Ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Ձկնորս: Ձեզ համար կարևոր է, որ գործողությունների արդյունքը դրական լինի: Կարևոր չէ՝ ինչ եք անում, կարևոր է լավ անելը: Դա բարձրացնում է ձեր ինքնագնահատականը, ինքնավստահություն հաղորդում: Պատասխանատու եք ձեր քայլերի, բառերի համար, հարգում եք ինքներդ ձեզ: Կյանքում մեծ կամ գլոբալ նպատակ չունեք. կատարում եք անհրաժեշտ աշխատանքը, լուծում խնդիրները:
Խարույկի մոտ նստած մարդ: Ձեզ համար կարևոր է, որ մտերիմներն ապրեն անհոգ, հարմարավետության պայմաններում: Դա ձեզ համար առաջնահերթություն է: Չի կարելի ասել, թե հոգ չեք տանում ձեր մասին և պատրաստ եք շատ մեծ զոհաբերությունների: Պարզապես հարազատների բարեկեցությունն առաջնահերթություն է ձեզ համար: Անում եք հնարավոր ամեն բան՝ հարմարավետ ընտանեկան կյանք կառուցելու համար: Հոգատար եք, պատասխանատու:
Մարդ, լուսին, գետ: Ցանկացած առեղծվածային բան ձգում է ձեզ: Ձեղ դուր են գալիս կրքոտ պատմությունները: Կես բառից հասկանում եք մարդկանց, զգում նրանց տրամադրությունն ու հոգեվիճակը: Կարեկցող եք, բայց կարողանում եք նաև հեռանալ մյուսների խնդիրներից, առանց էմոցիաների հետևել իրավիճակին: Բազմաթիվ կարողություններ ունեք, որոնք տարբեր պատճառներով չեք զարգացնում:
Դեմք: Վճռական եք, գործնական, համառ, մարդ, ով կարող է տեսնել ամբողջական պատկերը՝ անուշադրության չմատնելով մանրուքները: Լավ ղեկավար եք, լիդեր, կարող եք վճռական պահին կոշտ որոշում կայացնել, եթե այն օգնում է գործին: Չեք սիրում շատ խոսել, ցանկություն չունեք որևէ բան ապացուցելու: Ինքներդ ձեզ հարգելն առաջնահերթություն է ձեզ համար: Լավ, բայց ամբողջությամբ չբացահայտված պոտենցիալ ունեք, մարդիկ թերագնահատում են ձեր հնարավորությունները:
Մարդ ծառի վրա: Հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն են ձեզ համար: Զգույշ, ուշադիր մարդ եք, խելացի: Չեք ցանկանում լիդեր դառնալ և որևէ պատասխանատավություն ստանձնել: Տանել չեք կարողանում երդումներ, կոնֆլիկտներ, բուռն զգացմունքներ: Խուսափում եք վեճերից, ապրում այնպես, ինչպես ճիշտ եք համարում: Կարծում եք, որ բղավոցն ու ագրեսիան վտանգավոր, հակաիրավական գործողություններ են: Չեք սիրում աղմկոտ մարդկանց, ձգտում եք չշփվել նրանց հետ:
Նյութի աղբյուր




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել