Որ կենդանուն եք ավելի պարզ տեսնում

Փիղ: Արտասովոր մարդ եք: Արդեն իսկ հասուն եք, իմաստուն, համբերատար. հատկություններ, որոնք հիմնականում հանդիպում են մեծահասակների շրջանում: Ձեզ հաջողվել է ժամանակից առաջ անցնել, փորձ ձեռք բերել: Կարողանում եք ոգեշնչել, աջակցել, մոտիվացնել մտերիմներին: Ավելի շատ վստահեք ինքներդ ձեզ, լիդերի դերում եղեք, պնդեք ձեր կարծիքը:
Առյուծ: Մեծ ներուժ ունեք, որը հիմնականում արտահայտվում է արտակարգ, ճգնաժամային իրավիճակներում: Կարողանում եք արագ ճիշտ, կոշտ որոշումներ կայացնել, անհրաժեշտության դեպքում կայծակնային արագությամբ գործել: Կարող եք զոհաբերել փոքր բան՝ մեծը պահպանելու համար: Հարկավոր է ավելի շատ գործել և զսպել էմոցիաները. ոչ բոլորն են կարողանում հասկանալ դրանք:
Եղնիկ: Ազնիվ եք, արժանապատիվ: Նրբանկատ եք մարդկանց հետ շփման ընթացքում: Սուտն ու ագրեսին անընդունելի են ձեզ համար: Ցանկացած իրավիճակում ազնիվ, օբյեկտիվ դիրքորոշում եք ընտրում: Սկզբունքներ ունեք, որոնք պատրաստ չեք ոտնահարել, նույնիսկ, եթե հանգամանքները դա են պահանջում: Որոշում կայացնելուց առաջ երկար մտածում եք, գործում՝ ըստ տրամաբանության: Երբեմն հարկավոր է խուսափել լուրջ քայլերից, պաշտպանել սեփական ներաշխարհը:
Նապաստակ: Համառ եք, կարող եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ, պատրաստ եք պայքարել ամենի համար, ինչ ձեզ համար թանկ է, և ընդամենը մի րոպե անց թողնել դա՝ գտնելով այլ, ձեզ համար առավել ընդունելի տարբերակ: Զգացմունքային եք, անկայուն: Անկանխատեսելի եք, ինչը նաև ձեր ուժն է: Չեք կոտրվում, հազվադեպ եք հոգեպես ճնշվում, միշտ նոր ճանապարհներ եք որոնում, ոչ ստանդարտ որոշումներ կայացնում: Լուրջ որոշումներ կայացնելուց առաջ հարկավոր է կանգ առնել՝ խնդրի լուծման բոլոր ճանապարհները տեսնելու, ձեզ համար առավել ընդունելի տարբերակն ընտրելու համար:
Նյութի աղբյուր




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել