Հայաստանի քաղաքացիները առանց ՛՛վիզայի՛՛ կարող են այցելել արդեն 61 երկիր. Գիտե՞ք որ երկրներն են ընդգրկվել այդ ցուցակում
Միջազգային Henley & Partners խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է 2018թ․ 4-րդ եռամսյակի համար անձնագրային ինդեքսի աղյուսակը, որի հիմքում առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդելու հնարավորությունն է:
Նոր աղյուսակի տվյալների համաձայն՝ ՀՀ-ն 80-րդ հորիզոնականում է։ Հայաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել 61 երկիր:
Ցանկի առաջին հորիզոնականում Ճապոնիան է, որի քաղաքացիները կարող են այցելել 190 երկիր: Առաջատար հորիզոնականներում ընդգրկվել են նաև Սինգապուրը (189), Հարավային Կորեան, Գերմանիան, Ֆրանսիան (188), Դանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Շվեդիան, Իսպանիան (187), Նորվեգիան, Բրիտանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պորտուգալիան, ԱՄՆ-ը (186):
ՀՀ հարևան պետություններից Վրաստանը 50-րդ հորիզոնականում է(112 երկիր), Թուրքիան՝ 51-րդ (111 երկիր), Ադրբեջանը 75-րդն է (66 երկիր):
Աղյուսակի վերջին հորիզոնականներում Պակիստանը, Սոմալին, Սիրիան, Իրաքը, Աֆղանստանն են։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել