնոջ հետ առանձնանալու: Նրանց շատ հաճելի ժամանց է սպասվում:

Կարիճ: Շատ հանգիստ օր է սպասվում: Այն չի անցնի անիմաստ, եթե նախապես ծրագրավորեք անելիքը և խստորեն հետևեք ձեր պլաններին: Կարևոր և անսպասելի իրադարձություններն անհավանական են, իսկ, ահա, փոքր և հաճելի անակնկալներ չեն բացառվում: Չարժե ճակատագրական որոշումներ կայացնել: Այսօր ձեր կանխազգացողությունը սուր չէ, ինչպես դա լինում է սովորաբար:Կարելի է կարգավորել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցեր, գնումներ կատարել: Շփումների համար օրը չեզոք է: Դուք ոչ մեկի հետ չեք գժտվի, բայց և մեծ բավականություն չեք ստանա որևէ մեկի հետ զրույցից կամ համատեղ գործունեությունից:

Աղեղնավոր: Կարիք չկա ռիսկի դիմելու և զբաղվելու վտանգավոր և ձանձրացնող գործերով: Օրը հարմար է թեթև աշխատանքների, շրջագայությունների և այն մարդկանց հետ շփումների համար, որոնցից դուք դրական լիցքեր եք ստանում: Ձեր հոգեկան հավասարակշռության համար ձեզնից բացի ոչ ոք հոգալ չի կաևող: Այնպես որ, աշխատեք նաև այդ ուղղությամբ:Մտերիմները ձեր կարիքն են զգում: Դուք կօգնեք նրանց, բայց և թույլ չեք տա չարաշահել ձեր բարությունը: Դա կարող է պատճառ գդառնալ նրանց լուռ դժգոհության և վիրավորվածության, բայց գործը վեճի չի հասնի:

Այծեղջյուր: Բավականին շատ հարցեր կծագեն, որոնց պատասխանները ստիպված կլինեք գտնել ինքնուրույն: Մարդիկ, ովքեր միշտ հաճույքով էին խորհուրդներ տալիս, այսօր կասկածելիորեն լռում են և չեն ցանկանում որևէ պատասխանատվություն ստանձնել ձեր հաջողության հարցում: Ավելի լավ է կարևոր ոչինչ չձեռնարկել, բայց եթե դա անխուսափելի է, հենվեք ձեր կյանքի փորձի վրա: Շատ այծեղջյուրներ այսօր կզգան, որ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրենց ծանոթ են դեռ վաղ անցյալից:Ցանկալի չէ հեռավոր ճանապարհորդության մեկնել, ավելի լավ է սահմանափակվել հին ընկերների հետ ոչ մեծ շրջագայություններով: Սննդային թունավորման վտանգ կա: Խուսափեք հասարակական սննդի կասկածելի կետեր հաճախելուց:

Ջրհոս: Մի շտապեք և մի սկսեք գործել, քանի դեռ հստակ ծրագրեր չունեք: Ձեզ այսօր մտերիմները կարող են փակուղու առջև կանգնեցնել. նրանց արարքները և արտահայտությունները ձեզ համար անսպասելի են, իսկ դրանց շարժառիթները` անհասկանալի: Տեղի ունեցող ամեն ինչ կարելի է քննարկել հանգիստ, առանց վեճերի, պարզապես պատրաստ եղեք լսելու այն, ինչը դուր չի գա ձեզ:Օրը հարմար է տնային գործերի, ինչպես նաև ցանկացած գործունեության համար, որն ուղղված կլինի առօրյա կյանքը առավել հարմարավետ դարձնելուն: Ինքնազգացողության հետ կապված խնդիրներ նկատելուն պես դիմեք բժշկի: Դա կոգնի խուսափել հետագա խնդիրներից:

Ձկներ: Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքր տհաճություններ, բայց դրանք արագ կմոռացվեն, որովհետև օրվա մյուս կեսը բացարձակապես բարեհաճ է ձեր նկատմամբ: Համարձակ ձեռնարկեք նոր գործերի և ծրագրերի, որոնք գիտելիքներ, երևակայություն և նորարարություն են պահանջում, և թող ձեզ չվախեցնեն այդ ծրագրերի մեծ չափերը: Անպայման օգնականներ կունենաք այդ գործերում:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է նաև ընկերների հետ շփումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ դուք հեշտությանբ եք լեզու գտնում, նրանց վրա թողնում ամենահաճելի տպավորություններ: