ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճուղի Տոմոգրաֆիայի միջազգային կենտրոնը և Նովոսիբիրսկի պետական համալսարանը մշակել են մարդու մահվան ժամկետը ճշգրիտ որոշելու նոր մեթոդ, հաղորդում է “Российская газета”-ն:
Նոր մեթոդիկայի հեղինակներից մեկը՝ Եկատերինա Զելենցովան մեկնաբանում է. “Հաճախակի քրեագետների, դատական բժշկության փորձագետների առջև խնդիր է ծագում հնարավորինս ճշգրիտ որոշել մարդու մահվան պահը:
Առկա մեթոդները` մարմնի ջերմաստիճանի չափումը և այլն, միայն կարող են հարցին մոտավոր պատասխան տալ: Մենք, գործընկերների հետ միասին մեր առջև խնդիր դրեցինք մշակել ավելի ճշգրիտ մեթոդ, որը կպատասխանի մասնագետների հարցերին: Մեթոդը հիմնված է, այսպես կոչված, կենսաբանական հեղուկների մեթաբոլոմնային պրոֆիլավորման վրա”:
Հետազոտությունները ցույց տվեցին, որ արյան մեջ բնորոշ փոփոխությունները տեղի են ունենում ավելի վաղ, քան մարմնի այլ հատվածներում: Արյան մեջ մահվան չափորոշիչներ կարելի է համարել հիպոքսանթինը, խոլինը և գլիցերինը:
Գիտնականները կարողացան ճիշտ տարանջատել պատալոգիական և հետմահու փոփոխությունները արյան մեթաբոլիտներում: Ի դեպ` մեթաբոլոմնային պրոֆիլավորման մեթոդը կարող է օգնել նաև տարբեր հիվանդությունների վաղ ախտորոշման հարցերում: Այս մեթոդի օգնությամբ կարելի է բացահայտել պաթոլոգիական փոփոխությունները մինչև ակնառու ախտանիշների ի հայտ գալը:




















«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում
Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի ...
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրո...
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է
«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել
«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ
ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադր...
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել