Տղամարդը ռեստորանում կերակրեց երկու անօթևան երեխաների․ Երբ մատուցողը բերեց հաշիվը, նա պարզապես ապշեց․ Ահա թե ինչ էր այնտեղ գրված
Տղամարդը որոշեց ճաշել և մտավ մոտակա ռեստորաններից մեկը։ Նա նստել և սպասում էր իր պատվերին, երբ պատուհանից նկատեց մի հետաքրքիր բան։ Փոքրիկ երեխան ուշադիր հետևում էր ճաշող մարդկանց և պարզ երևում էր, որ նա նույնպես քաղցած է։ Երեխայի կողքին կանգնած էր նրա քույրը և նա նույնպես խեղճ հայացքով նայում էր դեպի ուտելիքները։
Տղամարդը տեսնելով դա, հրավիրեց երեխաներին իր հետ ճաշելու և հարցրեց թե ինչ են ուզում ուտել։ Երեխաները ցույց տվեցին տղամարդու ամանի պարունակությունը։
Տղամարդը պատվիրեց երեխաների համար նույն ուտեստներից։ Երբ ուտելիքները բերեցին, փոքրիկ տղան հազիվ էր իրեն զսպում, որ տեղում «չհարձակվեր» ուտելիքի վրա։ Սակայն քույրը տարավ նրան, որպեսզի ձեռքերը լվացի։
Երեխաները արագ կերան իրենց չափաբաժինը և շնորհակալություն հայտնելով տղամարդուց, դուրս եկան ռեստորանից։
Տղամարդը շարունակեց ճաշել ժպիտը դեմքին։ Երբ նա ավարտեց, խնդրեց մատուցողից հաշիվը բերել։ Տեսնելով հաշվի մեջ գրածը տղամարդը պարզապես ապշեց։
Այնտեղ չկար ոչ մի թիվ։ Ընդամենը գրված էր հետևյալը․
«Անհնար է օգնել բոլորին, սակայն մարդկության համար դուք այսօր մի շատ կարևոր քայլ արեցիք։ Դուք օգնեցիք նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն»։
Տղամարդը այսպիսի անակնկալի չէր սպասում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել