Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան
Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ Կարապետյան«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան
Ժամանց

27 տարի առաջ մահացել էր այս զույգի որդին. Հանկարծ մի գեղեցիկ օր թակում են նրանց տան դուռը և…

Նրանք երեքով ոչ մի լուսանկար չունեն․ ֆոտոցիկը կամ Անդրեյի ձեռքում է, կամ հոր, կամ մոր։ Չեգեմյան ջրվեժներ, Էլբրուս, նալչիկյան զբոսայգի։ Գրկախառնված, ձմեռային հարավային արևն՝ աչքերում․․․ Առօրյա երջանկություն, որին նրանք ընդառաջ էին գնում 27 տարի։ Առանձին։ Երեք միայնակներ՝ նորից գտած իրար մոլորակում, որտեղ միայն կորցնում են․․․

Ես մտնում եմ այս տունը, որը հրաշքի ապաստարանն է դարձել, ու տեսնում երեքին այնպես, ինչպես որ պիտի լիներ։ Անդրեյը մեջքով հենվել է դռանը․ նրան այդպես հարմար է կանգնելը։ Մայրը՝ Ալլան, թեյ է սարքում, հայրը՝ Սլավան, հազիվ է երևում մոնիտորի էկրանից։ Մենք Նալչիկում ենք, նա՝ իսրայելական Բեեր Շևա քաղաքում։

Մենք խոսում ենք, նա լռում է, միայն երբեմն ծխում կամ հոգոց հանում։ «Ես որդուս հետ եմ հիմա ընդմիշտ ու էլ ոչ մի տեղ չեմ կորչի»,- տիեզերքի միջով մեզ է հասնում հոր ձայնը․․․ Ու ես մտածում եմ․ Աստված իմ, դեռ ինչքան բացթողած բան ունեն նրանք վերականգնելու։

Հիշատակի մոմ
1985-ի դեկտեմբերի 5․ Ալլան երբեք չի մոռանա այդ օրը։ Եվ տան այդ անիծված վառարանը, որում կրակ անելու համար պետք էր ցախ կոտրել, երբ Սլավիկը կողքին չէր։ Նա հղիության 7-րդ ամսում էր։ Ծանր հղիություն էր, երկու անգամ պառկել էր հիվանդանոց։

Ալլան կացինը վերցրեց, բարձրացրեց և․․․Վաղաժամ ծննդաբերություն։ Նա երեք օր մոռացության մեջ էր։ Նրան նույնիսկ ցույց չտվին նորածնին, չթողեցին՝ հոտոտի գլուխը, սեղմի կրծքին։ Սլավիկը եկավ կատարը տաք՝ բայց Ալլան նրան վռնդեց։ Բժիշկն ասաց՝ երեխան մահացել է։ Ալլային մայրը տուն տարավ։ Սլավայից բաժանվեց։

«Ես երկար ժամանակ տանջվում էի, որ որդուս չտեսա, որ նրան ցույց չտվեցին, որ ամեն ինչ էդպես հանկարծակի ու անհեթեթորեն վերջացավ․․․Մտածում էի՝ միգուցե սխալմունք է, ծնողներիս թափ էի տալիս, վկաներ փնտրում։ Իսկ հետո եկեղեցի գնացի ու մոմ վառեցի հոգու հանգստության համար»։

Սլավան ու նա նորից միացան։ Երբեմն երեկոները Ալլան մեկ էլ կասեր․ «Իսկ մեր որդին հիմա արդեն 2 կլիներ․․․ Արդեն 3․․․ 4․․․»։ «Քեզ մի տանջիր, հոգեհան մի եղիր»,- պատասխանում էր ամուսինը։ Սլավայի ծնողներն արտագաղթեցին Իսրայել։

Նա այցելության գնաց նրանց ու սկսեց արտագաղթի մասին խոսակցություն բացել։ Մինչև փաստաթղթերն էին հավաքում, Բեեր Շևայում մորը գլխուղեղի կաթված խփեց, միաժամանակ Նալչիկում հիվանդացան Ալլայի ծնողները։ Ոչ մեկը չէր կարող իր ծնողներին մենակ թողնել։ Այդպես էլ բաժանվեցին․․․

«Ինձ շշուկներ էին հասնում, ասում էին, որ միայնակ է, առողջությունը լավ չէ․․․ Բայց դա ինձ համար արդեն անցած փուլ էր»,- պատմում է Ալլան։

Նա ամուսնացավ։ Բաժանվեց։ Թաղեց ծնողներին ու մեկը մյուսի հետևից՝ բոլոր հարազատներին։ Միայն հիվանդ եղբայրն էր նրա խնամքի տակ, որի հետ ապրում էր փոքր բնակարանում։ «Ինչ անձնական կյանք»,- ձեռքը թափ տվեց նա։ Ամեն ինչ վերջացած էր։

«Մսաղաց»

110 մարդ, 7 մեկուսացված խմբեր, «Էնտեղ առողջ մարդ չկար․ մսաղաց էր»։ Անդրեյը մանկական ուղեղային կաթված ունի, դրա համար նրան ծննդատնից անմիջապես փոխանցեցին պետական հաստատություն։ Նա ի՞նչ է հիշում։ Ոտքերի վիրահատություն 7 տարեկանում, որից հետո ոչ մի վերականգնողական աշխատանք չեղավ, և ոտքերն այդպես էլ կծկված մնացին։ Նոր տարվա ցերեկույթներ, երբ իր թուլակազմ ոտքերով բեմ էր դուրս գալիս։

Մանկատան կաղամբապուրի հոտը, փախուստները, երբ երեխեքով դուրս էին գալիս պատուհանից ու շաբաթներով թափառում Կաբարդայում, փակ աչքերով քնող դայակը՝ միակը 24 հոգանոց խմբի համար։ Մանկատան տնօրենը, որ արգելում էր նամակ գրել մոր հասցեով, որը պահպանվել էր ծննդատան քարտի վրա։ Նույն այդ նամակները, որը մեկը մյուսի հետևից վերադարձվում էին․ հետո միայն նա իմացավ, որ այդ տնակը քանդել են։ Նա հաճախ էր պատկերացնում մորը․ ինչ բնավորություն, ձայն, բույր, մազերի գույն ունի․․․ Հոր մասին չէր էլ երազում։

Հիշում է՝ ոնց էր հանակարգիչ ուզում․ տեխնիկայի խանութում խորհրդատու աշխատեց և գնեց։ Ու թե ինչպես ինքնուրույն կյանք վարելու նրա երազանքը ոտնահարեց մանկատան ղեկավարությունը, որին ձեռնտու չէր որբին բնակարան տալը։

«Ուզում ես ինքնուրո՞ւյն ապրել։ Ախր ո՞ւմ ես դու պետք։ Քեզ կսպանեն, հենց էստեղից դուրս գաս։ Թոշակդ ձեռքդ չենք տա»։ Ու լավ է հիշում, թե ինչպես 2 տարեկանում իրեն փակ տիպի հաստատություն տեղափոխեցին, հոգենյարդաբանական պանսիոնատ՝ «անգործունակ» ախտորոշումը տալով։ Այդպես նրանց համար ավելի հեշտ էր։

Մանկատանը նրան Անդրեյ էին անվանել։ Ազգանունը թողել էին մորը՝ Գուզև։ Նա դիմադրեց։ Նրան ձեռք մեկնեցին․ նրա կապույտ աչքերը, հոգին, չվերացած վիրավորանքը, հավատը մարդկանց անտարբեր չթողեցին։ «Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է»։ Տղան աղմուկ բարձրացրեց, գործի դրեց տեղական մամուլը։

«Նախարարի և ինտերնատի տնօրենի գլուխը լվացինք»։ Ճիշտ է, պայքարով, բայց նրան թույլ տվեցին ապրել խնամակալների տանը․ ադրբեջանական 7 օրվա ադվենտիստների հետևորդների հետ, որոնք մանկատանը հաճախ էին այցելում նրան։

Ու հենց որ ազատություն ստացավ, արեց այն, ինչի մասին երազում էր․ նամակ գրեց ռուսական «Սպասիր ինձ» հաղորդմանը։ Պետական պատեր, դաժան մարդիկ․ ոչինչ նրա մեջ չկարողացան սպանել հավատը, հույսը և սերը։ Մեկ շաբաթից զանգ հնչեց Մոսկվայից․ «Մենք գտել ենք նրան»։ Այստեղ, Նալչիկում, այս ամբողջ տարիներին նրանք ապրել են կողք կողքի։

Այդ նույն օրը զանգ հնչեց նաև Ալլայի բնակարանում։

-Երկար ժամանակ ես չէի հավատում։ Բայց այդ ժամանակ Անդրեյն անձամբ զանգեց ու մենք քառասուն րոպե պարզապես լռեցինք հեռախոսի մեջ ու հեծկլացինք։ Հետո ես ասացի․ «Գալիս եմ»։ Թեև երեկոյան ժամը 10-ն էր։ Իսկ նա ասաց․ «Սպասիր գոնե մինչև վաղը»։ Ու ես առավոտն արդեն թռչում էի նրա մոտ։ Սիրտս վկայում էր, որ հենց ինքն է որ կա։ Բավական էր միայն նայեի աչքերին․ նույնքան կապույտ, որքան և իմն ու Սլավայինը։

Ահա արդեն 4 ամիս էր նրանք միասին էին՝ Ալլային փոքրիկ բնակարանում, որտեղ Անդրեյին վարագույրի հետևում անկյուն էին հատկացրել, որ նա կարողանա պարապել, զօրուգիշեր կարդալ այն ամենը, ինչ չէր հասցրել մանկատանը՝ «Կապիտանի աղջիկն» ու «Սպիտակ ժանիքը»․․․ Անգործունակությունն ու խնամակալությունը հանեցին դատարանի միջոցով։

Ծանոթությունների կայքում գտան արևային երկրի կաշեգործ հայրիկի հարցաթերթիկը։ Զանգեցին իրար։ Նա երջանիկ էր։ 58 տարեկան էր, երբ կյանքի ժամացույցը նորից լարվեց։ Դեկտեմբերին թռավ Նալչիկ։

-Եվ արդեն օդանավակայանում կուչ գալով նրա օձիքին, հասկացա, որ Սլավան հենց այնպես, սոսկ որդու մոտ չի եկել։ Նա ինձ մոտ էլ է վերադարձել։

-Իսկ ես այնքան էի շվարել, որ հիմա նաև հայր ունեմ, չկարողացա ձեռքերս բարձրացնել, որ նրան գրկեմ․․․

Աստծո կամոք ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր։ Մենք դարձյալ այնտեղ էինք, որտեղից սկսել էինք։ Հեռուստաէկրանը միանում է, և Բեեր Շևայից լսվեց Սլավայի ձայնը։ Աստված է մեզ պարգևել այս երեխային ու դա երջանության գագաթնակետն է։ Հիմա արդեն մեր ճակատագրերը միացել են, ու արդեն մինչև կյանքի վերջ․․․

Նրանք հավաքում են փաստաթղթերը մի քանի ամսից ընտանքիը այսուհետև և ընմիշտ մեկնում է Իսրայել, որտեղ Սլավան բժիշկներ է գտնում Անդրեյի համար։ Նրանք թռչում են մանկատան ու ինտերնատի՝ դժոխքի վրայով, որտեղ Անդրեյը հրաշքով մարդ դարձավ։

Ծննդատան վրայով, որտեղ խեղաթյուրել էին բազում ճակատագրեր։ Փոքրիկ բնակարանի վրայով, որտեղ արդեն 4 ամիս բաբախում են երկու միավորված սրտեր։ Թռան ձյունածածկ Էլբրուսի վրայով, որպեսզի «արդեն նոր երկրում արագավազ կոշիկներով հասնեն բաց թողնված կյանքի հետևից»։ Նրանք դեռ ժամանակ ունեն։